22:27 25.04.2025
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլ քսանչորսյան ավանդական ուղերձում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խուսափել է «Ցեղասպանություն» եզրույթի օգտագործումից:
Սպասելի՞ էր: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Ցեղասպանության մասին խոսելիս Թրամփն օգտագործել է «Մեծ եղեռն» և «Ահավոր ողբերգություն» բառակապակցությունները: Նույն բառերն էր նա օգտագործում, երբ նախորդ անգամ նախագահ էր:
Ինչպես հայտնի է, 2021թ.-ին նախագահ ընտրվելուց անմիջապես հետո Ջո Բայդենն օգտագործեց «Ցեղասպանություն» եզրույթը, այնուհետ ևս 3 անգամ, նախագահ եղած շրջանում կրկնել է այդ բառը, և այժմ հարց էր՝ արդյո՞ք դա օրենքի ուժ կունենա նաև հաջորդ նախագահների համար, թե՝ նրանք այնուամենայնիվ սեփական գիծը կիրականացնեն այս հարցում:
Կարծում եմ՝ կարելի էր կանխատեսելի համարել այն, որ Թրամփը չի շարունակի, չի կրկնի Բայդենի քաղաքականությունն այս հարցում: Նախ այն պատճառով, որ բոլոր հարցերում ձգտում է հակադրել իրեն նախորդ վարչակազմին՝ դեմոկրատներին»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Ինչպե՞ս է դա ընդունվել ամերիկահայերի ու Թրամփի հակառակորդների կողմից: Եվրոպական որոշ կառույցներ նույնպե՞ս վերանայում են ցեղասպանության հարցում իրենց մոտեցումները: Ընդհանուր առմամբ, ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում կա որոշակի նահա՞նջ:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
09:39 30.04.2025
Մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ»«Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագրի շրջանակում մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ», այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Ապրիլի 28-ից թեստ-երիզները շահառուներին տրամադրվել են եռամսյակային կտրվածքով 12 տուփ` նախկին 6 տուփի փոխարեն: Ծրագրի շրջանակում թեստ-երիզների ավելացումը միտված է շաքարային դիաբետի ընթացքի վերահսկման բարելավմանը, ինչը կնպաստի սուր և […] ...
09:38 30.04.2025
Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով մեկ օրում զոհվել է ավելի քան 50 մարդԳազայի հատվածին Իսրայելի հարվածների հետեւանքով վերջին 24 ժամում ավելի քան 50 պաղեստինցի է զոհվել, 113 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը։ Գործակալության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել է 51, վիրավորվել՝ 113 մարդ։ Առողջապահության նախարարությունը նաև նշել է, որ անհայտ թվով մահացած մարդիկ շարունակում են մնալ ավերված շենքերի փլատակներում։ […] ...
09:30 30.04.2025
Հնդկաստանը կրկին պնդել է, որ Պակիստանը խախտել է սահմանային հրադադարըՊակիստանի զորքերը կրկին կրակ են բացել վերահսկողության գծի երկայնքով Հնդկական միության Ջամու և Քաշմիրի տարածքի մի քանի շրջաններում: Այս մասին հայտնել են Հնդկաստանի ցամաքային զորքերը։ «2025 թվականի ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը Պակիստանի բանակի դիրքերը փոքր զենքերից կրակ են բացել Վերահսկողության գծի վրայով Նաուշերա, Սունդերբանի և Ախնուր հատվածների դիմաց՝ Ջամուի և Քաշմիրի միութենական տարածքում: «Հնդկական […] ...
09:20 30.04.2025
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն անընդունելի է համարել քաղաքացիական անձանց վրա հարձակումներըՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով օգնական Ջոյս Մսույան հայտարարել է, որ Բրյանսկի և Կուրսկի շրջաններին Ուկրաինայի զինված ուժերի հարվածների համատեքստում քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներն անընդունելի են։ «Պարոն նախագահ, մեր վերջին ճեպազրույցից ի վեր, տեղական լրատվամիջոցները հաղորդում են Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի և Կուրսկի շրջաններում քաղաքացիական զոհերի և քաղաքացիական ենթակառուցվածքների վնասների մասին: Ես պետք […] ...
09:09 30.04.2025
Հյուսիսային Կորեան նոր կործանիչի սպառազինության համակարգեր է փորձարկելՀյուսիսային Կորեան փորձարկել է անցյալ շաբաթ գործարկված Choe Ryong բազմաֆունկցիոնալ կործանիչի սպառազինության համակարգերի մարտական պիտանիությունը։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA): Ընդգծվում է, որ կործանիչի սպառազինության համակարգերի առաջին փորձարկումները տեղի են ունեցել ապրիլի 28-ին և 29-ին, մասնավորապես, իրականացվել է գերձայնային թեւավոր հրթիռների, ռազմավարական թեւավոր հրթիռների և զենիթահրթիռների փորձնական արձակում, ինչպես նաև կրակոց […] ...
09:00 30.04.2025
Ռյուդիգերի պահվածքը խայտառակություն է․ Գերմանիայում ուզում են, որ նրան հեռացնեն հավաքականիցԳերմանիայում ուզում են, որ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերին հեռացնեն հավաքականից, հայտնում է Goal-ը։ ՖԻՖԱ-ի նախկին մրցավար Տորստեն Կինհոֆերը, որն այժմ ֆուտբոլային փորձագետ է աշխատում, գերմանացի պաշտպանի` «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում (2-3) դրսևորած վարքագիծը որակել է «խայտառակություն»։ «Ռյուդիգերի պահվածքը խայտառակություն է։ Ազգային հավաքականի գլխավոր մարզիչը պետք է մտածի` նման խաղացողը կարո՞ղ է ներկայացնել […] ...