13:10 24.03.2025
Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը ստորագրվի, վավերացվի և կայուն խաղաղության նշաններ լինեն, Հայաստանը կարող է քննարկել ՀՀ–ում ԵՄ դիտորդների համար նոր մանդատի հարցը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը: Անդրադառնալով ստորագրումից հետո ԵՄ դիտորդների դուրս գալու վերաբերյալ հարցին՝ փոխնախարարը նախ նշեց.
«Պայմանագիրն այդքան էլ արագ չի շարժվում: Այդ մանդատը 2 տարով է: Իհարկե, հետագայում, եթե ունենանք այդ առաջընթացը, ստորագրենք, վավերացնենք և իսկապես կայուն խաղաղության նշաններ լինեն, կարող ենք քննարկել նոր մանդատ՝ ԵՄ դիտորդների համար: Պարտադիր չէ սահմանափակվել միայն սահմանագծով: Մանդատում կա նաև վստահության միջոցառումների ստեղծումը»:
Նա հավելեց՝ անգամ ապագայում ամենադրական սցենարի դեպքում կկարողանան գտնել ճիշտ մոդել, որ շարունակեն ԵՄ դիտորդների հետ համագործակցությունը: Անդրադառնալով հարցին, թե արդյոք կա՞ վստահություն, որ Բաքուն չի պահանջելու ԵՄ դիտորդներին ամբողջությամբ հանել Հայաստանից՝ Հովհաննիսյանն ընդգծեց.
«Եթե մենք խոսում ենք երրորդ կողմի ուժերի մասին, արդյոք եվրոպական դիտորդները հանդիսանո՞ւմ են ուժ: Սա դիտորդական առաքելություն է: Այսինքն՝ տրամաբանությունը հուշում է, որ չպետք է լինեն նման պահանջներ, բայց, իհարկե, բարդ է ասել վստահության մասին»:Նա նշեց՝ երբ նշվում է երրորդ երկրի ուժ, խոսքը ռազմական ներկայության մասին է:
«Թե ինչքանով են դիտորդները համարվում ուժ, սա էլ քննարկման թեմա է»,–եզրափակեց Հովհաննիսյանը:
Հայաստանը և Ադրբեջանը հայտարարել են խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնության հասնելու և բանակցությունների ավարտի մասին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել իր ստորագրությունը դնել այդ փաստաթղթի տակ: Նախագծի համաձայնեցված տեքստում կա սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժեր չտեղակայելու վերաբերյալ դրույթ:
17:52 21.06.2025
Ռաֆայել Նազարյանը հեռացավ «Շիրակից»Գյումրիի «Շիրակը» և գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նազարյանը «Շիրակը» մարզում էր 2024 թվականի հոկտեմբերից: Նրա գլխավորությամբ գյումրեցիները 21 խաղում գրանցել են 7 հաղթանակ, 4 ոչ-ոքի և 10 պարտություն: ...
17:45 21.06.2025
«Շանթ» ՀԸ-ն այսօր նշում է իր ծննդյան օրը«Շանթ» հեռուստաընկերությունը այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն: Վարդգես Ավետիսյան. նա առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: ...
17:38 21.06.2025
Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշումը վերջին պահին հետաձգել էՎլադիմիր Զելենսկին վստահ չէ, թե արդյոք կմեկնի Հաագայում հունիսի 24-25-ը կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին, և ուղևորության վերաբերյալ որոշումը հետաձգել է վերջին րոպեին։ Սա բխում է լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրա հայտարարությունից։ «Գագաթնաժողովին իմ ուղևորությունը կախված չէ նրանից, թե արդյոք հանդիպում կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նախ, ես վստահ չեմ, որ կգնամ, բայց, միևնույն է, […] ...
17:28 21.06.2025
Հայաստանի հավաքականների կազմերը․ Ըմբշամարտի Մ20 ԵԱՀունիսի 30-ից հուլիսի 6-ը Իտալիայի Կաորլե քաղաքում կկայանա ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն ամբողջական կազմերով: Հունահռոմեական ոճի ըմբշամարտ․ 55 կգ՝ Լևոն Ղազարյան 60 կգ՝ Յուրի Կարապետյան 63 կգ՝ Ալեք Մարգարյան 67 կգ՝ Հայկ Քալաջյան 72 կգ՝ Գասպար Տերտերյան 77 կգ՝ Սամվել Տերտերյան 82 կգ՝ […] ...
17:20 21.06.2025
Իսրայելի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ հարվածել են Իրանի հարավ-արևմուտքինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են, որ երկրի ռազմաօդային ուժերի կործանիչները ներկայումս հարվածներ են հասցնում Իրանի հարավ-արևմուտքում գտնվող ռազմական ենթակառուցվածքներին։ Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պայթյունների ձայներ են լսվել Ահվազ քաղաքում և Մահշահր նավահանգստում, և ՀՕՊ-ը աշխատանքներ է տանում սպառնալիքը վերացնելու համար։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը […] ...
17:10 21.06.2025
ԵՄ դեսպան. Վրաստանը կարող է երկար ժամանակով կորցնել ԵՄ անդամ դառնալու հնարավորությունըՎրաստանը կարող է երկար ժամանակով կորցնել Եվրամիությանը միանալու հնարավորությունը։ Այս մասին լրագրողներին ասել է Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։ «2023 թվականին Եվրամիությունը բացեց եվրոպական ընտանիքի դռները Վրաստանի համար, և այն դարձավ ԵՄ անդամակցության թեկնածու։ Մենք միասին նշեցինք այս պատմական պահը։ Այսօր Վրաստանի եվրաինտեգրումը կասեցված է, ցավալի է, որ Վրաստանը կարող է երկար ժամանակով կորցնել Եվրամիության […] ...