22:59 19.02.2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետարանից։
Շիրակի մարզպետը ողջունել է դեսպանին, կարևորել Իրանի Իսլամական Հանրապետության հետ բարեկամությունն ու նշել, որ չնայած սահմանների առումով առավել փոքր հատվածում են Հայաստանն ու Իրանը սահմանակից, սակայն բարեկամության, միմյանց աջակցելու, տարածքային ամբողջականություն ընդունելու, խաղաղություն գնահատելու հարցում ավելի մեծ դաշնակիցներ ու աջակիցներ են։
Այնուհետև մարզպետը խոսել և ներկայացրել է հայրենի մարզն ու պատմել մարզկենտրոն Գյումրու մասին․
«Ձերդ գերազանցություն, պարոն դեսպան, բարով եք եկել Շիրակի մարզ։ Սիրով կպատմեմ ձեզ մեր մարզի մասին, որը համարվում է հումորի, սպորտի, մշակույթի ու հյուրասիրության կենտրոն։ Մեր մարզն ունի մեծ ներուժ, իսկ ես ու մարզպետի աշխատակազմը պատրաստ ենք անել հնարավորն այդ ներուժն առավելագույնս բացահայտելու, ներկայացնելու և ի շահ մարզի օգտագործելու։ Շիրակի մարզի առավելությունները թե լոգիստիկ հնարավորություններն են, թե բիզնեսի համար նպաստավոր պայմանները։ Իհարկե առավելություններն ու հնարավորությունները շատ են, որոնց մասին ֆորմալ խոսակցություն չէ որ կուզենամ ունենանք, այլև հստակ ծրագրեր ու համագործակցության եզրեր գտնենք»,- նշել է Շիրակի մարզպետը` վստահեցնելով, որ ցանկացած օրակարգ քննարկելու պատրաստակամություն ունի` լիազորությունների շրջանակում։
Դեսպան Սոբհանին շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար և անդրադարձել հայ-իրանական հարաբերություններին և դրանց վերջին տարիների սերտացմանը.
«Պարոն մարզպետ, ուրախ եմ Ձեզ տեսնելու, տպավորված եմ, երբ հասկանում եմ, որ հոգացավորեն եք խոսում մարզի թե ներուժի, թե հնարավորությունների մասին։ Այն տեմպերն, ինչ կան մեր երկու երկրների բարեկամության սերտացման առումով` ինձ վստահություն են ներշնչում, որ ապակենտրոնացված համագործակցությունը ևս ստացվելու է։ Հայաստանի հետ առևտրային կապերը գնալով ամրապնդվում են, մենք բոլոր դեպքերում նշում ենք, որ տարածաշրջանում խաղաղության, հարաբերությունների սերտացման և գործընկերության կողմնակից ենք»,-ընդգծել է դեսպան Սոբհանին։
Դավիթ Առուշանյանն ու Մեհդի Սոբհանին անդրադարձել են Գյումրի և Յազդ քույր քաղաքների համագործակցության սերտացմանը, միջմարզային նոր համագործակցության հաստատմանն առնչվող հարցերի։
Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Հանդիպման ավարտին Շիրակի մարզպետը դեսպանին գիրք նվիրելու օրվա առթիվ «Լավագույն մաղթանքներով և համագործակցության պատրաստակամությամբ` նվիրում եմ բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին», մակագրությամբ «Սայաթ Նովա»
գիրքն է նվիրել։
19:48 02.08.2025
Օմանը կկառուցի 270 միլիոն դոլար արժողությամբ գազատարՕմանի Սուլթանությունը հայտարարել է ավելի քան 270 միլիոն դոլար արժողությամբ և օրական 13 միլիոն խորանարդ մետր հզորությամբ նոր գազատարի կառուցման մասին՝ որպես պետական էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման մաս, հաղորդում է Օմանի պետական ONA լրատվական գործակալությունը։ «Նախագիծը ներառում է 42 դյույմ տրամագծով, 193 կիլոմետր երկարությամբ գազատարի կառուցում, որը կանցնի Իբրի նահանգի Ֆահուդ շրջանից (ազ-Զահիրա նահանգ) մինչև Սուհար […] ...
19:36 02.08.2025
«Ռեալի» պաշտպանը կարիերան կշարունակի ԻտալիայումՄադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Խակոբո Ռամոնը տեղափոխվել է իտալական «Կոմո»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանացի Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմն ու 20-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր են ստորագրել: «Կոմոն» տրանսֆերի համար 2,5 միլիոն եվրո է վճարել: Ռամոնը «Ռեալի» համակարգում էր 2013 թվականից։ Գլխավոր թիմի կազմում նա անցկացրել է 6 խաղ և խփել 1 […] ...
19:29 02.08.2025
Գազայի հատվածում սովի հետևանքով զոհերի թիվը հասել է 169-իԳազայի հատվածի շրջափակման ժամանակ թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի, շաբաթ օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնուցումից յոթ մահվան դեպք, այդ թվում՝ մեկ երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվում է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի», – […] ...
19:17 02.08.2025
Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցովԱդրբեջանական կողմը սկսել է բնական գազ մատակարարել Սիրիային Թուրքիայի միջոցով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։ «Կայացել է Քիլիս-Հալեպ սահմանային խողովակաշարի գործարկման արարողությունը, որը կապահովի ադրբեջանական գազի տեղափոխումը Սիրիա Թուրքիայի միջոցով։ Արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի Քիլիս նահանգի Յավուզլու գյուղում՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան […] ...
19:05 02.08.2025
Հայկ Մուսախանյանը՝ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստՀայկ Մուսախանյանը համալրել է ԲԱՏԷ-ի կազմը։ Այս մասին հայտնում է բելառուսական ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերը կնքել են կես տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2026 թվականի հունվարի 1-ին: 27-ամյա Մուսախանյանը 2025 թվականի հունվարին միացել էր «Ալաշկերտին», որի կազմում մասնակցել է 12 հանդիպման: Նոր թիմում Հայկ Մուսախանյանը կխաղա «6» համարի մարզաշապիկով: ...
18:58 02.08.2025
ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիանՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ չի զինաթափվի քանի դեռ իսրայելական օկուպացիան շարունակվում է և պաղեստինցի ժողովրդի իրավունքները լիովին վերականգնված չեն։ Այս մասին ասվում է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ՝ կապված «որոշ լրատվամիջոցների կողմից ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆին հղում անելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու պատրաստակամության մասին հաղորդագրությունների» հետ։ «Մենք կրկին […] ...