18:18 21.04.2025
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր մասնակցել է Արդարադատության նախարարության կազմակերպած՝ «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացված համաժողովին մասնակցել են ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ղեկավար կազմը, փաստաբանական համայնքի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այլք:
Պանելային քննարկման առաջին հատվածում ՀՀ գլխավոր դատախազն իր ելույթում անդրադարձել է նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության և վերահսկողության ժամկետներին, ռեսուրսները «կալորիականություն» ունեցող գործերի քննությանն ուղղելու անհրաժեշտությանը, փորձաքննությունների կատարման ժամկետների պահպանման նկատմամբ դատախազական պատշաճ հսկողություն ապահովելու հանձնարարականին, դատարանում մեղադրանքի պաշտպանության ողջամիտ ժամկետների պահպանմանը և այլն:
Այս համատեքստում Աննա Վարդապետյանը, մասնավորապես, նշել է.
«Վիճակագրական տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ 2022-2024 թվականներին նախաքննության փուլում ավարտված քրեական վարույթների մոտ 66,7 տոկոսը քննվել է մինչև 4 ամիս ժամկետում: Այս ելակետը հիմք ընդունելով՝ Դատախազության բոլոր ստորաբաժանումներին տրվել է գրավոր հանձնարարական՝ անմիջական դատախազական հսկողության ներքո գտնվող քրեական վարույթներով ոչ ուշ, քան չորս ամիսը մեկ պարբերականությամբ վարույթի նյութերը պահանջել վարույթն իրականացնող մարմնից, ստուգել իրականացվող նախաքննության պատշաճությունը, անհրաժեշտության դեպքում՝ կիրառել դատախազական ներգործության միջոցներ: Նշված ժամկետների պահպանումը մարդկային գործոնից զերծ պահելու նպատակով՝ մշակվել և ներդրվում է «Դատախազի աշխատանքի հաշվետվության» թվայնացված վիճակագրական ծրագիրը: Այս ծրագիրը գործիք է՝ առցանց ռեժիմով ստուգելու Դատախազության յուրաքանչյուր ստորաբաժանման և յուրաքանչյուր դատախազի աշխատանքի ծավալները, անմիջական հսկողության ներքո գտնվող վարույթների թիվը, կայացված վարութային ակտերի քանակը և որ ամենակարևորն է՝ այս ծրագիրն ապահովում է ինքնաշխատ հիշեցումներ (այդ թվում՝ վերադասներին)՝ իմ կողմից նշված հանձնարարականով սահմանված վերջնաժամկետների վերաբերյալ»:
Պանելային քննարկման երկրորդ հատվածում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանն անդրադարձել է խափանման միջոցների ընտրության գործընթացին՝ տեղեկացնելով, որ 2023 թվականին անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել նախաձեռնված քրեական վարույթների համամասնությամբ հաշվարկելու պարագայում՝ քրեական վարույթների 4.02%-ով, 2024 թվականին՝ 3.87%-ով:
Անդրադառնալով արդարացման դատական ակտերին՝ Գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ 2023 և 2024 թվականներին արդարացման դատավճիռներ են կայացվել դատարանում ավարտված գործերի 1.8%-ով, ինչը, ի թիվս այլնի, պայմանավորված է այն հանգամանքով, որ բարձրացել է քրեական վարույթների քննության, դատախազական հսկողության, մեղադրանքի պաշտպանության որակը, թույլ ապացուցողական բազայով քրեական վարույթները մեծամասամբ չեն հանձնվում դատարան՝ այս առումով մեծապես կարևորելով նաև Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորած դատական պրակտիկան:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...