ՊԵԿ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում կատարվել են փոփոխություններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+32.09 oC

ՊԵԿ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում կատարվել են փոփոխություններ

11:31 24.03.2025

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի ընթացքում ՊԵԿ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգում իրականացվել են փոփոխություններ։ Մասնավորապես․

  • ստացված հարկային հաշիվների և հաշիվ վավերագրերի որոնման արդյունքների աղյուսակում՝ ըստ հաշվարկային փաստաթղթի մատակարարման ամսաթվի, արտացոլվում է հաշվարկային փաստաթուղթը դուրս գրողի հարկման ռեժիմի վերաբերյալ տվյալը՝ «Դուրս գրողի հարկման ռեժիմ», «Հարկման ռեժիմի սկիզբ», «Հարկման ռեժիմի սկիզբ ավարտ» սյունակներով։
  • Համակարգի գլխավոր էջերում արտացոլվում են դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով ընդհանուր արժեքային տվյալները՝ տվյալ տարվա (ընթացիկ տարվա) հունվարի 1-ից մինչև տվյալ պահի դրությամբ։
  • Հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման դեպքում ապրանքացանկին վերաբերող հատվածում գործարկվել է պարտադիր լրացման նոր դաշտ՝ «Գործարքի տեսակ» անվանումով։
    Հարկային հաշիվների դեպքում նոր դաշտը պարունակում է հետևյալ ընտրացանկը՝ «ԱԱՀ-ի 0% դրույքաչափով հարկվող», «ԱԱՀ-ից ազատված» և «Այլ»,  ինչպես նաև այն պարտադիր է լրացման համար, եթե «ԱԱՀ դրույքաչափ %» դաշտում ընտրված չէ ԱԱՀ-ի 20% դրույքաչափը։
    Հաշիվ վավերագրերի դեպքում նոր դաշտը պարունակում է հետևյալ ընտրացանկը՝ «Հարկման հատուկ համակարգ», «ԱԱՀ-ի 0% դրույքաչափով հարկվող», «ԱԱՀ-ից ազատված», «ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չհամարվող», «Արտահանում», «ԵՏՄ օդային տրանսպորտով արտահանում», «ԱԱՀ չվճարողներ», ինչպես նաև այն պարտադիր է լրացման համար։
  • Հաշվարկային փաստաթղթի ապրանքացանկի աղյուսակը լրացնելիս ապահովվել է ընթացիկ տողի (այն տողի, որի վրա տվյալ պահին կատարվում է լրացում) գունավորման հնարավորություն։
  • Համակարգի ենթաբաժիններում ստեղծվել է նաև մեկից ավելի ՀՎՀՀ-ներով (մինչև 100 ՀՎՀՀ) որոնում իրականացնելու հնարավորություն։
  • Համակարգի որոնման արդյունքների աղյուսակում հաշվարկային փաստաթուղթը դուրս գրողի կամ ստացողի անվանման կողքին ցուցադրվող կազմակերպաիրավական տեսակը ցուցադրվում է հակիրճ տարբերակով։
  • Համակարգում՝ հաշվարկային փաստաթղթերի աղյուսակում, pdf ֆայլում, ինչպես նաև excel ձևաչափով տվյալներն արտահանելիս, արտացոլվում են նաև տարայի ընդամենը արժեքի մասով տվյալները։
  • Ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հաշվարկային փաստաթղթերում սոցիալական ծախս պարունակող հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու դեպքում՝ ստացող ֆիզիկական անձի ՀԾՀ-ն և անձնագրային տվյալները լրացնելուց (նաև սոցիալական ծախսը կատարած անձի հատվածում) և ստուգել կոճակը սեղմելուց հետո, համակարգն ինքնաշխատ լրացնում է ֆիզիկական անձի անունը և ազգանունը։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետ

18:16 21.06.2025

Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական և Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հունիսի 20-ին կայացած Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովի բովանդակային արդյունքներին, որն անցկացվել է Հայաստանի՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնած «Սոցիալական արդարության գլոբալ […] ...

Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները Բիլի Ջին Քինգ գավաթի խաղարկությունում

18:10 21.06.2025

Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները Բիլի Ջին Քինգ գավաթի խաղարկությունում

Թենիսի կանանց Հայաստանի թիմը Մոլդովայում ընթացող Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում ավարտել է ելույթները: Հայաստանի հավաքականը փլեյ-օֆֆի երկրորդ խաղում 0-2 հաշվով պարտվել է Մոլդովայի թիմին: Փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի թիմը 0-3 հաշվով զիջել էր Ֆինլանդիայի թիմին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երեք հաղթանակ էր տարել և առաջին տեղը գրավել իր ենթախմբում: ...

SHANTNEWS

18:00 21.06.2025

SHANTNEWS

Ռաֆայել Նազարյանը հեռացավ «Շիրակից»

17:52 21.06.2025

Ռաֆայել Նազարյանը հեռացավ «Շիրակից»

Գյումրիի «Շիրակը» և գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նազարյանը «Շիրակը» մարզում էր 2024 թվականի հոկտեմբերից: Նրա գլխավորությամբ գյումրեցիները 21 խաղում գրանցել են 7 հաղթանակ, 4 ոչ-ոքի և 10 պարտություն: ...

«Շանթ» ՀԸ-ն այսօր նշում է իր ծննդյան օրը

17:45 21.06.2025

«Շանթ» ՀԸ-ն այսօր նշում է իր ծննդյան օրը

«Շանթ» հեռուստաընկերությունը այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն: Վարդգես Ավետիսյան. նա առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: ...

Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշումը վերջին պահին հետաձգել է

17:38 21.06.2025

Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշումը վերջին պահին հետաձգել է

Վլադիմիր Զելենսկին վստահ չէ, թե արդյոք կմեկնի Հաագայում հունիսի 24-25-ը կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին, և ուղևորության վերաբերյալ որոշումը հետաձգել է վերջին րոպեին։ Սա բխում է լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրա հայտարարությունից։ «Գագաթնաժողովին իմ ուղևորությունը կախված չէ նրանից, թե արդյոք հանդիպում կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նախ, ես վստահ չեմ, որ կգնամ, բայց, միևնույն է, […] ...

BACK_TO_TOP