11:55 11.02.2025
Ազգային ժողովը փետրվարի 11-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը:
Նիստի սկզբում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է թիվ 24 արձանագրությունը, ըստ որի` «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը տրվում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թենածու Արմինե Խերանյանին:
«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` ԱԺ կազմը համալրած պատգամավոր Արմինե Խերանյանն Ազգային ժողովի նիստում երդվել է:
Պատգամավորները հերթական նիստերի օրակարգը հաստատելուց հետո երկրորդ ընթերցմամբ քննարկել են մի շարք նախագծեր:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ներկայացմամբ քննարկվել է ««Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով:
Նախաձեռնությամբ նախատեսվում է ներկայում գործող աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով: Սահմանվում են այդ ուժերի ղեկավարման սկզբունքները, կառուցվածքը, այդ ստորաբաժանումների համալրման կարգը:
Հիմնական կարգավորումները` այստեղ:
Փոխնախարարի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում փաթեթի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել:
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններն ու լրացումները ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը: Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է անցում կատարել էլեկտրոնային ծանուցումների համակարգի:
Հիմնական կարգավորումները` այստեղ:
Զեկուցողի տեղեկացմամբ առաջին ընթերցումից հետո կատարվել է մեկ տեխնիկական փոփոխություն:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Կարգավորումները` այստեղ:
Նախագծով առաջարկվում է խստացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված ֆինանսական հաշվետվությունները չհրապարակելու համար վարչական պատասխանատվության միջոցները. առաջին անգամ` 150,000 դրամ գործող 50,000-ի փոխարեն, երկրորդ դեպքում` 1,5 մլն դրամ գործող 500,000-ի փոխարեն, երրորդ դեպքում Կառավարությունն առաջարկել էր 3 մլն դրամ, սակայն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանի առաջարկով այն փոխարինվել է 4,5 մլն դրամով:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ շուրջ 550 ընկերության համար աուդիտի պահանջը պարտադիր է:
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններն ու լրացումները բարձրաձայնել է Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը:
Առաջին ընթերցումից հետո գրավոր առաջարկներ չեն ստացվել, այդ ընթացքում տեխնիկական փոփոխություններ են կատարվել:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի ներկայացմամբ էլ քննարկվել են «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» եւ կից օրենքներում նախատեսվող լրացումները:
Առաջարկվում է քննչական մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը վերապահել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (ԿԿՀ): Սահմանվում է, որ ԿԿՀ-ի համապատասխան եզրակացությունները ներկայացվելու են Կառավարությանը կամ վարչապետին:
Երկրորդ ընթերցման ընթացքում Կառավարության առաջարկով վերոնշյալ ցանկում կավելացվեն նաեւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները: Կսահմանվի, որ քննչական մարմինների ղեկավարներին եւ նրանց տեղակալներին վերաբերող կարգավորումները չեն կիրառվում, եթե խախտումները կապված են քրեական վարույթի շրջանակում` որպես վարույթի հանրային մասնակից կատարված արարքին, իսկ գլխավոր դատախազի տեղակալների դեպքում: Սահմանադրությամբ դատախազության լիազորությունների շրջանակում կատարված արարքին:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...