21:16 28.02.2025
Փետրվարի 27-ին Երևանում կայացել է «Ներքին գործերի նախարարության հետ համագործակցության ընթացիկ զարգացումները և հեռանկարները» խորագրով բարձրաստիճան հանդիպում, որին մասնակցում էր Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Մասնակցում էին նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, ՆԳ նախարարի տեղակալները, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ։
Արփինե Սարգսյանը շարունակական աջակցության և սերտ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին՝ ընդգծելով նրանց մշտական ներգրավվածությունը և համատեղ ջանքերը ՆԳ նախարարության ստանձնած բարեփոխումների իրականացման գործընթացում։
Նախարարն ընդգծել է, որ նմանօրինակ ձևաչափով հանդիպումները հնարավորություն են տալիս դիտարկել համատեղ ջանքերով իրականացված քայլերն ու քննարկել համագործակցության հեռանկարներն՝ ուղղված միասնական մոտեցումների հենքով նոր նախաձեռնությունների իրականացմանը։
«Ներքին գործերի նախարարության համար 2024թվականը բուռն և մարտահրավերային տարի է եղել, բայց մեր վճռականությունը բարեփոխումների իրականացման ճանապարհին չի փոփոխվել։ Կարծում եմ սա է գրավականը, որ ունենալով փոփոխությունների իրականացման կամք ու վճռականություն, ինչպես նաև Ձեր մշտական և կայուն աջակցությունը, մենք հասցրել ենք 2024թ․ կտրվածքով արձանագրել հաջողություններ, ունենալ մի շարք նվաճումներ, որոնք լավ հենք կծառայեն 2025թ․ աշխատանքները շարունակելու համար»,-ասել է Արփինե Սարգսյանը։
Բացման խոսքով հանդես է եկել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը։ Նա բարձր է գնահատել ՆԳ նախարարության և ՄԱԿ-ի գործակալությունների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, անդրադարձել կոնկրետ ուղղություններով գրանցված նշանակալի արդյունքներին։
«2024 թվականը ՆԳ նախարարության համար շրջադարձային էր․ այն ոչ միայն նոր առաջնորդություն ստանձնելու, այլև համակարգային փոփոխություններ իրականացնելու կարևոր փուլ էր։ ՄԱԿ-ը և գործակալությունները պատրաստակամ են շարունակելու աջակցել ՆԳ նախարարությանը՝ ձևավորելու հաշվետու և հանրությանը որակյալ ծառայություններ մատուցող կառույց»,- նշել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը։
Վասիլիս Մարագոսն իր խոսքում անդրադարձել է ԵՄ կողմից իրականացված ծրագրերին՝ բարձր գնահատելով բարեփոխումների արդյունքներն ու ընդգծելով կոորդինացիոն հարթակի նախաձեռնության կարևորությունը։
Նա ընդգծել է ՆԳ նախարարության բարեփոխումների գերազանց արդյունքները, որոնց հասնելու համար կարևոր ներդրում է ունեցել ինչպես ԵՄ-ն, այնպես էլ ԵՄ-ի փորձագիտական խումբը։
«Բարեփոխումները պետք է շարունակվեն։ Դեռևս կան մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարել։ Նրանցից որոշներն արդեն բազմիցս քննարկվել են, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության բարելավման հանձնառութունը, անձնակազմի մասնագիտական կարողությունների զարգացումը, ՆԳՆ համակարգում գենդերային հավասարակշռության ապահովումը։ Եվրոպական միությունը մեծապես աջակցել է թիրախային ուղղություններով տարվող աշխատանքներին և պատրաստ է շարունակել այդ աջակցությունը՝ կիսելով իր փորձը»,-նշել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։
Արփինե Սարգսյանն խոսել է ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների բարեփոխումների արդյունքների արդյունքների մասին և ըստ ոլորտների հանգամանալից ներկայացրել է հիմնական կատարված աշխատանքները։
Նա անդրադարձել է բարեփոխումների շրջանակներում ՆԳՆ կողմից մշակված կարիքների գնահատման մատրիքսին, որով նախանշվել էին գործողություններ չորս հիմնական ուղղություններով՝ ՆԳՆ կարողությունների զարգացում, ոստիկանության, միգրացիայի և քաղաքացիության, ինչպես նաև փրկարար ծառայությունների ինստիտուցիոնալ, իրավական և այլ բարեփոխումներ։ Այդ մատրիքսն էր ընկած 2024 թվականին միջազգային գործընկերների հետ համատեղ անելիքների պլանավորման հիմքում։
Ամփոփելով արձանագրված արդյունքները՝ նախարարը փաստել է, որ 2024 թվականին ավարտվել են ՆԳ նախարարության ձևավորման աշխատանքները։
Նախարարն ընդգծել է, որ ՆԳՆ կայացման ու անձնակազմի կարողությունների շարունակական զարգացմանն ուղղված ԵՄ գործընկերների հետ համատեղ ծրագրերը հնարավորություն են տվել ռազմավարական պլանավորման, բյուջետային պլանավորան և քաղաքականության մշակման ոլորտներում զարգացնել ծառայողների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները։ Հանրային ծառայությունների որակի վերահսկողության նպատակով մշակվել է գործիքակազմ, ինչը թույլ կտա լավարկել մատուցվող ծառայությունների որակը՝ հաշվառելով քաղաքացիների արձագանքը նախանշել համապատասխան լուծումներ։
Բարեփոխումների համատեքստում նախարարը կարևոր քայլ է համարել միասնական զանգերի կառավարման կենտրոնի ձևավորումը, որը առաջին փուլով կմիավորի Ոստիկանության և Փրկարար ծառայության, իսկ հետո նաև Շտապօգնության ահազանգերի ընդունման և դրանց կառավարման գործառույթը։ Միասնական կենտրոնի ստեղծմանն ուղղված դեռևս 2024 թվականի ընթացքում մեկնարկած քայլերը այս պահին էլ շանունակվում են։
Անդրադառնալով Ոստիկանության հենասյունային ուղղություններից Պարեկային ծառայությանը՝ Սարգսյանը նշել է ամբողջ հանրապետությունում ծառայության գործարկման, ջրային ստորաբաժանման ձևավորման ու ծառայողների շարունակական վերապատրաստումների մասին։ Նա Պարեկային ծառայության կայացման գործում շարունակական աջակցության համար շնորհակալություն է հայտնել ԱՄՆ, ԵՄ գործընկերներին և ՄԱԿ-ի գրասենյակին։
Արփինե Սարգսյանը որպես կարևոր ձեռքբերում անդրադարձել է նոր կառուցվածքով ու տրամաբանությամբ Քրեական և Համայնքային ոստիկանությունների գործարկմանը ամբողջ ՀՀ տարածքում՝ հիմքում ունենալով Պարեկային ծառայության ձևավորման շրջանակներում որդեգրած սկզբունքները և փորձը։
Անդրադառնալով Ոստիկանության գվարդիայի ձևավորմանը՝ նախարարը նշել է, որ ԱԺ կողմից հաստատվել է հենասյունային ուղղության ձևավորման օրենսդրական փաթեթը, մշակվել են Գվարդիայի վերապատրաստման և հատուկ պատրաստության ուսումնական ծրագրերը, ինչը տեղի է ունեցել ԵԽ գործընկերի գործուն աջակցությամբ ու միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության լավ օրինակ է։ Ոստիկանության գվարդիան, որը կգործարկվի 2025 թվականի նոյեմբերի 1-ին, պետք է հավակնի լուծելու և ինստիտուցիոնալ նախադրյալներ ապահովելու հավաքների ազատության իրավունքի իրացման, ուժի կիրառման նոր ստանդարտ ներդնելու, այս ոլորտում անձնակազմի կարողությունների կատարելագործման համատեքստում։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ձևավորման շրջանակում Արփինե Սարգսյանը մատնանշել է միգրացիոն ամբողջ շղթան մեկ միասնական կետից կառավարելու նպատակադրումը, խոսել նաև անձնակազմի համալրման բաց և թափանցիկ գործընթացի մասին։
Վիզաների ազատականացման երկխոսության համատեքստում Նախարարը շեշտադրել է գործնական փուլին անցնելու կարևոր քայլը։ Վիզաների ազատականացման շրջանակներում նախաձեռնվող միջոցառումները իրենց հերթին, բացի ազատականացման գործընթացին աջակցելուց, ամրապնդելու են ՆԳ նախարարության արդեն իսկ արձանագրված հաջողությունները, ինչպես նաև հաստատելու են նոր՝ ավելի բարձր ստանդարտներ ՆԳՆ գործունեույթան տարբեր ոլորտներում։
Նախարարը տարվա կտրվածքով կարևորագույն նվաճումներից է համարել բիոմետրիկ համակարգի ներդրման մրցույթի հերթական փուլի ավարտը և ընդգծել բիոմետրիկ համակարգի ներդրման կարևորությունը թե մեր քաղաքացիներին որակյալ սպասարկելու ու եվրոպական չափանիշներին համապատասխանող անձը հաստատող փաստաթղթեր տրամադրելու, թե վիզաների ազատականացման գործընթացում անհրաժեշտ լինելու տեսանկյունից։
Խոսելով միգրացիոն ոլորտի կառավարման նոր ռազմավարության մշակման մասին՝ նախարարը շեշտադրեց միասնական ռազմավարական փաստաթղթի կարևորությունը, որը կարտացոլի միգրացիոն ոլորտում պետության քաղաքականությունը։ Նա անդրադարձավ նաև քաղաքացիության ինստիտուտի վերանայմանը, բնակչության պետական ռեգիստրի նոր կոնցեպտին։
Խոսելով աղետների ռիկսի կառվարման և Փրկարար ծառայության մասին՝ նախարարը առանձնացրել է միջազգային գործընկերների օժանդակությամբ անձնակազմի կարողությունների զարգացման ծրագրերը։ Անդրադարձ է կատարվել նաև Լոռու ու Տավուշի մարզերի հեղեղումներին և միջազգային գործընկերների արագ արձագանքին ու օժանդակությունը, ինչը մեծ դեր խաղաց աղետի հետևանքների գնահատման, դրանց վերացման պլանավորման գործում։ Սարգսյանն ընդգծել է, որ հետաղետային կարիքների գնահատման ստանդարտների մշակման ուղղությամբ կատարվել են ծավալուն աշխատանքներ։ Իսկ այս տարին արդեն լինելու է Փրկարար ծառայության վերափոխման տարի, թե կառուցվածքի, թե ֆունկցիոնալի առումով։
Ծառայողների կրթության բաղադրիչին անդրադառնալով՝ նախարարը շեշտադրել է մեկ միասնական Կրթահամալիրի ձևավորումը, որը վերջին շրջանի կարևոր ձեռքբերումներից է։ Միավորելով Ոստիկանության կրթահամալիրը և ՃԿՊԱ-ն այս միասնական ուսումնական հաստատությունը ձեռնամուխ է լինելու ՆԳ կարիքների համար կադրերի պատրաստմանը և վերապատրաստմանը։
Նախարարության և ենթակա ծառայությունների կարիքների մատրիքսի լրամշակումների և զարգացման հեռանկարների վերաբերյալ տեղեկատվությամբ է կիսվել ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ Ղազարյանն ընդգծել է, որ նախարարությունն այժմ բարեփոխումների ավելի հասուն փուլում է, ներկայացրել է նաև ՆԳ նախարարության ինստիտուցիոնալ զարգացման, տեխնիկական կարողությունների զարգացման, ռազմավարությունների մշակման և իրականացման, թվայնացման առաջնահերթությունները։
Արմեն Ղազարյանը նոր փոփոխություններ ուրվագծելու համատեքստում կարևորել է քաղաքացիների հետ հետադարձ կապը, շեշտադրել հարցումներ անցկացնելու մեթոդաբանության կարևորությունը և դրանք պարբերաբար իրականացնելու անհրաժեշտությունը։ Նա ընդգծել է հատկապես այս ուղղությամբ ԵԱՀԿ գործընկերների հետ հաջողված համագործակցությունը։
Անդրադառնալով ՆԳ նախարարության զարգացման ծրագրերին՝ Արմեն Ղազարյանը նշել է հիմնական ոլորտներում առաջիկա քայլերի ու համագործակցության հնարավորությունների մասին։
Հաջորդիվ ծավալվել է ակտիվ քննարկում, որի ընթացքում միջազգային գործընկերները շնորհավորել են նախարարությանը մի շարք ուղղություններով գրանցած շոշափելի արդյունքների համար և վերահասատել պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը, ինչպես նաև մշակելու համագործակցության նոր ուղղություններ։
Ամփոփելով հանդիպումը՝ նախարար Սարգսյանը նշել է, որ բարեփոխումների գործընթացքում նախանշված փոփոխությունները միտված են նախարարության տարբեր ինստիտուտների ձևավորմանը, կայացմանը, առկա լուծումներն առավել քաղաքացիակենտրոն դարձնելուն։ Չնայած արձանագրված հաջողություններին, դեռևս շատ քայլեր կան ձեռնարկելու գրանցած հաջողությունները ամրապնդելու և բարեփոխումների երկրորդ փուլը հաջողությամբ իրագործելու համար։
Անդրադառնալով նախարարության կողմից տարբեր ոլորտներում փոփոխություններ իրականացնելու գործընթացում ռազմավարական մոտեցմամբ առաջնորդվելու հանձնառությանը՝ նախարարը կարևորել է երիտասարդների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, միջազգային գործընկերների հետ ֆոկուս խմբային քննարկումների անցկացումը և լայն կոնսենսուսի ձեռք բերումը ոլորտային կարևոր հարցերի շուրջ։
Նա կարևորել է այն հանգամանքը, որ ՆԳՆ բարեփոխումների շրջանակում գործընկերների կազմի ընդլայնումը ոչ միայն վկայում է շոշափելի արդյունքների մասին, այլև հաստատում է, որ բարեփոխումների հիմքում դրված համակարգը ճանաչված և ընդունված է եվրոպական հանրության կողմից։
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...
12:40 02.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...
12:39 02.08.2025
Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինքԹուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...
12:35 02.08.2025
Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններՔրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
12:30 02.08.2025
«Սեուլ»-«Բարսելոնա» խաղում 10 գոլ է գրանցվել«Բարսելոնան» Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում ընկերական հանդիպում է անցկացրել մայրաքաղաքի համանուն թիմի հետ և հաղթել 7-3 հաշվով: Առաջին խաղակեսում «Բարսելոնան» հաղթել է 3-2 հաշվով, իսկ երկրորդ կեսում ևս չորս գնդակ է ուղարկել հարավկորեական թիմի դարպասը, սեփականն ընդունելով միայն մեկը: Ընդորում Հանսի Ֆլիկը երկրորդ խաղակեսում դաշտ է դուրս բերել ամբողջությամբ այլ կազմ: Սա «Բարսելոնայի» երկրորդ ընկերական […] ...
12:14 02.08.2025
Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարություններիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...