Աննա Հակոբյանը շրջայց է կատարել «Քատարա» մշակութային գյուղակում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+36.09 oC

Աննա Հակոբյանը շրջայց է կատարել «Քատարա» մշակութային գյուղակում

20:05 08.02.2025

Այսօր ՀՀ վարչապետի տիկին և «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը հայկական պատվիրակության հետ միասին շրջայց կատարեց Կատարի մայրաքաղաք Դոհայում գտնվող «Քատարա» մշակութային գյուղակում (Katara Cultural Village)՝ ծանոթանալու հիմնադրամի կրթական, մշակութային, հետազոտական և սոցիալական ծրագրերին։ Տիկին Հակոբյանին ուղեկցում էին հիմնադրամի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչները՝ գլխավոր տնօրեն Խալիդ ալ Սուլաիթիի գլխավորությամբ, ովքեր ներկայացրեցին տարբեր բաժինների հիմնական գործունեությունը, այս մասին հայտնում են «Իմ Քայլը» հիմնադրամից։

«Շրջայցի ընթացքում պատվիրակությունը հնարավորություն ունեցավ այցելել Կատարի ավանդական առագաստանավերի թանգարան, որը համարվում է հիմնադրամի վիզուալ արվեստի կենտրոնի ամենակարևոր ցուցադրություններից մեկը։ Այցի շրջանակում ներկայացվեց նաև ժամանակակից և ավանդական իսլամական դիզայնով ոգեշնչված օպերային թատրոնը, դրամատիկկական թատրոնը, 3275 քմ մակերեսով դասական հունական ոճի ամֆիթատրոնը, Ալ Թուրայա պլանետարիումը ամբողջական գմբեթավոր թվային համակարգով։ Առանձնահատուկ ուշադրության էին արժանի տարբեր երկրներին նվիրված անկյունները, որոնք ընդգծում են բազմազանությունը և միջազգային մշակութային երկխոսության կարևորությունը։

Այս կարևոր հանդիպումն ու շրջայցը ևս մեկ քայլ են «Իմ Քայլը» բարեգործական և «Քատարա» մշակութային հիմնադրամների միջև ձևավորված համագործակցության խորացման ճանապարհին: Առաջիկայում նոր համատեղ նախաձեռնություններ են նախատեսվում, որոնք կնպաստեն մշակութային և սոցիալական ոլորտների զարգացմանը։

“Իմ Քայլը” հիմնադրամի և «Քատարա» մշակութային հիմնադրամի միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները սկիզբ էին առել դեռևս անցյալ տարվա մայիսին, երբ հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը այցելել էր Դոհա և շրջայց կատարել «Քատարա» մշակութային գյուղակում։ Այդ հանդիպումից ի վեր նախաձեռնվել և իրականացվել են մի շարք կարևոր ծրագրեր, որոնք նպաստել են հայ-կատարական մշակութային և սոցիալական կապերի ամրապնդմանը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վերիշենից 4500 մետր հյուսիս-արևելք ընկած հատվածում միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

17:40 04.08.2025

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վերիշենից 4500 մետր հյուսիս-արևելք ընկած հատվածում միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրից 4500 մետր հյուսիս-արևելք ընկած հատվածում միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ: Տուժածներ չկան: «Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել կրակոցի փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,-ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում։ ...

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին և հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին

17:36 04.08.2025

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին և հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր հյուրընկալել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ռոլանդ Փրայսը փոխվարչապետին է ներկայացրել ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին և վստահեցրել, որ վերջինս տարբեր տարածաշրջաններ և համագործակցության առանցքային ուղղություններ ընդգրկող իր փորձառությունը կծառայեցնի ՀՀ զարգացման օրակարգի […] ...

Շատվանցի տղամարդը կամավոր հանձնել է ապօրինի հրազեն ու փամփուշտներ

17:30 04.08.2025

Շատվանցի տղամարդը կամավոր հանձնել է ապօրինի հրազեն ու փամփուշտներ

Պետական պահպանության գլխավոր վարչության Սևանի պահպանության բաժնի Վարդենիսի դասակի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 31-ին բաժին է ներկայացել Շատվան գյուղի բնակիչ 33-ամյա տղամարդ և կամովին հանձնել մեկփողանի ողորկափող հրացան ու ինգնաձիգի 47 փամփուշտ: Նա հայտնել է, որ հանգուցյալ պապին պատկանող հրազենն ու զինամթերքը գտել է իրենց տան տանիքը մաքրելիս։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Նորվեգիան երբեք աշխարհի չեմպիոն չի դառնա․ Հոլանդ

17:22 04.08.2025

Նորվեգիան երբեք աշխարհի չեմպիոն չի դառնա․ Հոլանդ

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էռլինգ Հոլանդը կարծում է, որ Նորվեգիան երբեք չի դառնա աշխարհի չեմպիոն։ Այս մասին գրում է Time-ը։ «Նորվեգիան երբեք աշխարհի չեմպիոն չի դառնա։ Եթե մենք հաղթահարենք որակավորման փուլը, դա հավասար կլինի որևէ մեծ երկրի աշխարհի չեմպիոն դառնալուն։ Պատմության մեջ ամենամեծ խնջույքը կլինի։ Օսլոյում մեծ տոնախմբություն կսկսվի»,- նշել է 25-ամյա նորվեգացին։ Նորվեգիայի ազգային հավաքականը […] ...

Վարչապետի աշխատակազմն անդրադարձել է Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրերին

17:16 04.08.2025

Վարչապետի աշխատակազմն անդրադարձել է Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրերին

Հայաստանի վարչապետի աշխատակազմն այս պահին չի կարող ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել Նիկոլ Փաշինյանի՝ Միացյալ Նահանգներ կատարելիք այցի մասին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունը։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Վարչապետ Փաշինյանի ԱՄՆ կատարելիք այցի մասին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունը այս պահին […] ...

Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում. լճակում փրկարարները որոնում են ջրահեղձ եղած հովվին

17:12 04.08.2025

Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում. լճակում փրկարարները որոնում են ջրահեղձ եղած հովվին

Այսօր՝ օգոստոսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գետք գյուղում գտնվող լճակում քաղաքացի է ջրահեղձ եղել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ջրահեղձ եղած […] ...

BACK_TO_TOP