23:42 18.02.2025
Աբխազիայի հայաբնակ շրջաններում իրավճակը շարունակում է լարված մնալ այն բանից հետո, երբ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ թիմը որոշեց մեր հայերնակիցներին մեղադրել սեփական պարտության համար: Հայերի հասցեին հնչեցին ֆիզիկական հաշվեհարդարի կոչեր:
Իրավապահ մարմինները արտակարգ միջոցառումներ են ձեռնարկում վտանգը չեզոքացնելու նպատակով: Ինչպիսի՞ն է վիճակն այսօր: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Հիշեցնեմ՝ նախագահական ընտրույթունների առաջին փուլում հայաբնակ ընտրատեղամասերում մեծ տարբերությամբ հաղթեց ռուսամետ թեկնածու Բադրա Գումբան, փաստորեն հայերի շնորհիվ նա առաջին փուլում հաղթեց և մեծ հավանականություն կա, որ 2-րդ փուլում ևս կհաղթի, և նրա մրցակից Ադգուր Արդզիմբային հավատարիմ լրատվամիջոցները արշավ սկսեցին հայերի դեմ՝ գրելով, որ հայերը 5-րդ շարասյուն են և հռչակում են արդեն հիմա Գումբային ոչ թե աբխազների, այլ՝ հայերի նախագահ:
Բանը հասավ նրան, որ համացանցում սկսեցին տարածվել կոչեր՝ հայերին սպանելու և վառելու: Եվ հայ համայնքի ղեկավար Ալիկ Մինոսյանը պաշտոնապես դիմել էր իշխանություններին՝ պահանջելով պաշտպանել հայերին և պարզել մեղավորներին ու պատժել նրանց:
Երեկ մենք այս թեմային անդրադարձել էինք և երեկվա իմ մեկնաբանությունից հետո համացանցում ոմանք գրում էին, թե իբր Շանթ ՀԸ-ը չափազանցնում է և դատարկ տեղը ավելորդ հույզեր է լարում, բայց պարզվում է՝ իրավիճակն էլ ավելի լուրջ է, քան մենք էինք ենթադրում:
Դրա մասին վկայում է այն, որ երեկ երեկոյան նախագահի պաշտոնակատար Վալերի Գամբան հեռացրել է Ազգային անվտանգության կոմիտեի նախագահ Դմիտրի Կուչեբերիային. պատճառը հայերի շուրջ ստեղծված իրավիճակն է»,- հայտնել է Արտյոմ Երկանյանը:
Հայերի հասցեին սպառնալիքներ հնչեցրած անձինք հայտնի՞ են, նրանց չե՞ն ձեռբակալել:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...