01:11 06.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն բանակցություններ են վարել այն բանից հետո, երբ երկրները միմյանց նկատմամբ ներմուծման մաքսատուրքեր են սահմանել։ Այս մասին հայտնել է CNN-ի թղթակից Ալեյնա Տրինին՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներին։
«Նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն խոսել են երեկ մաքսատուրքերի սահմանումից հետո»,- գրել է լրագրողը X-ում։
Ավելի ուշ նա մանրամասնել է, որ Թրյուդոն է զանգել Թրամփին՝ «հարցնելու, թե ինչ կարելի է անել մաքսատուրքերի հետ կապված»:
«Թրամփն ասաց, որ ինքը Թրյուդոյին ասել է, այն ինչ արել է Կանադան, ֆենտանիլի հոսքը դադարեցնելու համար, «բավականաչափ լավ չէ», ապա առանց ապացույցների պնդել է, որ վարչապետն օգտագործում է այդ հարցը «իշխանության մնալու համար»,- գրել է լրագրողը:
Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ մարտին 4-ին ուժի մեջ են մտել Միացյալ Նահանգների վարչակազմի կողմից սահմանված 25 տոկոս մաքսատուրքերը Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների նկատմամբ: Սպիտակ տանը լրագրողների հետ զրուցելով՝ Թրամփը հայտարարել էր, որ դա դեռ սկիզբն է: ԱՄՆ նախագահը նաև 10-ի փոխարեն 20 տոկոս մաքսատուրքեր էր սահմանել Չինաստանից ներկրվող ապրանքների համար: Թրամփը հայտարարել էր, որ երեք երկրներն էլ բավարար չափով միջոցներ չեն ձեռնարկում ֆենտանիլի հոսքն ԱՄՆ կասեցնելու համար։
Trump says Trudeau called him to “ask what could be done about Tariffs”
Trump said he told Trudeau what Canada has done to stem the flow of fentanyl is “not good enough” then claimed without evidence that the prime minister is using the issue to “stay in power” https://t.co/jMjT4WqLcJ
— Alayna Treene (@alaynatreene) March 5, 2025
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...