17:12 10.02.2025
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների կիրարկման դեպարտամենտի ղեկավար Լիլյա Գրետարսդոտիր գլխավորած պատվիրակությանը: Աննա Կարապետյանը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ին՝ Հայաստանում եվրոպական արժեքների, չափանիշների և ընթացակարգերի ներդնման, անկախ դատական համակարգի կայացման, իրավական և հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ կառուցակարգերի հիմնադրման և ամրապնդման բարեփոխումային օրակարգին ցուցաբերած շարունակական աջակցության համար։
Երկուստեք բարձր է գնահատվել ՀՀ-ԵԽ 2023-2026թթ. գործողությունների ծրագրի իրականացման (ֆինանսավորման) մակարդակը, և դրա շրջանակում ԱՆ բարեփոխումային օրակարգի գրեթե ողջ սպեկտրի ուղղությամբ ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ մարդու իրավունքների, դատաիրավական, հակակոռուպցիոն և այլ ոլորտներում։
Հանդիպմանն ըմդգծվել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ մարդու իրավունքների ու իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության հետ ձևավորված կայուն փոխգործակցությունը: Անդրադարձ է եղել դատական օրենսգրքի, քրեական օրենսդրության, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում մշակված օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում 2024թ. ընթացքում տրամադրված և ընթացքի մեջ գտնվող օրենքի նախագծերի փաթեթի վերաբերյալ փորձագիտական կարծիքներին: Հյուրերի խնդրանքով նախարարի տեղակալը վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմներին առնչվող որոշ մանրամասներ է փոխանցել՝ համոզմունք հայտնելով, որ ԵԽ անդամ երկրների արբիտրների ներգրավումն այս տարի աշնանն անցկացվելիք հերթական «Արբիտրաժային շաբաթ»-ի աշխատանքներին նոր լիցք կհաղորդի այս ինստիտուտի զարգացմանը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ՄԻԵԴ վճիռներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքին:
Հանդիպման ավարտին Աննա Կարապետյանը ԵԽ գործընկերներին է փոխանցել նախարարության առաջնահերթությունները ներկայացնող փաստաթուղթ՝ հետագա համագործակցության առարկայական օրակարգեր մշակելու պայմանավորվածությամբ:
10:20 04.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 4-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 4-ի 08։00 դրությամբ կազմել է 20.8 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:09 04.08.2025
Մի քանի ժամով կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
10:00 04.08.2025
Xinhua․ Չինաստանը կթողարկի ֆիլմ ճապոնական բիոլաբորատորիաների մասինՉինաստանը Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ կթողարկի ռեժիսոր Չժաո Լինշանի «731» պատմական ֆիլմը, որը պատմում է իմպերիալիստական Ճապոնիայի կենսաբանական լաբորատորիաների մասին, հաղորդում է «Սինհուա»-ն։ Նրա խոսքով՝ ֆիլմը կթողարկվի սեպտեմբերի 18-ին՝ 1931 թվականին Ճապոնիայի կողմից Հյուսիսարևելյան Չինաստանի օկուպացիայի սկզբի օրը (Մուկդենի միջադեպ): Ֆիլմը հիմնված է մարդկանց վրա անցյալ դարի առաջին կեսին ճապոնական № 731 […] ...
09:53 04.08.2025
Թրամփը հայտնել է, որ Ուիթքոֆը Ռուսաստան կայցելի օգոստոսի 6-7-ըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը Ռուսաստան կժամանի օգոստոսի 6-7-ը։ Սպիտակ տան ղեկավարը, օգոստոսի 3-ին, Նյու Ջերսի նահանգի Բեդմինստեր քաղաքից Վաշինգտոն թռչելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ուիթկոֆը «կենտրոնացած է սահմանի վրա»։ «Ես նկատի ունեմ Գազայում ժողովրդին սնունդ հասցնելը։ Կարծում եմ՝ նա կարող է Ռուսաստան մեկնել հաջորդ […] ...
09:47 04.08.2025
ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է ԳՈւՄ-ի շուկայի մսավաճառներինՎերջին շրջանում իրացման շուկայում մսի սպանդանոցային ծագման նկատմամբ իրականացվող վերահսկողության արդունքում միայն Երևանում առգավվել և ոչնչացման է տարվել 1859,9 կգ միս-մսեղիք: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։: «Արձագանքելով Երևանի Խորենացու (ԳՈՒՄ-ի շուկա) փողոցում գտնվող իրացման կետերում միս-մսեղիքի իրացմամբ զբաղվող տնտեսավարողների խնդրանքին՝ տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդունել է նրանց ներկայացուցիչներին: Մսավաճառները ներկայացրել են իրենց խնդիրը. իրենք […] ...
09:40 04.08.2025
ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան․ Al MayadeenՄիջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան, հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ պատվիրակության կազմում տեսուչներ չեն լինի, քանի որ «բանակցությունները կկենտրոնանան հարցի քաղաքական կողմի վրա»։ Ակնկալվում է, որ կողմերը «կքննարկեն գործակալության հետ համագործակցությունը կասեցնելու մասին խորհրդարանի կողմից ընդունված օրենքի կիրառման մեխանիզմները»։ Հուլիսի 2-ին Իրանի նախագահ […] ...