23:24 14.03.2025
Երեկվանից բուռն քննարկվում է Խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցնելու թեման: Այդ մասին նախ հայտարարեց Ադրբեջանը, ապա նաև Հայաստանը: Եվրոպական երկրներից էլ արդեն արձանքել են դրան: Բայց առայժմ անորոշ է այն ստորագրելու հարցը: Ինչպե՞ս են մեկնաբանում Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Ադրբեջանի ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել X-ի իր միկրոբլոգում: Այդ հայտարարությունում ասվում է, որ Բաքուն Հայաստանին երկու նախապայման ունի՝ համաձայնագրի ստորագրման հարցում:
Առաջինը Սահմանադրության փոփոխության մասին է և Սահմանադրությունից անկախության հռչակագրի մասին հիշատակման հանումը և երկրորդը՝ Մինսկի խմբի լուծարումը:
Արտգործնախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը պարզաբանել է այս հայտարարությունը և ասել է, որ մինչև Հայաստանը այս 2 նախապայմանները չկատարի, ոչնչի մասին Բաքուն Երևանի հետ չի խոսելու, մեջբերեմ նրա խոսքը՝ «Հիմա գնդակը Հայաստանի խաղադաշտում է, մենք սպասում ենք քայլերի, որոնք նրանք պարտավոր են կատարել հաջորդ փուլում»:
Մամեդովն ասել է, որ առայժմ շատ վաղ է խոսել ստորագրման մասին և հայտարարել է, որ արտգործնախարարների հանդիպում չի պլանավորվում»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Երեկ Ալիևը Հայաստանի նկատմամբ չափազանց խիստ գնահատականներով լի ելույթ ունեցավ: Արդյո՞ք դա հատուկ էր արել՝ համաձայնության վերաբերյալ հայտարարության նշանակությունը նվազեցնելու նպատակով:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...