16:57 21.03.2025
Մարտի 20-ին Բրազիլ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով Ռիո Բրանկոյի դիվանագիտական ինստիտուտում։
Իր խոսքում նախարար Միրզոյանն անդրադարձել է հայ-բրազիլական երկկողմ հարաբերություններին, երկու ժողովուրդներին կապող մշակութային կապերին, համագործակցության մեծ ներուժին, նախօրեին Բրազիլիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով նախանշված ուղղություններին, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներին։
Նախարար Միրզոյանը մասնավորապես նշել է․
«Հայաստանի ռազմավարական կապը Հարավային Ամերիկայի հետ, որտեղ Բրազիլը հանդիսանում է մեր հիմնական գործընկերներից մեկը, մեր արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչ է։
Այս 34 տարիների ընթացքում մեր հարաբերությունները զարգացել են՝ վերածվելով քաղաքական երկխոսության, մշակութային փոխանակման և համագործակցության հարուստ խճանկարի։
Մեր գործընկերության հիմքում ընկած են ընդհանուր ժողովրդավարական արժեքները: Հայաստանը և Բրազիլն, ունենալով ամուր քաղաքացիական հասարակություններ, պաշտպանում են ազատությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը՝ սկզբունքներ, որոնք փորձության են ենթարկվել և վերահաստատվել մեր երկրների անցած ճանապարհին։
Իհարկե, կա նաև ֆուտբոլը՝ համաշխարհային լեզու, որը մեզ միավորում է մեծ եռանդով։ 1990-ականներին, 2000-ականների սկզբին և մինչև այսօր, Հայաստանցի երեխաներն ու մեծահասակները հավաքվում են հեռուստացույցների շուրջ՝ ոգևորությամբ աջակցելով Բրազիլի ոսկե թիմերին։ Աշխարհի գավաթի յուրաքանչյուր հերթական հաղթանակ դրոշմել է Բրազիլը էմեր ընդհանուր երևակայության հիշողության մեջ՝ դարձնելով այդ անունն ուրախության և վարպետության հոմանիշ։ Այս համընդհանուր եռանդը սահմաններ չի ճանաչում՝ բորբոքելով քննարկումներ թե՛ Երևանի սրճարաններում, թե՛ Ռիոյի փողոցներում։ Սա հիշեցնում է, որ մեր կապերը ոչ միայն ինստիտուցիոնալ են, այլև խորապես մարդկային։
Չնայած ահռելի մարտահրավերներին և անվտանգության մշտական սպառնալիքներին, Հայաստանը հաստատակամորեն հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման կերտմանը: Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի»։
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը16:30 22.06.2025
Դատարանը ՊՍԺ-ին պարտավորեցրել է 1,3 միլիոն եվրո վճարել Ադրիեն Ռաբյոյին«Մարսելի» ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն ՊՍԺ-ից կստանա 1,3 միլիոն եվրո։ Փարիզի վճռաբեկ դատարանը, քննելով ֆուտբոլիստի և փարիզյան ակումբի նախկին պայմանագրերը, որոշել է, որ ՊՍԺ-ն պետք է փոխհատուցում վճարի նրան, հաղորդում է Goal.com-ը։ Ադրիեն Ռաբյոն ՊՍԺ-ում հանդես է եկել 2012-2019 թվականներին։ 2018-ին նա հեռացվել էր մարզումներից և հանդիպումներից` ակումբի ղեկավարության հետ կոնֆլիկտի պատճառով։ 2019-ին նա դիմել […] ...
16:06 22.06.2025
Աղվանի-Լծեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներՀունիսի 22-ին` ժամը 13:45-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանիի հենակետից մեկական մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «MACK» և «Nissan» […] ...
15:40 22.06.2025
Մոսկվան խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի միջուկային օբյեկտների վրաՄոսկվան խստորեն դատապարտում է Իրանի միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարձակումները, այս անպատասխանատու որոշումը ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում է։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Ռուսաստանը խստորեն դատապարտում է հունիսի 22-ի լուսաբացին ԱՄՆ-ի կողմից Իրանի մի շարք միջուկային օբյեկտների վրա հասցված հարվածները, որոնք հաջորդեցին Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումներին», – նշել […] ...
15:30 22.06.2025
ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետՀունիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետ։ Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը շնորհակալություն է հայտնել պատասխանատու կառույցների ղեկավարներին՝ վարժական հավաքները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար, ինչպես նաև իր երախտագիտությունն է հայտնել պահեստազորայիններին։ Հանդիպման ավարտին վարժական հավաքի ընթացքում աչքի ընկած պահեստազորայինները պարգևատրվել են պատվոգրերով […] ...
15:14 22.06.2025
Արաղչին կհանդիպի Պուտինի հետԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ մեկնում է Մոսկվա, որտեղ հունիսի 23-ին հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Ես վաղն առավոտյան հանդիպում ունեմ նախագահ Պուտինի հետ։ Ռուսաստանն Իրանի բարեկամն է», – ասել է նա։ ...
14:50 22.06.2025
ԱՄՆ-ի հարվածները Իրանին կարող են Թեհրանին դրդել միջուկային ռումբ ստեղծել. WPԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը կարող է Իսլամական Հանրապետության կառավարությանը դրդել ակտիվացնել միջուկային ռումբ ստեղծելու ջանքերը, գրում է The Washington Post-ը: Հրատարակության տվյալներով՝ նման սցենար հնարավոր է, եթե Իրանը պահպանի ուրանը հարստացնելու կարողությունը հարձակումներից հետո։ Սակայն Թեհրանը դեռևս նման ջանքեր չի ձեռնարկել, նշում է WP-ն՝ հղում անելով ամերիկյան հետախուզական գործակալությունների տվյալներին։ Թերթը ԱՄՆ […] ...