22:21 27.03.2025
Խորհրդարանը երեկ 64 կողմ, 7 դեմ ձայներով, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։ Ի՞նչ է այն ենթադրում, որո՞նք են լինելու մեր հաջորդ քայլերը, ի՞նչ դրական սպասելիքներ ու միաժամանակ ռիսկեր ու վտանգներ կարող են լինել այս օրենքից։ Այս ամենի շուրջ «Հեռանկարը» զրուցել է «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» ղեկավար Առնոլդ Բլեյանի հետ։
Հյուրը խոսել է նաև Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ-պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին։
«ԱՄՆ-ի այս վարչակազմից տեսանք, լսեցինք՝ թե՜ Մայքլ Ուոլցից, թե՜ Մարկո Ռուբիոյից, որ իրենք հանձնառու են Հայաստանի հետ ռազմավարական համագործակցությանը կնքված նախորդ վարչակազմի օրոք»,- ասել է Առնոլդ Բլեյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
18:17 16.06.2025
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի փոխվարչապետի հետՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի փոխվարչապետ, Գիտության, էներգետիկայի, կլիմայի պահպանության և շրջակա միջավայրի նախարար Արմին Վիլինգմանի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել վերականգնվող էներգետիկայի ուղղության զարգացմանը, կուտակիչ կայանների, ջրածնային էներգիային վերաբերող հարցերին, քննարկվել են աշխատանքային այլ հարցեր ևս։ Հանդիպմանը մասնակցել է նաև Գերմանիայի Դաշնային […] ...
18:12 16.06.2025
Հայկ Հովակիմյանը հեռացել է «Դեբրեցենից»Հայկ Հովակիմյանը հեռացել է «Դեբրեցենից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 31-ամյա Հովակիմյանը 2022 թ. հուլիսին աշխատանքի է անցել հունգարական ակումբում և եղել նախ մարզական, ապա` միջազգային գծով տնօրեն։ Կողմերի պայմանագիրը լրանալուց հետո որոշվել է չշարունակել համագործակցությունը։ Հովակիմյանը 2019-2022 թթ. եղել է «Նոայի» մարզական տնօրենը։ ...
18:07 16.06.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններինՆախագծի հիմնական նպատակներն են ապահովել ոլորտային արտադրատեսակների շուկայում հավասար մրցակցությունը, արտադրական ավելի երկար շղթաների կիրարկումը, առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացման խթանումը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 16-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» […] ...
17:54 16.06.2025
Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1551 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +132 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...
17:48 16.06.2025
Վթար Արշակունյաց պողոտայում․ 58-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել էՀունիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, 58-ամյա Վյաչեսլավ Հ․-ն «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում բախվել է «ԺոնգՏոնգ» ավտոբուսին, այնուհետև «սրտի կանգ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Ժամը 21:00-ին հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...