Հայտնի են 65 ընտրատեղամասերում Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+26.09 oC

Հայտնի են 65 ընտրատեղամասերում Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները

00:54 24.09.2018

ԿԸՀ-ն արդեն տիրապետում է 65 տեղամասային ընտրական հանձնաժողովներից կազմված արձանագրությունների արդյունքներին: Այս մասին ԿԸՀ-ում հայտարարեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը: Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ՝ բոլոր վարչական շրջաններում, բացի Քանաքեռ-Զեյթունից, կան տվյալներ:

Այսպիսով, Աջափնյակ վարչական շրջանում արդեն իսկ մուտքագրվել է 11 տեղամասի արդյունք, ըստ որի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 506 կողմ ձայն կամ 7 տոկոս, «Երևանի հանրություն» դաշինքը՝ 38 կողմ ձայն կամ 0.5 տոկոս, «Երևանցիներ» դաշինքը՝ 43 կողմ ձայն կամ 0.6 տոկոս, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 93 կողմ ձայն կամ 1.3 տոկոս, «Ժառանգություն» կուսակցությունը՝ 51 կողմ ձայն կամ 0.7 տոկոս, «Ժողովրդական ուղի» կուսակցությունը՝ 8 կողմ ձայն կամ 0.1 տոկոս, «Իմ քայլը» դաշինք՝ 6065 կողմ ձայն կամ 3.8 տոկոս, «Լույս» դաշինք՝ 287 կողմ ձայն կամ 4 տոկոս, ՀՅԴ՝ 62 կողմ ձայն կամ 0.9 տոկոս, «Հայք-Հայկազուններ» կուսակցությունը՝ 16 կողմ ձայն կամ 0.2 տոկոս, Ռեֆորմիստների կուսակցություն՝ 18 կողմ ձայն կամ 0.2 տոկոս, «Օրինաց երկիր» կուսակցություն՝ 48 կողմ ձայն կամ 0.7 տոկոս

Ավան վարչական շրջանում մուտքագրվել է ընդամենը 1 ընտրատեղամասի արդյունք, ըստ որի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 33 կողմ ձայն կամ 5.5 տոկոս, «Երևանի հանրություն» դաշինքը՝ 1 կողմ ձայն կամ 0.2 տոկոս, «Երևանցիներ» դաշինքը՝ 12 կողմ ձայն կամ 2.2 տոկոս, «Երևանցիներ» դաշինքը՝ 43 կողմ ձայն կամ 0.6 տոկոս, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 13 կողմ ձայն կամ 2.2 տոկոս, «Ժառանգություն» կուսակցությունը՝ 6 կողմ ձայն կամ 1 տոկոս, «Ժողովրդական ուղի» կուսակցությունը՝ 0 ձայն, «Իմ քայլը» դաշինք՝ 482 կողմ ձայն կամ 80.5 տոկոս, «Լույս» դաշինք՝ 34 կողմ ձայն կամ 5.5 տոկոս, ՀՅԴ՝ 13 կողմ ձայն կամ 2.2 տոկոս, «Հայք-Հայկազուններ» կուսակցությունը՝ 1 կողմ ձայն կամ 0.2 տոկոս, Ռեֆորմիստների կուսակցություն՝ 2 կողմ ձայն կամ 0.3 տոկոս, «Օրինաց երկիր» կուսակցություն՝ 2 կողմ ձայն կամ 0.3 տոկոս:

Արաբկիր վարչական շրջանում մուտքագրվել է 6 տեղամասի արդյունք, ըստ որի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 347 քվե կամ 7.3 տոկոս, «Երևանի հանրություն»-ը՝ 33 կողմ ձայն կամ 0.7 տոկոս, «Երևանցիներ» դաշինքը՝ 47  կողմ ձայն կամ 1 տոկոս, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 106 կողմ ձայն կամ 2.2 տոկոս, «Ժառանգություն» կուսակցությունը՝ 42 կողմ ձայն կամ 0.9 տոկոս, «Ժողովրդական ուղի» կուսակցությունը՝ 6 կողմ ձայն կամ 0.1 տոկոս, «Իմ քայլը» դաշինք՝ 3634 կողմ ձայն կամ 36.8 տոկոս, «Լույս» դաշինք՝ 286 կողմ ձայն կամ 6 տոկոս, ՀՅԴ՝ 176 կողմ ձայն կամ 3.6 տոկոս, «Հայք-Հայկազուններ» կուսակցությունը՝ 5 կողմ ձայն կամ 0.1 տոկոս, Ռեֆորմիստների կուսակցություն՝ 22 կողմ ձայն կամ 0.5  տոկոս, «Օրինաց երկիր» կուսակցություն՝ 25 կողմ ձայն կամ 0.5 տոկոս:

Ավելի մանրամասն, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կարող եք հետևել ԿԸՀ կայքում:

Ինչպես հայտնեց  Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարը, «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է 65 ընտրատեղամասերում ընտրությանը մասնակցած քաղաքացիների 37 հազար 810 կամ 82.62 տոկոսը:

«Բարգավաճ Հայաստանի» օգտին քվեարկել է 2877 ձայն կամ 6.3 տոկոսը: «Լույս» դաշինքի օգտին քվեարկել է 2145 քաղաքացի կամ 4.69 տոկոսը: ՀՅԴ-ի օգտին քվեարկել է 704 ընտրող կամ 1.54 տոկոսը: ՕԵԿ-ի օգտին քվեարկել է 404 ընտրող կամ 0.09 տոկոսը: «Երկիր Ծիրանի» կուսակցության օգտին քվեարկել է 636 քաղաքացի կամ ընտրություններին մասնակցած քաղաքացիների 1.4 տոկոսը: «Ժառանգություն» կուսակցության օգտին քվեարկել է 324 քաղաքացի կամ 0.71 տոկոս, «Երևանցիներ» դաշինքի օգտին քվեարկել է 370 քաղաքացի կամ 0.8 տոկոսը: «Երևանի հանրություն» դաշինքի օգտին քվեարկել է 267 քաղաքացի կամ 0.58 տոկոսը: «Հայք Հայկազուններ» կուսակցության օգտին քվեարկել է 86 ընտրող կամ 0.19 տոկոսը: Ռեֆորմիստների կուսակցության օգտին քվեարկել է 79 ընտրող կամ 0.2  տոկոս, «Ժողովրդական ուղի» կուսակցության օգտին քվեարկել է 61 քաղաքացի կամ 0.14 տոկոս:

Տոկոսները կլորացված են մինչև տասնորդական:

Ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն կեսգիշերն անց։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP