00:06 21.02.2025
Ադրբեջանը պատրաստվում է վերականգնել երկաթուղային ուղևորափոխադրումները Վրաստանի հետ: Հիշեցնենք՝ արդեն 5 տարի է Ադրբեջանը փակ է պահում իր ցամաքային սահմանները բոլոր հարևանների հետ:
Ինչո՞ւ էր փակել սահմանները ու ինչո՞ւ է բացում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Թարմ տեղեկությունների համաձայն, հավանաբար մայիսի 1-ից մարդատար երկաթուղային այդ փոխադրումները կվերականգնվեն: Համենայն դեպս այդ մասին է վկայում Վրաստանի տրանսպորտի նախարարության տարածած մամլո հաղորդագրությունը:
Հատկանշական է, որ ադրբեջանական կողմն այս թեմայով որևէ հայտարարությամբ հանդես չի գալիս և չի էլ մեկնաբանում վրացական կողմի տարածած տեղեկությունը:
Բայց գիտենք, որ մի քանի օր առաջ կայացել է Ադրբեջանի տրանսպորտի նախարարի ու Վրաստանի փոխավարչապետի հանդիպումը, և տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ վրացի պաշտոնյան ասել է գործընկերոջը հետևյալ բառերը, որ Վրաստանի համար չափազանց կարևոր է երկաթուղային փոխադրումները, մասնավորապես՝ Վրաստանի զբոսաշրջային ինդուստրիայի համար:
Ժամանակին սահմանները փակվել էին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառաբանությամբ: 2020թ.-ի մարտից մինչ օրս սահմանները փակ են և վերջին անգամ այդ կարանտինային ռեժիմը երկարացվել էր մինչև ապրիլի վերջ»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Իսկ, ո՞րն է իրական պատճառը: Սա բացառությո՞ւն է միայն Վրաստանի համար, թե՞ մնացած հարևանների հետ էլ կբացի սահմանները:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
11:28 30.04.2025
ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրելՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Արմեն Դանիելյանը ներկայացրել է պաշտոնից ազատման դիմում։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։ «Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, պատճառն ինձ հայտնի չէ: Աշխատանքից ազատման վարչապետի որոշում, սակայն, դեռ չկա»,- ասաց Հարությունյանը։ Արմենը Դանիելյանը […] ...
11:18 30.04.2025
Կտրել-տարել էին նոր կառուցվող բարձրավոլտ էլեկտրացանցի հաղորդալարեր. Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի երեք բնակիչ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 198-199-րդ կիլոմետրերի հատվածում կառուցվող և կարևորագույն նշանակություն ունեցող բարձրավոլտ ցանցի էլեկտրասյուներից կատարում են հաղորդալարերի գողություն: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նրանք կտրած-գողացված հաղորդալարերը տեղափոխելու համար բարձել են 33-ամյա հարթաշենցու վարած բեռնատարը, գողության ժամանակ օգտագործած գործիքներն էլ թաքցրել են […] ...
11:07 30.04.2025
Անձը զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու նպատակով պաշտոնատար անձանց կաշառք տալու միջնորդության պատրվակով ստացել է դրամական միջոցներՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի բնակիչը որոշակի գումարի դիմաց ստանձնել է Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակիչների վերաբերյալ բժշկական կեղծ փաստաթղթեր ձեռք բերելու և վերջիններիս պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու […] ...
10:57 30.04.2025
Եվրոպան պետք է առաջնորդի Ուկրաինային օգնություն տրամադրելու ապագա նախաձեռնությունները․ Մայք ՈւոլցԵվրոպան պետք է առաջնորդի Ուկրաինային օգնություն տրամադրելու ապագա նախաձեռնությունները։ Այս մասին New York Post-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Մենք հստակեցրել ենք, որ Ուկրաինային ապագա օգնությունը պետք է ղեկավարի Եվրոպան», – ասել է Ուոլցը։ Ապրիլի 19-ին The New York Times-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ […] ...
10:52 30.04.2025
Թրամփը կարծում է, որ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետՌուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ցանկանում է խաղաղության համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ABC News-ին տված հարցազրույցում։ «Նա կցանկանար դադարեցնել պատերազմը։ Ես կարծում եմ՝ այո», – ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ իր առաջին նախագահական ժամկետի ավարտին ուկրաինական ճգնաժամի առաջացման հավանականություն անգամ չկար։ Նա նշել է, որ հակամարտությունը հնարավոր դարձավ նախկին […] ...
10:45 30.04.2025
Հուսով եմ՝ նա գերազանց պաշտպանության նախարար է լինելու․ Թրամփը աջակցություն է հայտնել ՀեգսեթինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չնայած Signal Messenger-ում զրույցների հետ կապված սկանդալին, որին ներգրավված էր պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, ինքը հավատում է Հեգսեթի կարողությանը՝ դառնալ գերատեսչության լավ ղեկավար։ «Նա տաղանդավոր տղա է։ Նա երիտասարդ է։ Նա խելացի է, շատ կրթված։ Եվ ես կարծում եմ, որ նա շատ լավ, հուսով եմ՝ գերազանց պաշտպանության նախարար […] ...