15:22 08.02.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի փակման արարողության և հանդես եկել ելույթով։
«Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ մարզիկներ,
Այսօր մենք միասին ամփոփում ենք Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը՝ նշելով ևս մեկ իրադարձություն, որը կրկին մեկտեղեց աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հայրենակիցներին։
Այս խաղերը ոչ միայն մարզական միջոցառում են, այլև խորհրդանիշ՝ մեր համախմբվածության, հավաքական ուժի ու անկոտրում կամքի, և ես ցանկանում եմ շնորհավորել խաղերի բոլոր հաղթողներին, մրցանակակիրներին և մասնակիցներին, որոնց նվիրումով կայացավ այս համահայկական տոնը:
Այս օրերին ականատես եղանք ոչ միայն մարզական մրցակցության, այլև եղբայրության, համագործակցության ու միասնականության ոգու դրսևորմանը։ Մասնակիցները ցույց տվեցին, որ սպորտը սոսկ հաղթանակների ու մեդալների մասին չէ, այն կամուրջ է, որը միավորում է բոլորիս՝ անկախ հեռավորությունից։ Մեր պետության համար այս բարդ ժամանակներում նման միջոցառումները հզոր ազդակ են, որ միասին կարող ենք հաղթահարել ցանկացած փորձություն։
Այս խաղերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ մեր ժողովուրդը համախմբվելու, միասին արարելու ու հաղթանակներ կերտելու ուժ ու կամք ունի: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին, կամավորներին, մարզիկներին ու երկրպագուներին՝ այս խաղերն անմոռանալի դարձնելու համար։
Վստահ եմ, որ առաջիկա տարիներին մենք էլ ավելի մեծ եռանդով կպատրաստվենք նոր հանդիպումների, որտեղ կրկին կհաստատենք՝ միասին մենք ուժեղ ենք։
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը հայտարարում եմ փակված։
Շնորհակալություն բոլորին»:
19:54 04.08.2025
Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենաՕգոստոսի 17-ին Չիկագոյում (ԱՄՆ) կայանալիք UFC 319 մրցաշարի գլխավոր մենամարտում Խամզաթ Չիմաևը Դրիկուս Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կստանա։ Այս մասին հաղորդում է Sportskeeda-ն: Եթե Խամզաթը հաղթի, կվաստակի 1.8 միլիոն դոլար։ Մինչև այժմ Չիմաևը հաղթանակի համար առավելագույնը ստացել է 1 միլիոն դոլար։ Այդքան գումար նա ստացել էր նախորդ հոկտեմբերին ավստրալացի Ռոբերտ Ուիթաքերին հաղթելու համար։ […] ...
19:45 04.08.2025
Հնդկաստանը և Ֆիլիպինները համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնումՖիլիպիննների և Հնդկաստանի ռազմածովային ուժերն առաջին անգամ համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում Հարավչինական ծովի վիճելի տարածքում, ինչն առաջացրել է Պեկինի դժգոհությունը, որը հավակնում է այդ վիճելի ջրերին։ Երկօրյա զորավարժությունները սկսվել են օգոստոսի 3-ին: Ֆիլիպինների զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ռոմեո Բրաուներ կրտսերը հայտնել է, որ զորավարժությունները հաջող են անցել և հույս է հայտնել, որ […] ...
19:36 04.08.2025
Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Mazda-ն և Nissan-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 16։00-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Nissan» և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Nissan»-ը կողաշրջվել է, մեկ հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի ինքնությունը։ ...
19:20 04.08.2025
Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափՕգոստոսի 4-ին` ժամը 15:53-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ մոտորանավակով երկու քաղաքացի չեն կարողանում դուրս գալ ափ։ Ջրափրկարարները մոտորանավակով ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացիներին և մոտորանավակը։ ...
19:08 04.08.2025
Ադամյանն ու «Քյոլնը» չեն կարողանում համաձայնության գալՍարգիս Ադամյանը չի կարողանում գերմանական «Քյոլնի» հետ համաձայնության գալ պայմանագրի խզման հարցում, հաղորդում է Express.de-ն։ 32-ամյա ֆուտբոլիստն իր տեղափոխության համար նախնական համաձայնություն ունի երրորդ լիգան ներկայացնող «Օսնաբրյուկ» ակումբի հետ, սակայն «Քյոլնը» չի պատրաստվում փոխհատուցում վճարել Ադամյանին, եթե նրա պայմանագիրը խզի: Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետի ավարտին դեռ մեկ տարի կա, Ադամյանը ցանկանում է խզելուց հետո […] ...