Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին

23:48 13.02.2025

Փետրվարի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատում կայացել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի հանդիպումը Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ` խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դեվինազի գլխավորությամբ։ Այս մասին նշվում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Սենատին, հանձինս նախագահ Լարշեի, ինչպես նաև Սենատի անդամներին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև հայ ժողովրդին բացառիկ համերաշխություն և շարունակական աջակցություն ցուցաբերելու համար։

Հայաստանի դեսպանը բարձր է գնահատել Ֆրանսիայի Սենատի կողմից, ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի, մի շարք բանաձևերի ընդունումը, համաժողովների ու քննարկումների կազմակերպումը, հայ ժողովրդի համար դժվար ժամանակաշրջանում Սենատի նախագահի ու անդամների՝ Հայաստան կատարած այցերը:

Սենատորների խնդրանքով դեսպան Խաչատրյանն անդրադարձել է Հայաստան-Ֆրանսիա երկկողմ օրակարգին, մասնավորապես՝ բարձրագույն մակարդակով պարբերաբար բնույթ կրող շփումներին, երկու երկրների միջև դինամիկ զարգացող ռազմավարական գործընկերությանը, այդ թվում՝ պաշտպանության, տնտեսության, ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության ընդլայնմանը։
ՀՀ դեսպանը ներկայացրել է Հարավային Կովկասում երկարատև և արդար խաղաղության և կայունության հաստատման, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ու խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ինչպես նաև` Հայաստան-Ադրբեջան սահմազատման գործընթացի զարգացումները, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը՝ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համատեքստում։

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամները, ի դեմս խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դեվինազի, վերահաստատել են Սենատի և բարեկամական խմբի հանձնառությունը՝ շարունակելու նպաստել հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանն ու Հայաստան-Ֆրանսիա գործընկերության զարգացմանը:

Դեսպանը պատասխանել է Սենատի անդամների հարցերին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

12:14 02.08.2025

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

BACK_TO_TOP