13:08 16.04.2025
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հարավային Կովկասում տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման կոնտեքստում Ադրբեջանին առաջարկել է բացել երկաթուղային կապը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։
Վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանն իր դիրքորոշումները «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ներկայացրել է շատ վաղուց:
«Եվ այդ նախագծի շրջանակներում սկսել ենք աշխատանքը և շարունակելու ենք»,–նշեց նա:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք ադրբեջանական կողմից պատասխան ստացվե՞լ է՝ Փաշինյանն ասաց. «Ըստ էության գրավոր առաջարկին գրավոր պատասխան չենք ստացել: Կան այլ մեկնաբանություններ»:
Նա հավելեց՝ ցանկացած նախագիծ իրականացման ընթացքում ունենում է նրբություններ, և այդ նրբությունների շուրջ պետք է աշխատել:
««Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում մենք ֆիքսել ենք, որ պատրաստ ենք ընթացակարգերի պարզեցումների՝ 4 հիմնական սկզբունքների պահպանմամբ՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն: Հիմա մենք այս փուլում առաջարկում ենք, որ երկաթուղային կապը բացենք, մասնավորապես Հորադիզ–Երասխ գծի վրա, և Ադրբեջանից Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով, և Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով իրականացվեն բեռնափոխադրումներ»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը վերահաստատեց, որ Հայաստանը հենց այսօր պատրաստ է գնալ այդ լուծումներին:
«Նաև շատ կարևոր է արձանագրել, որ երբ ասում ենք՝ պատրաստ ենք այդ լուծումներին, մենք մեզ հարց ենք տալիս՝ մեր հանրությունը ո՞նց կվերաբերվի այն լուծումներին, որոնք մենք առաջարկում ենք: Եթե մենք դա վստահությամբ ասում ենք, նշանակում է՝ ունենք որոշակի վստահություն, որ մեր բնակչությունը կտեսնի ու կասի՝ նորմալ կոմպրոմիս է և փոխադարձ ընդունելի կարող է լինել: Սա է տրամաբանությունը»,-նշեց վարչապետը:
Նա նկատեց՝ Ադրբեջանն ասում է՝ քանի որ Հայաստանը լուծումներ չի տալիս, որոշում են կայացրել, որ պետք է օգտվեն Իրանի երթուղուց։ «Դա նշանակում է, որ Իրանի երթուղին, պայմաններն իրենց համար ընդունելի են: Որպեսզի այս համատեքստում ամեն ինչ պարզ լինի, մենք ասում ենք, որ պատրաստ ենք նույն պայմանները, որով Ադրբեջանն անցնում է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով, ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքով անցնելու դեպքում։ Այսպիսով մենք ցույց ենք տալիս, որ այն ընկալումը, թե մեր առաջարկած պայմաններն Ադրբեջանի համար կարող են ընդունելի չլինել, իրականությանը չի համապատասխանում: Եթե այդ նույն պայմանն ընդունելի է Իրանի տարածքով անցնելու համար, ինչու՞ պետք է ընդունելի չլինի Հայաստանի տարածքով անցնելու համար»,-ասաց վարչապետը:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...