19:45 09.02.2025
Փետրվարի 9-ին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, հիմնադրամի պատվիրակության անդամները և Կատարում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները շրջայց կատարեցին Կատարի խոշորագույն կրթական, հետազոտական և սոցիալական զարգացման հաստատություններից մեկում՝ Qatar Foundation-ում։ Այցի ընթացքում պատվիրակությունը ծանոթացավ հիմնադրամի գործունեությանը, կրթական և հետազոտական ծրագրերին, ինչպես նաև սոցիալական ներառականության ոլորտում իրականացվող նախաձեռնություններին, հայտնում են «Իմ Քայլը» հիմնադրամից։
«Պատվիրակությանը դիմավորեց Qatar Foundation-ի ակադեմիական հարցերով գործադիր տնօրեն Աբիր Ալ Խալիֆան, ով ներկայացրեց հիմնադրամի տեսլականը, հիմնական ուղղություններն ու կրթական նորարարական մոտեցումները։ Նա ընդգծեց, որ հիմնադրամի հիմնական առաքելությունն է զարգացնել գիտելիքի վրա հիմնված հասարակություն՝ կրթության, հետազոտությունների և համայնքային ներգրավվածության միջոցով։
Շրջայցի ընթացքում պատվիրակությանը միացավ նաև Սեբաստիան Օլիվեր Դը Գրոտը, ով հանդիսանում է Qatar Foundation-ի ռազմավարական զարգացման մենեջերը։ Նա առավել մանրամասն ներկայացրեց հիմնադրամի ծրագրերը՝ ընդգծելով, որ կրթական նախաձեռնությունները ներառում են ոչ միայն ակադեմիական ոլորտը, այլև տարբեր սոցիալական, առողջապահական և հասարակական աջակցության ծրագրեր։ Մասնավորապես, ներկայացվեցին կանանց հզորացման, հատուկ կարիքներով երեխաների աջակցության, սպորտային կրթության, բուժքույրական դպրոցի, ինչպես նաև ներառական կրթության ոլորտում իրականացվող նախագծերը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հնարավոր համագործակցության ուղիները։ Պատվիրակության անդամները ներկայացրեցին «Իմ Քայլը» հիմնադրամի ծրագրերը՝ ընդգծելով, որ թեև դրանք մասշտաբով համեմատաբար փոքր են, սակայն ունեն մեծ ներուժ՝ դրական փոփոխություններ առաջ բերելու համար։ Յուրաքանչյուր փոքր քայլ, եթե տարվում է ռազմավարական տեսլականով, կարող է վերածվել գլոբալ փոփոխությունների, ինչն էլ համահունչ է թե՛ Հայաստանի, թե՛ Կատարի կրթական և սոցիալական զարգացման հեռանկարներին։
Այցի ավարտին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հիշատակի մատյանում շնորհակալական գրառում թողեց։ Qatar Foundation-ում անցկացված այս հանդիպումը նոր հարթակ ստեղծեց հնարավոր համագործակցության համար, որը կարող է բերել երկկողմանի զարգացման ու փորձի փոխանակման»,-ասված է հաղորդագրության մեջ։
15:14 04.08.2025
Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու մասով կարևոր են, այդ թվում՝ Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների համատեքստում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս ջանքերը շատ կարևոր են, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացիկ գործընթացի համատեքստում։ Աշխատանքը շարունակվում է», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...
15:08 04.08.2025
Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ, իսկ ժամը 12:30-ին Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
15:05 04.08.2025
Իսրայելի արտգործնախարարը ՄԱԿ-ում կքննարկի պատանդների հետ կապված իրավիճակըԻսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ երկուշաբթի օրը կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ելույթ ունենալու համար, որտեղ կքննարկի Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդների հետ կապված իրավիճակը։ Մերձավոր Արևելքի կարգավորման և Պաղեստինի պետության ճանաչման հեռանկարներին նվիրված համաժողովը սկսվել է երկուշաբթի օրը ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ «Այսօր երեկոյան (երկուշաբթի՝ խմբ.) ես […] ...
14:50 04.08.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգՀուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 331, փլուզման, դիակի հայտնաբերման, ջրահեղձման, դժբախտ պատահարի` 1-ական, քարաթափման, բնական հրդեհի, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, որոնողափրկարարական՝ 2-ական, ուժեղ կարկուտի՝ 3, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 4, վայրի կենդանիների հարձակման՝ 10, կեղծ ահազանգի, թունավորման` 13-ական, օձի նկատման՝ 58, ինքնասպանության […] ...
14:40 04.08.2025
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է ԹուրքմենստանՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը 2025 թվականի օգոստոսի 4-ից-7-ն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ զարգացող երկրների երրորդ միջազգային համաժողովին, որն անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք […] ...