23:39 12.02.2025
Ադրբեջանցի միլիարդատեր, Իլհամ Ալիևի դստեր նախկին սկեսրայր Արաս Աղալարովից հանվել են բոլոր տեսակի մեղադրանքներն անցած տարվա ապրիլին իրեն պատկանող մերձմոսկովյան «Կրոկուս սիթի սենթր» համերգասրահում տեղի ունեցած ահաբակչության հետ կապված: Քրեական գործով նա այժմ անցնում է որպես տուժող: Ինչու՞մ էր կասկածվում Աղալարովը և ի՞նչ կորոստ է կրել Աղալարովը ահաբեկչության ընթացքում, «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը։
«Ռուսաստանի Քննչական կոմիտեն օրերս ավարտել է «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ողբերգության հետաքննությունը և գործը փոխանցել դատարան: Հիշեցնեմ՝ անցած տարվա ապրիլին ահաբեկիչներն այդ համերգասրահում սպանել էին ավելի քան 140 մարդ, իսկ մոտ 550 հոգի տուժել էր: Այդ համալիրը պատկանում էր Ագալարովների ընտանիքին:
Տուժածներից 11-ը դիմել էին դատախազություն և Քննչական կոմիտե՝ պահանջելով քրեական գործ հարուցել նաև համերգասրահի սեփականատերերի նկատմամբ, քանի որ ակնհայտ էր, որ չեն կատարվել հակահրդեհային մի շարք պահանջներ: Մասնավորապես՝ չէին ապահովվել ելքերը, պատերը ներկված էին դյուրավառ ներկով, ինչը արգելված էր, իսկ էվակուացիայի և անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ կային: Եթե այս մեղադրանքը հաստատվեր, Ագալարովին սպառնում էր մինչև 10 տարվա ազատազրկում:
Քրեական գործը իսկապես հարուցվել էր, բայց հետաքննության ընթացքում պարզվել էր, որ կասկածյալներ չեն համարվում համալիրի սեփականատերեր՝ հայր և որդի Ագալարովները, այլ ընդամենը համալիրի երկու շարքային աշխատողներ, որոնք, այնուամենայնիվ, անգամ չեն ձերբակալվել, այլ ընդամենը չբացակայելու մասին ստորագրությամբ ազատվել են: Այժմ գործը քննվում է:
Դրանից հետո կարծիք կար, որ այնուամենայնիվ Ագալարովները պատասխանատվության կենթարկվեն: Հիմա արդեն պարզ է, որ որևէ պատասխանատվություն չեն կրելու, քանի որ այս գործով նրանք ճանաչվել են ոչ թե մեղավոր, այլ տուժող, այն դեպքում, երբ դեպքից անմիջապես հետո Ագալարով կրտսերը հարցազրույցում ասել էր, որ ինքը կատարվածի համար պատասխանատվություն զգում է, ինչի համար 100 միլիոն դոլար է փոխանցել տուժածների հիմնադրամ»:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...