16:52 19.03.2025
2024 թվականին աշխատանքների մի մասը նվիրված է եղել մակրոտնտեսական գործիքների բարելավմանը, ոլորտային վերլուծություն է կատարվել: 2025 թվականին առաջին անգամ բյուջեի կանխատեսումների գործընթացում հրապարակվել են միջնաժամկետ մակրոտնտեսական եւ հարկաբյուջետային կանխատեսումները: Գնահատվել են հարկման միջնաժամկետ հնարավորությունները՝ ապահովելով վերլուծական հիմքեր հարկային վարչարարության բարելավման եւ ստվերի կրճատման աշխատանքների արդյունավետ իրականացման համար: Վերջին տարիներին ստվերի զգալի կրճատում է եղել եւ մեր գնահատականներով վերջին տարիներին վարչարարություն-ճեղք-ՀՆԱ հարաբերակցությունը դրսեւորել է շարունակական նվազման միտում. 2020 թվականի 6,5 տոկոսի համեմատ 2021 թվականին կազմել է 5,6 տոկոս, 2022 թվականին՝ 4,8 տոկոս, իսկ 2023 թվականին` 3,9 տոկոս:
Վերոնշյալ տվյալներն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Նիստում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:
Հաշվետու տարվա վերջին պետական պարտքը կազմել է շուրջ 5 տրիլիոն դրամ: Նախորդ տարվա տարեվերջի նկատմամբ պետական պարտքն ավելացել է 6,2 տոկոսով, բայց ՀՆԱ-ի համեմատ պետական պարտքը նվազել է 0,1 տոկոսային կետով եւ կազմել է 48,3 տոկոս, ինչը, ըստ Վահե Հովհաննիսյանի, համարվում է կայուն եւ անվտանգ սահմանաչափ: Դա նաեւ կարգավորված է ֆիսկալ կանոններով:
Հարկեր/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 23,6 տոկոս, որը նախորդող տարվա համեմատությամբ նվազել է, սակայն վերջին 7 տարիներին հարկեր/ՀՆԱ ցուցանիշը բարելավվել է 2,8 տոկոսային կետով՝ 20,8-ից հասնելով 23,6 տոկոսի: Նախարարը նշել է, որ որոշ փոփոխություններ են տեղի ունեցել հարկային քաղաքականության ոլորտում եւ ներկայացրել մի շարք բնագավառներում հարկման նոր եղանակները:
Նշվել է, որ միջազգային կառույցների հետ հարաբերությունները բավականին ակտիվ զարգանում են. ընդհանուր 322 մլն դոլարի չափով բյուջետային աջակցության 4 պայմանագիր է կնքվել, ինչպես նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ակտիվ աշխատանքներ են տարվում:
Իրականացվում են բազմաթիվ ծրագրային վարկեր: Ֆինանսների նախարարության ջանքերով արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամից 16 մլն դրամաշնորհ է ստացվել: Այս տարի եւս ծրագիրը կգործի:
Կապիտալ ծախսերը 2023 թվականի համեմատ 2024 թվականին ավելացել են 63 մլրդ դրամով՝ կազմելով շուրջ 557,8 մլրդ դրամ: Շարունակվում են տնտեսական եւ սոցիալական ոլորտներում կատարված կապիտալ ծախսերը, որոնք կազմել են 188 մլրդ դրամ:
Ջանքեր են ներդրվել պետական ծախսերի արդյունավետության բարձրացման ուղղությամբ, այդ նպատակով կատարվել են օրենսդրական փոփոխություններ: Աշխատանքներ են տարվում ֆիսկալ ռիսկերի կառավարման ուղղությամբ:
Նախարարը ներկայացրել է նաեւ բյուջետային համակարգում իրականացված փոփոխությունները: Ներդրվել է կապիտալ ծախսերի գծով չիրացված պայմանագրային պարտավորությունները հաջորդ բյուջետային տարի տեղափոխելու մեխանիզմ:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն էլ խոսել է իր ղեկավարած գերատեսչության կատարած աշխատանքից: 2024 թվականին արձանագրվել է բարձր տնտեսական աճ` մոտ 5,95 տոկոս եւ բավականին ցածր գնաճ: ՀՆԱ-ի բարձր աճը պայմանավորված է եղել աշխատանքի արտադրողականության, ներդրումների, զբաղվածության եւ արտաքին առեւտրի զգալի աճով:
Հաշվետու տարվա ընթացքում գրանցված բարձր աճը վկայում է ՀՆԱ-ի պոտենցիալի աճի մեծացման մասին: ՀՆԱ-ն բնակչության մեկ շնչի հաշվով կազմել է 3 մլն 338 հազար 443 դրամ կամ 8501 դոլար, որը դոլարային արտահայտությամբ 2017 թվականի համեմատ աճել է 2,2 անգամ եւ 2023 թվականի համեմատ՝ մոտ 5 տոկոսով: Դրամային արտահայտությամբ այդ աճն ավելի մեծ է:
Արտաքին առեւտրաշրջանառությունը 2024 թվականի ընթացքում նախորդ տարվա համեմատ աճել է 41,5 տոկոսով՝ կազմելով 30,2 մլրդ դոլար:
2024 թվականի դրությամբ մինչեւ 150,000 դրամ վարձատրությամբ աշխատատեղերի թվաքանակը կազմել է ընդհանուր աշխատատեղերի 40,6 տոկոսը, այնինչ 2023 թվականին այդ թիվը 43,3 տոկոս էր: 150,000-500,000 դրամ վարձատրությամբ աշխատատեղերի թվաքանակը կազմել է ընդհանուր աշխատատեղերի 41,6 տոկոսը:
Աշխատավարձի ֆոնդը կազմել է շուրջ 295 մլրդ դրամ, ինչը 2023 թվականի ցուցանիշից ավելի է շուրջ 30,8 մլրդ դրամով, իսկ 2018 թվականի նույն ցուցանիշից ավելի է 125 տոկոսով:
2024 թվականի դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ արձանագրվել է 1,5 տոկոս գնաճ, ինչը, ըստ Գեւորգ Պապոյանի, ցածր ցուցանիշ է:
Գործազրկության մակարդակը 2024 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով կազմել է 13,3 տոկոս, 2018 թվականի այդ ցուցանիշը 17,6 տոկոս էր:
Հիմնական միջոցներում ներդրումների իրական աճը հաշվետու տարում կազմել է շուրջ 11,1 տոկոս` գերազանցելով ՀՆԱ-ի աճը: Էկոնոմիկայի նախարարի խոսքով ներդրումների նկատմամբ առաջանցիկ աճը վկայում է տնտեսության կառուցվածքային փոփոխության մասին. անցում է կատարվում էժան ռեսուրսի հիմնված մոդելից արտադրողականության վրա հիմնված մոդելի:
Այնուհետեւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Կառավարության հարկահավաքման գործառույթի տեսանկյունից ներկայացրել է 2024 թվականի հիմնական արդյունքները եւ իրականացված բարեփոխումները: 2024 թվականին 2 տրիլիոն 390 մլրդ հարկային եկամուտներ են հավաքագրվել, որը 117 մլրդով ավելի է 2023 թվականից: «Գործ ունենք մոտ երկու անգամ աճի հետ, 106 տոկոսով աճ»,- նշել է նախարարը ու տեղեկացրել, որ ներքին տնտեսությունից հարկահավաքման 14 տոկոս աճ է գրանցվել, իսկ ներմուծումից անկում, ինչը պայմանավորված է հիմնականում ավտոմեքենաների ներմուծման նվազումներով: Առկա է նաեւ ծխախոտի գծով ներմուծումների նվազման գործոնը:
Էդուարդ Հակոբյանի խոսքով հասարակությունը 1,1 տոկոս է ծախսում իր վճարած հարկերից Պետական եկամուտների կոմիտեի հարկահավաքման գործառույթի համար: Նշվել է, որ 392 մլրդ դրամ վերադարձվել է հարկ վճարողներին:
Մի շարք բարեփոխումների շարքում նախարարն առանձնացրել է մաքսային ընթացակարգերի պարզեցումը, պարբերական մաքսային հայտարարագրման ինստիտուտի ներդնումը, որը թույլ է տալիս տնտեսավարողին մի քանի ներմուծումների համար միասնական հայտարարագրում իրականացնել: Ներդրվել է ժամանակի վերահսկողության համակարգ, որը հնարավորություն է տալիս վերահսկելու մաքսային աշխատողի կատարած աշխատանքի ժամանակը:
Հիմնական զեկուցողները պատասխանել են պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:
Զեկույցը հանձնաժողովում ընդունվում է ի գիտություն:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը11:00 23.06.2025
Հետախուզվող 24-ամյա երևանցին հայտնաբերվեց․ խափանման միջոցը՝ կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 19-ին Կոտայքի մարզի Արզական գյուղում հայտնաբերել և վարչություն է ներկայացվել Երևանի բնակիչ 24-ամյա մի երիտասարդ: Նա հետախուզվում էր առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: ...
10:52 23.06.2025
Հասարակական տրանսպորտի աշխատանքը շարունակաբար բարելավելու նպատակով երթևեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվելՄայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը շարունակաբար բարելավելու նպատակով երթևեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ Դրանց նպատակը հասարակական տրանսպորտին առաջնահերթություն տալն է՝ այն դարձնելով ավելի արդյունավետ և ժամանակին հասանելի։ Փոփոխությունների արդյունքում որոշ հատվածներում երթևեկությունը դարձել է ավելի հագեցած, ինչը բնական է նման […] ...
10:30 23.06.2025
Արաղչի. Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան Իրանի դեմ հղի է լուրջ հետևանքներովԻսրայելի և Միացյալ Նահանգների ագրեսիան Իրանի դեմ հղի է լուրջ հետևանքներով ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև ամբողջ աշխարհի համար: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ Մոսկվա ժամանելուն պես։ «Իսրայելի և ԱՄՆ-ի գործողությունները լուրջ հետևանքներ ունեն և խնդիրներ են ստեղծում ոչ միայն Իրանի, այլև տարածաշրջանի, միջազգային հանրության և միջազգային իրավունքի համար», […] ...
10:17 23.06.2025
Թեհրանը կշարունակի ուրանի հարստացումը խաղաղ նպատակներով․ Իրանի ԱԳՆԻրանը չի պատրաստվում հրաժարվել խաղաղ նպատակներով ուրանի հարստացումից՝ շարունակելով հետևել միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ստանձնած իր պարտավորություններին, մյուս պետությունները իրավունք չունեն այս հարցում սահմանափակել Թեհրանին: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին: «Մենք միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի բարեխիղճ մասնակից ենք, այդ հիմքի վրա մենք ուրան ենք հարստացնում խաղաղ նպատակներով, մեր երկրի բարօրության […] ...
10:09 23.06.2025
Բերդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀունիսի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:00 23.06.2025
Մեքսիկայի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ին առաջնորդել խաղաղության վերականգնման ջանքերըՄեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը X-ի իր բլոգում կոչ է արել Միավորված Ազգերի Կազմակերպությանը առաջատար դեր ստանձնել Մերձավոր Արևելքում լարվածության սրման պայմաններում խաղաղության վերականգնման գործում։ «ՄԱԿ-ը այսօր, ավելի քան երբևէ, պետք է լինի խաղաղության կառուցման կոչ անող հաստատություն», – գրել է նա։ Հունիսի 22-ի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ հասցրեցին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող իրանական երեք […] ...