14:03 10.04.2018
«Այն, որ պետք է վավերացվի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, կասկած լինել չի կարող, դա բխում է մեր ազգային պետական շահերից, բայց կան մի շարք մտահոգություններ և ռիսկեր»,- այս մասին ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման նախագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:
Նա հռետորական հարց հնչեցրեց, թե ինչու Հայաստանը պետք է մոբիլիզացվի ու ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումից հետո անի այն քայլերը, որոնք 10 տարի չի արել:
«Խոսք գնաց մոնոպոլիաների, հավասար մրցակցության մասին: Մենք հավատո՞ւմ ենք, որ արդար մրցակցային հարաբերություններ են ձևավորվելու Հայաստանում, իհարկե, ո՛չ: Հավատո՞ւմ ենք, որ կարող է ստեղծված արդյունքը արդարացի բաշխվել, իհարկե, ո՛չ, կարող է: Կարող է, օրինակ, փորձեն մեղմացումներ անել, բայց հիվանդության բուժումը մնալու է»,- ասաց Մելքումյանը:
Իսկ ինչ վերաբերում է այն դրույթին, թե պետք է Մեծամորի ատոմակայանի անվտանգ ապագործարկման համար ճանապարհային քարտեզ ընդունվի, Աժ փոխնախագահի խոսքերով՝ մինչև 2027 թվականը երկարաձգել ենք մեր ատոմակայանի շահագործման ժամկետը, որի համար 270 մլն դոլարի վարկ ենք վերցրել:
«Մենք արդեն 7-8 տարի է՝ պետք է ունենայինք 1000 ՄգՎտ-անոց նոր ատոմակայան, հետո դա փոխեցինք, որ ունենանք ավելի փոքր՝ 500 ՄգՎտ-անոց, բայց փող դնողը չկա: Հիմա էլ խոսում ենք, թե մոդուլային նոր տեխնոլոգիաներ ունենանք: Ես ուզում եմ ասել, որ այսօր Ռուսաստանը առաջին անգամ խոշորագույն՝ 20 մլրդ դոլար ներդնում է անում Թուրքիայում նոր ատոմակայան կառուցելու համար: Երբ էներգետիկայի նախարար Նովակին հարցնում էին, թե ինչու եք շահագրգռված՝ Թուրքիայում ատոմակայան ունեենաք, նա ասում է, սա պատվեր է Ռուսաստանի համար և մեքենասարքավորումների ու աշխատատեղերի հնարավորություն է: Մեկ ժամ զոդման գործը 800 դոլար արժե: Այսօր Բելառուսը Լիտվայի սահմանին երկու խոշոր ատոմակայան է կառուցում: Սա ԵԽԽՎ-ում նոր քննարկման թեմա է դարձել: Նոր ատոմակայանի կառուցումը միլիարդավոր դոլարներ է պահանջում, եթե 7-8 տարում այդ փողը չի եղել, որտե՞ղ է երաշխիքը, որ սրանից հետո էլ կլինի»,- ասաց Մելքումյանը:
Նա նշեց, որ ԵՄ-ի հետ բանակցություններում պետք է հստակ լինի, որ եթե չի կառուցվում նոր ռեակտորը, դա չեղարկվում է:
ԱԺ նիստին ուղիղ կարող եք հետևել այստեղ.
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...