Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, թե քանի պատանդ կա Գազայի հատվածում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+24.09 oC

Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, թե քանի պատանդ կա Գազայի հատվածում

14:49 16.02.2025

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալները Գազայի հատվածում շարունակում են պատանդ պահել 73 մարդու։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։

«Գազայի հատվածում դեռևս կա 73 պատանդ՝ ողջ և մահացած»,- ասել է նա։

Պաշտոնյան նշել է, որ համաձայնագրի առաջին փուլի համաձայն՝ մինչ այժմ ազատ է արձակվել 19 պատանդ, և ակնկալվում է, որ ևս 14 պատանդ կվերադառնա Իսրայել:

Գենդելմանը հավելել է.

«Իսրայելը բարոյական և էթիկական պարտավորություն ունի անելու հնարավոր ամեն բան՝ նրանցից յուրաքանչյուրին տուն բերելու համար»:

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին ՀԱՄԱՍ-ը Կարմիր խաչի ներկայացուցիչներին է հանձնել իսրայելցի 3 պատանդների: Գործընթացը տեղի է ունեցել Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքում: Իր հերթին, իսրայելական կողմը ազատ է արձակել ավելի քան 300 պաղեստինցի բանտարկյալի։ Սա թվով 6-րդ փոխանակումն է, որ տեղի է ունենում Գազայի հատվածում հրադադարի մասին պայմանավորվածությունների շրջանակներում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ

21:00 15.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, երկուստեք շեշտվել է ճգնաժամային պայմաններում մշտական կապի և սերտ համագործակցության կարևորությունը: ...

Reuters. Իրանում Իսրայելի հարձակումների հետևանքով առնվազն 14 միջուկային գիտնական է զոհվել

20:48 15.06.2025

Reuters. Իրանում Իսրայելի հարձակումների հետևանքով առնվազն 14 միջուկային գիտնական է զոհվել

Իրանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 14 միջուկային գիտնական, հաղորդում է Reuters-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին: Նրանց խոսքով՝ մի քանի գիտնականներ զոհվել են, այդ թվում՝ մեքենաների ռումբերի պայթյունների հետևանքով։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը սկսեց «Առյուծի վերելք» գործողությունը՝ ուղղված Իրանի միջուկային ծրագրին։ 24 ժամից էլ քիչ ժամանակ անց Իսլամական Հանրապետությունը ձեռնարկեց […] ...

Մեր հրաշալի օդաչուները գտնվում են այրվող Թեհրանի երկնքում․ Նեթանյահու

20:31 15.06.2025

Մեր հրաշալի օդաչուները գտնվում են այրվող Թեհրանի երկնքում․ Նեթանյահու

Իսրայելը վճռականորեն տրամադրված է ավարտին հասցնել Իրանից եկող «կրկնակի սպառնալիքի» վերացման խնդիրը, իսրայելական կործանիչներն այժմ թռչում են «այրվող Թեհրանի» երկնքում: Այս հայտարարությունն է արել հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժողովրդին ուղղված տեսաուղերձի ժամանակ: «Մեր հրաշալի օդաչուները գտնվում են այրվող Թեհրանի երկնքում։ Մենք վճռականորեն տրամադրված ենք ավարտին հասցնել Իրանի Իսլամական Հանրապետությունից կրկնակի սպառնալիքը վերացնելու խնդիրը», – […] ...

Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ

20:27 15.06.2025

Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ

Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները հանդես են եկել համապատասխան հաղորդագրություններով՝ տրամադրելով անհրաժեշտ կոնտակտային տվյալներ, որոնց միջոցով մշտական կապ է պահպանվում ՀՀ քաղաքացիների հետ: Մշտական կապ է պահպանվում նաև […] ...

Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ

20:23 15.06.2025

Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ

Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ։ Այս մասին հայտնում է Արագածոտնի մարզպետի աշխատակազմը։ «Ինչպես մեզ տեղեկացրեց Ապարանի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Շմավոնյանը` վնասվածք ստացած անձանցից 3-ը չափահաս են, մեկը երեխա է։ Բոլորը ստացել են համապատասխան բժշկական օգնությունը, վնասվածքները վերին վերջույթների շրջանում են` միջին և թեթև ծանրության, բարեբախտաբար, կյանքին սպառնացող վտանգներ չկան»,-նշված է […] ...

Սաուդյան Արաբիան փորձում է Իրանին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ

20:10 15.06.2025

Սաուդյան Արաբիան փորձում է Իրանին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ

Սաուդյան Արաբիան Պարսից ծոցի երկրների հետ համատեղ ակտիվ դիվանագիտական ​​ջանքեր է գործադրում տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու և Իրանին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար, այս մասին հայտարարել է իրաքյան «Շաֆաք Նյուզ» տեղեկատվական պորտալը: Բարձրաստիճան դիվանագիտական ​​աղբյուրի խոսքով՝ Ռիադը այսպիսով ձգտում է ամրապնդել իր ռազմավարական դիրքը Մերձավոր Արևելքում: Հաջողության դեպքում Սաուդյան Արաբիան կպահանջի Կատարի և Օմանի տեղը որպես […] ...

BACK_TO_TOP