00:02 02.03.2025
Մարտի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսահայ մշակութային միության (UCFAF) նախաձեռնությամբ Ֆրանսիայի Սենատում կազմակերպված համաժողովին, որը նվիրված էր «Դիմադրության» շարժման հերոս Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինեի պանթեոնիզացիայի 1-ամյա հոբելյանին, «Կարմիր Պաստառի» հերոսների սխրագործության կարևորությանը, ինչպես նաև՝ Մանուշյան ամուսինների օրինակով Հայաստանի և Ֆրանսիայի միջև պատմական կապերին և ներկայումս առկա բարեկամական հարաբերություններին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։
Համաժողովը մեկնարկել է ռեժիսոր Ժորժ Ամայի և պատմաբան Դենի Պեշանսկիի հեղինակած «Կարմիր Պաստառի որսը» փաստագրական ֆիլմի ցուցադրությամբ, որին հաջորդել են թեմատիկ ուղղվածությամբ երեք պանելային քննարկումներ։ Պանելային քննարկումները վարել է UCFAF-ի նախագահ Էդմոնդ Յանեկյանը։
Միսաք Մանուշյանի և «Կարմիր Պաստառի» նրա զինակից ընկերների պատմության, Միսաք Մանուշյանի՝ Հայոց ցեղասպանությանից փրկված լինելու հանգամանքի և Ֆրանսիայի ազատագրման համար նրա հետագա հերոսական պայքարի միջև կապի մասին առաջին պանելային քննարկման ընթացքում խոսել են պատմաբան, «Մանուշյան» գրքի համահեղինակ Դենի Պեշանսկին, «Դիմադրության» շարժման մասնակից և Միսաք Մանուշյանի հրամանատար Ժոզեֆ Էպշտայնի որդին՝ Ժորժ Էպշտայնը և ֆրանսիացի հայտնի հայագետ, ՀՀ ԳԱԱ անդամ Ժան-Պիեռ Մահեն։
Երկրորդ պանելային քննարկման ընթացքում «Դիմադրության» շարժման մասնակիցների, մասնավորապես «Մանուշյանի խմբի անդամների» հերոսության մասին հիշողության պահպանման և հաջորդ սերունդների փոխանցելու կարևորության և այս ուղղությամբ առկա մարտահրավերների մասին են խոսել պատմաբան Իվ Բլոնդոն, «Ֆրանսիայի հայ երիտասարդություն» կազմակերպության քարտուղար Օլիվիա Գիրագոսյանը և «Մանուշյան․ Կանաչ պաստառ» կազմակերպության նախագահ Պատրիս Գարոն։
Երրորդ՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերություններին նվիրված պանելային քննարկման բանախոսել են դեսպան Արման Խաչատրյանը, Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիան և Սենատի անդամ Ռեմի Ֆերոն։
Իր խոսքում Հայաստանի դեսպանը նշել է, որ Հայաստանը և Ֆրանսիան մշտապես կապված են եղել բարեկամական և խորը կապերով, իսկ ներկայումս երկու երկրների միջև առկա է բազմաոլորտ համագործակցություն ռազմավարական նշանակության բոլոր ուղղություններով։ Բարձր է գնահատել այդ բարեկամության ու հարաբերությունների կառուցման և կամրջման գործում այնպիսի հայորդիների դերը, ինչպիսիք են՝ Միսաք և Մելինե Մանուշյանները։ Նա ընդգծել է նաև, որ այժմ աշխարհաքաղաքական տարբեր իրողությունները և մարտահրավերներն ավելի են ընդգծում այն արժեքների կարևորությունը, որոնց համար իրենց կյանքն են զոհաբերել Միսաք Մանուշյանը և նրա զինակից ընկերները։
Համաժողովին ներկա էին նաև Ֆրանսիայի Սենատի անդամներ, հասարակական կազմակերպությունների և ասոցիացիաների ղեկավարներ, քաղաքական և հանրային գործիչներ, պատմաբաններ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։
19:20 04.08.2025
Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ19:08 04.08.2025
Ադամյանն ու «Քյոլնը» չեն կարողանում համաձայնության գալՍարգիս Ադամյանը չի կարողանում գերմանական «Քյոլնի» հետ համաձայնության գալ պայմանագրի խզման հարցում, հաղորդում է Express.de-ն։ 32-ամյա ֆուտբոլիստն իր տեղափոխության համար նախնական համաձայնություն ունի երրորդ լիգան ներկայացնող «Օսնաբրյուկ» ակումբի հետ, սակայն «Քյոլնը» չի պատրաստվում փոխհատուցում վճարել Ադամյանին, եթե նրա պայմանագիրը խզի: Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետի ավարտին դեռ մեկ տարի կա, Ադամյանը ցանկանում է խզելուց հետո […] ...
18:54 04.08.2025
Աշնակ գյուղի բնակիչի ջերմատանը կանեփի թփեր են հայտնաբերվել․ Թալինի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացել, որ Աշնակ գյուղի բնակիչ 50-ամյա տղամարդը կանեփ է աճեցնում։ Հուլիսի 30-ին Աշնակ գյուղի Վրեժ Իսրայելյան փողոցում տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ 50-ամյա տղամարդուն պատկանող ջերմատնից հայտնաբերվել է կանեփի 38 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: […] ...
18:43 04.08.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (հասկակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է աշնանացան ցորեն` 20-20,5 ց, գարնանացան գարի՝ 17-17,5 ց։ ...
18:36 04.08.2025
Հայտնի են Օհանյանի ու Ղազարյանի մրցակիցները Mix Fight 58 մրցաշարումԵրևանում կայանալիք խառը մենամարտերի Mix Fight 58 մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից Արմեն Օհանյանի ու Հովհաննես Ղազարյանի մրցակիցները հայտնի են։ Օհանյանը կմենամարտի կոլումբացի Կլեմենտե Սոտոյի, իսկ Ղազարյանը` բրազիլացի Ֆեռնանդո Կլեյտոնի դեմ։ Մրցաշարը կկայանա սեպտեմբերի 13-ին ու կհեռարձակվի ավելի քան 200 երկրում։ ...
18:26 04.08.2025
Գետաշեն գյուղում այրվել է անասնակերՕգոստոսի 4-ին՝ ժամը 13։24-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետաշեն գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:34-ին, մարվել՝ […] ...
18:16 04.08.2025
Գիշերային ժամերին բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 6-ից գիշերային ժամերին (ժ.00.00-ից մինչև 06.00) բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով։ Թունելի երթևեկելի մասում իրականացվելու են միջին նորոգման աշխատանքներ։ Գիշերային ժամերին մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային […] ...