19:10 11.04.2018
Ռուս դերասան և կինոռեժիսոր Անդրեյ Անկուդինովը Kubnews.ru առցանց պարբերականին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է ծանոթացել իր կուռքի`ֆրանսիահայ երգիչ Շառլ Ազնավուրի հետ։
Ռուս դերասան Անդրեյ Անկուդինովը միշտ սիրել է Շառլ Ազնավուրի երգերը և շատ է ցանկացել ծանոթանալ երգչի հետ։ Մի անգամ ճակատագիրը նրան այդպիսի հնարավորություն ընձեռել է, և նա ոչ միայն ծանոթացել, այլև ընկերացել է մեծն Շառլի հետ։
«Բաստիլի գրավմանը նվիրված ամենամյա համերգի իմպրեսարիոն ինձ նկատեց և հրավիրեց երգելու։ Ես որոշեցի ֆրանսիական շանսոնից պոպուրի կատարել։ Դուրս եկա բեմ, սկսեցի երգել` «Ա Պաղի-ի-ի»… Եվ հանկարծ տեսա, որ երկրորդ շարքում նստած է Իվ Մոնտանը, որի երգը ես այդ պահին երգում էի… Միանգամից չնկատեցի նրա կողքին նստած փոքրիկ մարդուն։ Շառլ Ազնավուրն էր», — հիշել է Անդրեյ Անկուդինովը:
Համերգից հետո փոքրիկ ճաշկերույթ է կազմակերպվել Ալեքսանդր III-ի կամրջի մոտ գտնվող սրճարանում, հրավիրել են նաև Անդրեյ Անկուդինովին և ևս մի քանի երաժշտի։
«Երբ խմեցինք, քաջություն հավաքեցի ու սկսեցի բղավել, որ բոլոր ֆրանսիացիները ժլատ են, և եթե չլիներ մեր արքան, նրանք երբեք չէին տեսնի Ֆրանսիայի մայրաքաղաքի ամենագեղեցիկ կամուրջը։ Եվ ընդհանրապես ես հիմա բոլորին ցույց կտամ, թե ինչպես է պետք սիրել հայրենիքը։ Վազեցի ու համերգային սպիտակ սմոքինգով նետվեցի Սենը։ Դուրս եկա ոտքից գլուխ կանաչ, քանի որ գետը ծաղկում էր», — պատմել է դերասանը։
Սթափությունը կորցրած արտիստին նստեցրել են ավտոմեքենան։ Նա համոզված է եղել, որ ոստիկանություն են տանում, բայց շատ է զարմացել, երբ հայտնվել է խանութում, ուր նրան պողպատագույն սմոքինգ են տվել` նվեր Ազնավուրից։
Այդ ժամանակ շանսոնիեն ժպիտով ասել է. «Տեսնո՞ւմ եք`ոչ բոլոր ֆրանսիացիներն են ժլատ»։
«Դուք ի՞նչ ֆրանսիացի։ Չէ՞ որ դուք հայ եք», — անմիջապես հակադարձել է Անկուդինովը։
16:42 03.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին16:42 03.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...
16:21 03.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ըԵրևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...
16:00 03.08.2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել ԳազանԻսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...
15:33 03.08.2025
ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունըՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...