ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունները «մոնումենտալ քայլ» էին Ուկրաինայում խաղաղության ճանապարհին. Սպիտակ տուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+22.09 oC

ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունները «մոնումենտալ քայլ» էին Ուկրաինայում խաղաղության ճանապարհին. Սպիտակ տուն

22:48 18.02.2025

Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցությունները առաջին, բայց «մոնումենտալ քայլն» էին Ուկրաինայում խաղաղության հաստատման ճանապարհին։ Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։

«Սա իսկապես մոնումենտալ քայլ է դեպի խաղաղություն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունում», – ասել է նա:

Լևիտն ընդգծել է, որ ամերիկյան վարչակազմը կապի մեջ է Ուկրաինայի ղեկավարության, ինչպես նաև եվրոպացի դաշնակիցների հետ՝ ձգտելով «լսել բոլոր կողմերի տեսակետները»:

«Գործարքի շուրջ բանակցություններ վարելու և խնդիրը լուծելու համար մենք պետք է խոսենք հակամարտության երկու կողմերի հետ: Սա կարևոր առաջին քայլն է դեպի խաղաղություն», – եզրափակել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոստացել է հարձակվել Իսրայելի վրա մինչև նրա լիակատար ոչնչացումը

11:20 16.06.2025

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոստացել է հարձակվել Իսրայելի վրա մինչև նրա լիակատար ոչնչացումը

Իրանի գործողությունները Իսրայելի դեմ կշարունակվեն մինչև թշնամու լիակատար ոչնչացումը: Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարության մեջ։ «Հանցավոր Իսրայելի ռեժիմի կողմնակիցները պետք է իմանան, որ Իրանի արդյունավետ, նպատակային և մահացու գործողությունները ռեժիմի նշանակալի և զգայուն թիրախների դեմ կշարունակվեն մինչև դրա լիակատար ոչնչացումը», – հայտարարության մեջ մեջբերում է […] ...

Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային էներգիան․ Փեզեշքիան

11:07 16.06.2025

Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային էներգիան․ Փեզեշքիան

Իրանն իրավունք ունի օգտագործել ատոմային էներգիան և անցկացնել միջուկային հետազոտություններ, հայտարարել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք իրավունք ունենք օգտագործել ատոմային էներգիան և անցկացնել  հետազոտություններ (միջուկային ոլորտում – խմբ.) հասարակության բարօրության համար։ Ոչ ոք իրավունք չունի խլել մեզանից այս իրավունքը», – Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում IRIB պետական ​​հեռուստառադիոընկերությունը։ Նա նաև նշել է, որ Իրանը «պատերազմի […] ...

Այսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել․ համայնքապետարան

10:55 16.06.2025

Այսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել․ համայնքապետարան

Այսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել։ Պտտահողմը մեծ ավերածություններ է առաջացրել քաղաքի տարբեր հատվածներում և Լուսագյուղ վարչական տարածքում` վնասելով տանիքներ, խանութներ, ավտոմեքենաներ և համայնքային նշանակության կառույցներ։ «Համայնքապետարանը և պատասխանատու բոլոր մարմինները լիարժեք զգոնությամբ և պատասխանատվությամբ են մոտենում այս ծանր իրավիճակին՝ գործի դնելով հնարավոր բոլոր ռեսուրսները՝ բնակիչների անվտանգությունն ու համայնքի բնականոն կյանքը վերականգնելու համար»,-նշված […] ...

Ապարանում շարունակվում են աղետի հետևանքների վերացման աշխատանքները

10:40 16.06.2025

Ապարանում շարունակվում են աղետի հետևանքների վերացման աշխատանքները

Ամբողջ գիշեր և վաղ առավոտյան Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը տեղակալների և պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ գտնվել է տեղում՝ մասնակցելով աղետի հետևանքների վերացման աշխատանքներին։ Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ համայնքի ղեկավարը աշխատանքային խմբով համակարգել է վնասների նախնական գնահատման, տուժածներին աջակցության և շտապ լուծումներ պահանջող խնդիրների կարգավորման գործընթացը։ Աշխատանքները շարունակվում են նաև այս պահին՝ նպատակ ունենալով հնարավորինս […] ...

Վաշինգտոնը կշարունակի պաշտպանական օգնություն ցուցաբերել Իսրայելին․ Թրամփ

10:25 16.06.2025

Վաշինգտոնը կշարունակի պաշտպանական օգնություն ցուցաբերել Իսրայելին․ Թրամփ

Իսրայելը և Իրանը, ամենայն հավանականությամբ, կհասնեն ռազմական գործողությունները դադարեցնելու համաձայնության, սակայն դա կարող է տեղի չունենալ անմիջապես: Այս կարծիքն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 15-ին: «Հուսով եմ՝ համաձայնագիր կլինի (Իսրայելի և Իրանի միջև)։ Կարծում եմ՝ դրա ժամանակն է», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Նախագահը վստահեցրել է, որ Վաշինգտոնը կշարունակի պաշտպանական օգնություն […] ...

Հրդեհ բեռնատար ավտոմեքենայում

10:11 16.06.2025

Հրդեհ բեռնատար ավտոմեքենայում

Հունիսի 16-ին, ժամը 04:27-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 48-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատար ավտոմեքենան բախվել է ժայռին և բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:15-ին, մարվել՝ 07:05-ին: Այրվել է «Daf» մակնիշի բեռնատարը (բեռնված […] ...

BACK_TO_TOP