17:06 17.04.2025
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն օգտակար է համարում Անթալիայում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Բայրամովն այդ մասին ասել է Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։
«Անթալիայի դիվանագիտական ֆորումում ես հանդիպում եմ ունեցել իմ հայ գործընկերոջ հետ, և այս հանդիպումը համարում եմ բավականին օգտակար: Եթե նույնիսկ հանդիպումը հնարավորություն չի տալիս լուծելու հարցեր, եղել է կողմերի դիրքորոշումները, նրանց փաստարկներն ու հիմնավորումները ավելի մանրամասն քննարկելու հնարավորություն։ Այնպես որ, իմ գնահատականն այն է, որ հանդիպումը օգտակար էր»,-ասել է Բայրամովը:
12:39 30.04.2025
ԱՄՆ-ը ձգտում է կանխել Իրանի՝ միջուկային զենք ստանալը. ՈւոլցԱՄՆ-ը քննարկում է Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու բոլոր տարբերակները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Բոլոր տարբերակները սեղանին են: Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, նախագահը (Դոնալդ Թրամփը) բացարձակ լուրջ է վերաբերվում դրան»,- ասել է Ուոլցը New York Post-ին՝ մեկնաբանելով Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորության մասին հայտարարությունները: Նախագահի օգնականը հույս […] ...
12:35 30.04.2025
Մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացումԵրևանում ապրիլի 30-ին կեսօրից հետո, մայիսի 1-ին երեկոյան, մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մարզերում ապրիլի 30-ի և մայիսի 1-ի ցերեկը, մայիսի 2-3-ի գիշերն առանձին շրջաններում, 2-ի և 4-ի ցերեկը, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ի ցերեկն առանձին վայրերում՝ հորդառատ։ […] ...
12:24 30.04.2025
Առաջարկվող փոփոխությամբ կդյուրացվի ՀՀ-ի և Ղազախստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գործընթացըՀայաստանի եւ Ղազախստանի միջեւ ավտոմոբիլային հաղորդակցությունը կանոնակարգվում է 2006 թվականին ստորագրված «Ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրով, որով հիմնականում կարգավորվում է միջպետական կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներն ու բեռնափոխադրումների ոլորտը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի նիստում: Քննարկվել է ««ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության […] ...
12:20 30.04.2025
Իրանը խորհրդակցություններ կանցկացնի «եվրոեռյակի» հետ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջԻրանը նախատեսում է խորհրդակցություններ անցկացնել «եվրոեռյակի» (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) հետ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Կարծում եմ՝ երեք եվրոպական երկրների դերը (իրանյան միջուկային ծրագրի հարցում) նվազել է նրանց կողմից որդեգրված սխալ քաղաքականության պատճառով։ Այդ պատճառով մենք պատրաստ ենք […] ...
12:12 30.04.2025
Ներկայացվել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը։ Նշվում է, որ օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ։ ...