11:50 21.09.2018
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակահատվածում սոցիալական ցանցերում իրեն ուղղված վիրավորական բնույթի և սպառնալիք պարունակող մեկնաբանությունների վերաբերյալ։
«Ըստ հաղորդման՝ նշված գրառումներ իրականացնող անձանց թվում են նաև պետական առանձին կառույցների աշխատակիցներ, որոնց որոշ գրառումները, Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ՝ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքների հատկանիշներ»,-ասված է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում:
Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ ստուգում իրականացնելու և համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատալով:
11:14 17.06.2025
Եղեգնաձոր քաղաքում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
11:07 17.06.2025
Հոգեկան առողջության պահպանման ոլորտում առաջ ենք գնում. Անահիտ ԱվանեսյանԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցում է «Հոգեկան առողջությունը քաղաքականության բոլոր ուղղություններով. մարտահրավերների հասցեագրում և համատեղ լուծումների մշակում» խորագրով բարձր մակարդակի համաժողովին: Այս մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Պանելային քննարկմանը ներկայացրել եմ Հայաստանի հաջողված փորձը, հոգեկան առողջության ոլորտում կոալիցիայի ստեղծման, ճգնաժամային իրավիճակներում միջգերատեսչական համագործակցության արդյունքում առաջնակի կարիքների բավարարումն և ապաինստիտուցիոնալացումը: Հոգեկան առողջության պահպանման ոլորտում […] ...
10:54 17.06.2025
Տեսագրությունում երևացող անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՏեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ...
10:42 17.06.2025
ԱԺ-ն մերժեց պարտադիր զինծառայության ժամկետը գումարի դիմաց կրճատելու նախագիծըԱզգային ժողովը մերժեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր սահմանել զինծառայության տարբեր ժամկետներ՝ համապատասխան վճարի դիմաց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը չընդգրկվեց ԱԺ նիստերի օրակարգում․ դեմ քվեարկեց 87 պատգամավոր։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ խմբակցությունը մանրամասն քննարկել է նախագիծը, սակայն դրա առանձին կարգավորումները, ձևակերպումները և քննարկման ժամանակը համոզել […] ...
10:35 17.06.2025
Իսրայելը հայտարարել է Իրանի նոր գլխավոր շտաբի պետի ոչնչացման մասինԻսրայելի բանակը Իրանի վրա գիշերային հարվածների ժամանակ սպանել է Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի պետ, գեներալ Ալի Շադմանիին։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ «Իսրայելի պաշտպանության ուժերը սպանել են իրանական ռեժիմի բարձրաստիճան ռազմական հրամանատարի։ Ճշգրիտ հետախուզական տվյալներ ստանալուց հետո, Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները գիշերը հարձակվել են Թեհրանի սրտում գտնվող շտաբ-բնակարանի վրա և սպանել Ալի […] ...
10:25 17.06.2025
Երանելի օր էր իմ կարիերայում. Թոմաս ԱդորյանԱրգենտինական «Բանֆիլդի» կիսապաշտպան Թոմաս Ադորյանը սոցցանցերում գրառում է կատարել` անդրադառնալով Հայաստանի ազգային հավաքականում իր նորամուտին: «Երանելի օր էր իմ կարիերայում, կարողացա նորամուտս նշել ազգային հավաքականում։ Շնորհակալություն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր միշտ աջակցել են ինձ, հատկապես Աստծուն, որ միշտ օրհնում է ինձ: Վայելել այն, ինչն ամենաշատն եմ սիրում՝ պաշտպանել այս դրոշը, որն […] ...