21:22 26.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար։
Ծաղկահովիտ-Բերքառատ, Բերդ-Ճամբարակ և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը՝ բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։
Երասխ գյուղի շրջադարձից Վայոց ձորի մարզ տանող ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Վարդենյաց լեռնանցքը (բուք է) (Մ-10) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։
Շիրակի մարզի Գեղանիստ, Մանթաշ, Արևշատ գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, Նորավան-Տաթև ավտոճանապարհը՝ միակողմանի։
Սյունիքի մարզի, Մ-3 ավտոճանապարհից Լեռնապար տանող, Ամասիայի, Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային, Տաշիր-Դաշտադեմ, Տաշիր-Կաթնառատ և Տաթև-Լծեն ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վանաձոր, Սպիտակ քաղաքներում տեղում է ձյուն:
Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում և բուք է։
Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
15:20 30.04.2025
Պատասխան խաղում կզգանք արդեն մեր երկրպագուների աջակցությունը․ ԷնրիկեՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է ՉԼ կիսաեզրափակչում «Արսենալի» հետ առաջին խաղը: «Ինձ համար հաճելի է տեսնել, թե ինչպես է իմ թիմը ցույց տալիս այն աշխատանքը, որ կատարում ենք ամեն օր: Սա էմոցիոնալ հանդիպում էր, քանի որ բարդ էր խաղալ նման մթնոլորտում: Գոլը մեզ մեծ վստահություն հաղորդեց: Պատասխան խաղում կզգանք արդեն մեր երկրպագուների աջակցությունը: […] ...
15:15 30.04.2025
Կապահովվեն Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանության պահպանման ծախսերըԿառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունել է որոշում, որով կապահովվի Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանության, նստավայրը՝ Մասկատ, պահպանման ծախսերը: Գումարից հիմնական մասը կհատկացվի ԱԳՆ բյուջեից, իսկ մնացածը՝ Կառավարության պահուստային ֆոնդից։ Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը կնպաստի Հայաստանի և Օմանի միջև առկա ջերմ քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, զբոսաշրջային հոսքերի, փոխադարձ առևտրաշրջանառության, այդ թվում՝ տարանցիկ ավելացմանը: Այն […] ...
15:11 30.04.2025
Կկարգավորվեն առողջապահության և կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման ընթացակարգերըԿառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ-ում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգին զուգահեռ ներդրված՝ առողջապահության և կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման ընթացակարգերի հետ կապված որոշ հարաբերությունների կարգավորման նպատակով: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ 2024 թ. հունվարի 1-ից մինչև 2025 թ. հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված սոցիալական ծախսերը հայտարարատուին փոխհատուցվում են նաև այն դեպքերում, երբ սոցիալական ծախսերի […] ...
15:08 30.04.2025
Կառավարությունն ավելի քան 1,6 մլրդ դրամ է հատկացնել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համարԱյսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության որոշմամբ նախատեսվում է համաֆինանսավորել 2022, 2023 և 2024 թվականների սուբվենցիայի մի շարք ծրագրեր՝ 1 մլրդ 682 մլն դրամի չափով: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, որոշմամբ նախատեսվում է համաֆինանսավորել 17 համայնքի ընդհանուր 27 սուբվենցիոն ծրագիր: […] ...
15:03 30.04.2025
Ռյուդիգերը որակազրկվել է 6 խաղով«Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում դրսևորած ոչ սպորտային պահվածքի համար որակազրկվել է 6 խաղով։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Ռեալի» ֆուտբոլիստներից երկու խաղով որակազրկվել է Լուկաս Վասկեսը, իսկ Ջուդ Բելինգհեմի կարմիր քարտը չեղարկվել է. անգլիացին ոչ մի հանդիպում բաց չի թողնի։ Հիշեցնենք, որ Ռյուդիգերը «Բարսելոնայի» դեմ խաղի լրացուցիչ […] ...