ԵԽ պատգամավորը նամակ է հղել Կայա Կալասին Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների հարցով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+32.09 oC

ԵԽ պատգամավորը նամակ է հղել Կայա Կալասին Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների հարցով

11:10 07.03.2025

Եվրոպական խորհրդարանում Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆերնանդ Կարթեյզերը նամակ է հղել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին և նրա ուշադրությունը հրավիրել Բաքվում անօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների ներկա դրության վրա։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ եվրախորհրդարանականն իր նամակում ընդգծել է, որ Ռուբեն Վարդանյանի վիճակը մեծ մտահոգություն է առաջացնում։  Որպես Եվրոպական խորհրդարանի անդամ՝ Կարթեյզերը անհրաժեշտ է համարել ընդգծել Վարդանյանի կալանավորման և դատավարության հետ կապված հրատապ խնդիրները, որոնք չեն համապատասխանում միջազգային դատաիրավական չափանիշներին։ ԵԽ պատգամավորը նաև նշել է, որ Ռուբեն Վարդանյանի սկսած հացադուլը ևս մեծացրել է մտահոգությունները, քանի որ նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, ինչն անմիջական վտանգ է ներկայացնում նրա կյանքի համար։

«Պարոն Վարդանյանի հետ միասին Ադրբեջանում պահվում են ևս 22 հայեր, որոնց իրավունքները խախտվում են։ Նրանց կալանքը հակասում է միջազգային իրավունքի նորմերին։ Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ ես խորապես երախտապարտ կլինեմ, եթե Դուք ցուցաբերեք ձեր աջակցությունն այս հարցում։ Վստահ եմ, որ ԵՄ-ի կողմից ձեռնարկված կոնկրետ քայլերը կարող են էականորեն օգնել այս կալանավորված անձանց։ Կա աճող մտահոգություն, որ նրանք կարող են օգտագործվել որպես պատանդներ», – իր նամակում գրել է Կարթեյզերը և Կայա Կալասին կոչ է արել դիտարկել հայ գերիների անհապաղ ազատ արձակման հարցով դիմելու հնարավորությունը, իսկ դրանից հետո աջակցել նրանց ապահով վերադարձին Հայաստան։

Պատգամավորն իր նամակը եզրափակել է՝ նշելով, որ այս ամենն, անշուշտ, պայմանավորված է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բարդ հարաբերություններով։ Եվրապատգամավորը խորապես հույս է հայտնել, որ ԵՄ-ն կշարունակի նպաստել այդ հարաբերությունների բարելավմանը և կօգնի պաշտպանել Հայաստանի իրավունքներն ու անվտանգությունն այն պայմաններում, երբ ցանկացած պահի կարող է բռնությունների նոր բռնկում լինել։

Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը։ Նրանց թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը։ Ադրբեջանը նրանց ապօրինի ձերբակալել և կեղծ մեղադրանքներ է առաջադրել։ 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կարծում է, որ Իրանը, հնարավոր է, որոշակի քանակությամբ հարստացված ուրան է պահպանել

16:20 29.06.2025

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կարծում է, որ Իրանը, հնարավոր է, որոշակի քանակությամբ հարստացված ուրան է պահպանել

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կարծում է, որ Թեհրանը կարող էր պահպանել հարստացված ուրանի մի մասը՝ չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներին հասցված հարվածներին։ «Մենք չգիտենք, թե որտեղ կարող է լինել այս նյութը», -ասել է նա՝ նկատի ունենալով 400 կիլոգրամ 60%-ով հարստացված ուրանը, որը, ենթադրաբար, ունի Թեհրանը։ «Դրա […] ...

ՊՍԺ-ն ԱԱԱ-ն հաղթելու գլխավոր հավակնորդն է՝ ըստ սուպերհամակարգիչի

16:00 29.06.2025

ՊՍԺ-ն ԱԱԱ-ն հաղթելու գլխավոր հավակնորդն է՝ ըստ սուպերհամակարգիչի

Opta վիճակագրական ռեսուրսը սուպերհամակարգչի միջոցով գնահատել է թիմերի հաղթելու շանսերն ԱՄՆ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունում: Ամենամեծ շանսերը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող ֆրանսիական ՊՍԺ-ինն են` 20,6 տոկոս: Երկրորդն անգլիական «Մանչեսթեր Սիթին» է, որի հաղթելու հնարավորությունը գնահատվում է 20,4 տոկոս: Թոփ-3-ը եզրափակում է Միլանի «Ինտերը»` 12,4 տոկոս շանսով: ...

Անահիտ Մանասյանն այցելել է Արմավիրի մարզի եզդիական բնակչություն ունեցող Ֆերիկ համայնք

15:54 29.06.2025

Անահիտ Մանասյանն այցելել է Արմավիրի մարզի եզդիական բնակչություն ունեցող Ֆերիկ համայնք

Հունիսի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Արմավիրի մարզի եզդիական բնակչություն ունեցող Ֆերիկ համայնք։ Այցն իրականացվել է Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ-ում եզդիական համայնքի ներկայացուցիչ, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանի հետ համատեղ։ Մասնակցել են նաև Ազգային ժողովի, Արմավիրի մարզպետարանի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերի ներկայացուցիչներ, հայտնում են […] ...

Թրամփը Գազայում կարգավորման կոչ է արել

15:40 29.06.2025

Թրամփը Գազայում կարգավորման կոչ է արել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գազայում կարգավորման և պատանդների վերադարձի կոչ է արել։ «Մեզ անհրաժեշտ է համաձայնագիր Գազայի վերաբերյալ, մենք պետք է վերադարձնենք պատանդներին», – գրել է նա Truth Social-ում։ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Գազայի հատվածում հակամարտության կարգավորման գործում զգալի առաջընթաց է գրանցվել՝ նշելով, որ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ հարվածները կարող են օգնել ազատ […] ...

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ

15:29 29.06.2025

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Քննարկվել են Հայաստան–Ֆրանսիա երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։ Հայաստանի վարչապետը Ֆրանսիայի նախագահին շնորհակալություն է հայտնել հարաբերությունների զարգացման հարցում նրա անձնական ներդրման համար։ Զրուցակիցները պայմանավորվել են մի շարք ուղղություններով ակտիվացնել երկկողմ գործակցությունը։ Ֆրանսիայի նախագահն աջակցություն է հայտնել Հայաստանում ընթացող բարեփոխումների օրակարգին եւ […] ...

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին

15:22 29.06.2025

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին: Չորրորդ անգամ անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցել են հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին մասնակցել է 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ)՝ հաղթահարով […] ...

BACK_TO_TOP