Այսօր Ջրի համաշխարհային օրն է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+22.09 oC

Այսօր Ջրի համաշխարհային օրն է

12:18 22.03.2025

1993 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան մարտի 22-ը հռչակեց Ջրի համաշխարհային օր։ Սա ամենանշանակալից միջազգային օրերից մեկն է, ինչպես օրինակ Մարդու իրավունքների օրը (Դեկտեմբերի 10), Կանանց միջազգային օրը (Մարտի 8 ), Խաղաղության միջազգային օրը (Սեպտեմբերի 21):
Ամեն տարի Ջրի համաշխարհային օրը նվիրվում է մի հրատապ խնդրի կամ թեմայի։ 2025 թվականի Ջրի համաշխարհային օրվա թեման է՝ «Սառցադաշտերի պահպանումը»։
Սառցադաշտերը կենսական նշանակություն ունեն կյանքի համար. դրանց հալոցքային ջրերը կարևոր են խմելու ջրի, գյուղատնտեսության, արդյունաբերության, մաքուր էներգիայի արտադրության և առողջ էկոհամակարգերի համար: Սառցադաշտերը հանդիպում են բոլոր մայրցամաքներում:
Արագ հալվող սառցադաշտերը անորոշություն են առաջացնում ջրային հոսքերի մեջ՝ խորը ազդեցություն ունենալով մարդկանց և մոլորակի վրա:
Կարևոր է ածխածնի արտանետումների գլոբալ կրճատումը, ինչը սառցադաշտերի հալքի պատճառ է դառնում։ Այս տարի Ջրի համաշխարհային օրվա նպատակն է միասին աշխատել կլիմայի փոփոխության և ջրի համաշխարհային ճգնաժամի դեմ պայքարի ծրագրերի հիմքում սառցադաշտերի պահպանումը դնելու համար:
Հիմնական փաստեր սառցադաշտերի հալքի և դրա ազդեցությունների վերաբերյալ
Վերջին 20 տարիների ընթացքում սառցադաշտերի զանգվածի կորուստը կրկնապատկվել է՝ պայմանավորված հիմնականում կլիմայի անթրոպոգեն փոփոխությամբ: Եթե ընթացիկ միտումները պահպանվեն, ապա շատ սառցադաշտեր այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսիք են Անդերը և Հիմալայները, 2100 թվականին կարող են անհետանալ։
Սառցադաշտերում կուտակված է աշխարհի քաղցրահամ ջրի մոտ 70%-ը, ինչը նրանց դարձնում է Երկրի վրա քաղցրահամ ջրի խոշորագույն պահեստարանը։23
Մոտավորապես 2 միլիարդ մարդ օգտագործում է սառցադաշտերից, ձնհալքից և լեռնային հոսքերից առաջացած ջուրը՝ խմելու, գյուղատնտեսության և էներգիայի արտադրության համար։
Սառցադաշտերի հալքի աճը զգալի ներդրում ունի Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման վրա. ներկայիս ծովի մակարդակը 20 սմ-ով ավելի բարձր է, քան 1900 թվականին էր։
Սառցադաշտերն իրենց գունային բաց մակերևույթի շնորհիվ անդրադարձնում են Արևի ճառագայթները, օգնում կարգավորել Երկրի ջերմաստիճանը: Նրանց հալքի հետևանքով այդ անդրադարձնող մակերեսը կրճատվում է, ինչը հանգեցնում է ջերմության կլանման ավելացմանը և արագացնում գլոբալ տաքացումը։
Գլոբալ տաքացումը մինչև 1․5°C-ով սահմանափակելը կարող է պահպանել Համաշխարհային ժառանգության օբյեկտների սառցադաշտերի 2/3-ը:
Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում հարմարվողականության և հետևանքների մեղմման համար
Մենք դեռ կարող ենք պաշտպանել և պահպանել սառցադաշտերը, որպես քաղցրահամ ջրի կենսական աղբյուրներ և կլիմայի կարգավորիչներ՝ նվազեցնելով ջերմոցային գազերի արտանետումները և ներդնելով փոխակերպվող հարմարվողականության և հետևանքների մեղմման ռազմավարություններ։
ՄԱԿ-ը նախանշել է մի քանի ռազմավարություն՝ սառցադաշտերի վրա կլիմայի փոփոխության ազդեցությունը մեղմելու և հարմարվելու համար.
Գլոբալ արտանետումների կրճատում։
Ջրային ռեսուրսների կառավարման ուժեղացում:
Խոցելի համայնքների համար հարմարվողականության պլանավորում։
Էկոհամակարգի վերականգնում:
Միջազգային համագործակցություն։
Օրվա խորհրդի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ներկայացված 2025 Ջրի համաշխարհային օրվա «Պահպանենք մեր սառցադաշտերը» փաստաթերթում հետևյալ հղումով։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ն պատերազմ է սկսել՝ միջուկային օբյեկտներին հարվածելով. Իրանի ԱԳՆ

10:24 22.06.2025

ԱՄՆ-ն պատերազմ է սկսել՝ միջուկային օբյեկտներին հարվածելով. Իրանի ԱԳՆ

Միացյալ Նահանգները պատերազմը սկսեց՝ հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Աշխարհը չպետք է մոռանա, որ հենց Միացյալ Նահանգներն էր, որ դիվանագիտական ​​գործընթացի ընթացքում դավաճանեց դիվանագիտությանը, աջակցեց Իսրայելի ագրեսիվ և դավաճանական գործողություններին, իսկ այժմ, օրենքի խախտումն ավարտելով և սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները լրացնելով, վտանգավոր պատերազմ է սկսել Իրանի դեմ», – ընդգծել է […] ...

Իրանը հրթիռակոծել է Իսրայելի Թել Ավիվ և Հայֆա քաղաքները

10:11 22.06.2025

Իրանը հրթիռակոծել է Իսրայելի Թել Ավիվ և Հայֆա քաղաքները

Իրանն այսօր հրթիռակոծել է Իսրայելի Թել Ավիվ և Հայֆա քաղաքները: Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Իրանի կողմից արձակվել է մոտ 20 հրթիռ։ «Իսրայելում կիրակի առավոտյան Իրանից հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է առնվազն 11 մարդ»,- հայտնել է Իսրայելի արտակարգ իրավիճակների ծառայությունը: ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:01 22.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջում

09:24 22.06.2025

Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջում

Իրանին ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածները միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում են, հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։ «Կասկած չկա, որ ԱՄՆ ռազմական ագրեսիան Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված պարտադիր միջազգային նորմերի կոպիտ խախտում է», – գրել է Իրավանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի […] ...

ԱՄՆ-ի կողմից միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո Իրանում ռադիոակտիվ արտահոսք չի հայտնաբերվել

09:12 22.06.2025

ԱՄՆ-ի կողմից միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո Իրանում ռադիոակտիվ արտահոսք չի հայտնաբերվել

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը որևէ ռադիոակտիվ արտահոսք չի հայտնաբերել Սպահանի, Նաթանզի և Ֆորդոյի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածներից հետո, ասվում է գործակալության հայտարարության մեջ։ «Մենք անմիջապես իրականացրեցինք անհրաժեշտ ստուգումներ՝ հարձակման ենթարկված օբյեկտների տարածքում ռադիոակտիվ նյութերի հնարավոր արտահոսքի հայտնաբերման նպատակով։ Բնակչության համար սպառնալիք չկա», -ըստ Իրանի պետական ​​IRNA լրատվական գործակալության՝ ասել է կարգավորող մարմինը: ...

ԱՄՆ-ն պատրաստ է րոպեների ընթացքում Իրանում լրացուցիչ թիրախներ ոչնչացնել. Թրամփ

09:05 22.06.2025

ԱՄՆ-ն պատրաստ է րոպեների ընթացքում Իրանում լրացուցիչ թիրախներ ոչնչացնել. Թրամփ

Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում մի քանի րոպեի ընթացքում ոչնչացնել Իրանում լրացուցիչ թիրախներ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը իր հայրենակիցներին ուղղված հեռուստատեսային ուղերձում՝ կապված Իրանին հասցված հարվածների հետ։ «Եթե խաղաղությունը արագ չհաստատվի, մենք կհարձակվենք այլ թիրախների վրա ճշգրտությամբ, արագությամբ և հմտությամբ։ Դրանց մեծ մասը կարող է ոչնչացվել մի քանի րոպեի ընթացքում», […] ...

BACK_TO_TOP