20:43 26.03.2025
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է կրթամշակութային «Վերջին զանգ»–ի մրցույթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին այս մասին հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանը հետաքրքրվեց, թե արդյոք ճի՞շտ են «Վերջին զանգ»–ի միջոցառումներն արգելելու մասին լուրերը:
Նախարարը վստահեցրեց, որ որևէ արգելքի մասին խոսք չկա:
«Ամեն տարի մեր շրջանավարտներին հորդորում ենք, որ չմոռանան, թե ինչի մասին է «Վերջին զանգը»: Դա իրենց կյանքի որոշակի փուլն ամփոփելու, այդ օրն իրենց հույզերը միասին կիսելու, գուցե իրենց գնահատանքի խոսքերն իրենց ուսուցիչներին փոխանցելու, իրենց ընկերների հետ այդ օրը նշելու ժամանակն է: Սակայն ժամանակի հետ մոռանում ենք այդ բովանդակությունը և ամբողջ շեշտադրումը տանում ենք նյութական որոշակի ցուցամոլության, որտեղ անգամ խոսքը հասնում է աներևակայելի բաների, թե քանի խցիկով քանի կողմից պետք է նկարվի միջոցառումը, քանի հարյուր հազար դրամ պետք է տրամադրվի սցենարների գնման համար, որոնք բացարձակապես չեն արտահայտում որևէ երեխայի միտքն ու էմոցիան: Եվ ընդհանրապես այդ օրվա բովանդակությունն ամբողջությամբ կորսվում է և դառնում է ընդամենը տարբեր դպրոցների միջև մրցավազք՝ առաջին հերթին ստեղծելով սոցիալական պարտադրանք բոլոր նրանց համար, որոնք գուցե ամենևին այլ կերպ են պատկերացնում իրենց այդ օրը: Մեր ասածն այն է, որ այս տրամաբանությունից պետք է դուրս գալ: «Վերջին զանգն» իրականում օր է, որտեղ կարող ենք նաև տեսնել մեր երեխաների ստեղծագործական միտքը: Եվ այս տարի հենց այդ տրամաբանության մեջ կազմակերպում ենք նաև կրթամշակութային «Վերջին զանգ»–ի մրցույթ», –ասաց նախարարը:
Մրցույթի համար արդեն ձևավորված են ժյուրիներ՝ ամեն մարզի համար: Դպրոցների մասնակցությունը լինելու է կամավոր, ամբողջ ընթացակարգը ներկայացված է դպրոցներին: Անդրեասյանը նշեց, որ կփորձեն խրախուսել հենց այն բովանդակությունը, որ նախարարությունը ցանկանում է տեսնել:
«Իսկ ուզում ենք տեսնել մի բան՝ ուզում ենք տեսնել, որ այդ օրը մեր դպրոցական բեմերում մեր երեխաները իրենց խոսքն են ասում, և այդ խոսքն արտահայտում է հենց իրենց էմոցիաները, հենց իրենց կողմից ամենակարևորվող ուղերձները և այդ խոսքը լսելի է առանց արտաքին այն ճոխությունների, որոնց վրա այդքան մեծ շեշտադրում է արվում»,– նշեց նա:
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...
12:40 02.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...
12:39 02.08.2025
Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինքԹուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...
12:35 02.08.2025
Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններՔրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
12:30 02.08.2025
«Սեուլ»-«Բարսելոնա» խաղում 10 գոլ է գրանցվել«Բարսելոնան» Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում ընկերական հանդիպում է անցկացրել մայրաքաղաքի համանուն թիմի հետ և հաղթել 7-3 հաշվով: Առաջին խաղակեսում «Բարսելոնան» հաղթել է 3-2 հաշվով, իսկ երկրորդ կեսում ևս չորս գնդակ է ուղարկել հարավկորեական թիմի դարպասը, սեփականն ընդունելով միայն մեկը: Ընդորում Հանսի Ֆլիկը երկրորդ խաղակեսում դաշտ է դուրս բերել ամբողջությամբ այլ կազմ: Սա «Բարսելոնայի» երկրորդ ընկերական […] ...
12:14 02.08.2025
Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարություններիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...