Մինչև ամբողջ աշխարհի հայկական հետքը չվավերագրեմ, չեմ մեռնի. Ստեփան Փարթամյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Մինչև ամբողջ աշխարհի հայկական հետքը չվավերագրեմ, չեմ մեռնի. Ստեփան Փարթամյան

12:46 24.09.2018

Հայտնի մշակութային գործիչ, սփյուռքահայ հաղորդավար, վավերագրող, հրատարակիչ և հրապարակախոս Ստեփան Փարթամյանն այս օրերին իր հերթական արշավն է կատարում տարբեր երկրներում՝ վավերագրելով հայկական հետքը: Shantnews-ի հետ զրույցում նա հաստատում է, որ մնացել է այն համոզմանը, թե ամբողջ երկրագունդը հայերին է պատկանում, և հայերն ի վիճակի են իշխել աշխարհին, միայն թե լրջորեն գիտակցեն դա:

«Ես շրջում եմ երկրե երկիր, և այդ ամենն ապացուցող փաստեր եմ հավաքում, վավերագրում և համադրում: Ցեղասպանությունը, այո՛, մեզ դուրս դրեց մեր հողերից, մենք կորցրինք Արևմտյան Հայաստանը, բայց ցրվեցինք աշխարհով մեկ և այսօր երկրագնդի տերը դարձանք, որի համար պետք է ուրախանանք, ոչ թե նստենք ու տխրենք»,- Shantnews-ի հետ զրույցում ասում է Ստեփան Փարթամյանը՝ հիշեցնելով, որ սովորաբար հայերին բնորոշ է ավելի շատ տխրելու, քան՝ ուրախանալու սովորույթը:

Նա իր հայկական հետքի վավերագրության արշավն սկսելու համար հայությանն է դիմել  նյութական օժանդակության առաջարկով, սակայն միշտ չէ, որ աջակցություն է ստացել. գաղափարը ողջունողները շատ են եղել, բայց աջակցողները՝ քիչ:

«Իսկ եթե որևէ որբի, հիվանդի կամ անտունի օգնելու հարց լինի, հայերն  արագ կարձագանքեն, այս մեկը ևս ապացույց է այն բանի, որ տխրության շուրջ ենք համախմբվում և ոչ՝ ուրախության: Շատ քիչ մարդ է գիտակցում, որ երկրագնդի գոյությունը մեր ուրախությունն է, և այդ փաստը վավերագրելուն պետք է աջակցել»,-ասում  է Լիբանանում ծնված ամերիկահայ գործիչը, որի գործունեությունը քաջ ծանոթ է ամերիկահայությանը:

Նա տարիներ շարունակ զբաղվում է հայ իրականության մեջ կարծրացած արատավոր երևույթները վեր հանելու և դրանք քննադատելու հրապարակային գործունեությամբ, ինչպես նաև բարձր արվեստի քարոզչություն է կատարում՝ հույսով, որ այդկերպ ցածրաճաշակ ու անպատեհ մշակութային երևույթները կնահանջեն: Գրքեր է հրատարակել և հիմնականում դրանց վաճառքից գոյացած գումարներով էլ կատարում է իր վավերագրական ճամփորդությունը:

Մեզ հետ զրույցում Ստեփան Փարթամյանն ասում է, որ 22 երկրում արդեն վավերագրություններ է արել, ընթացիկ ճամփորդության ընթացքում էլ 8 երկիր կայցելի, և եթե հնարավորություններ ստեղծվեն՝ ևս  62 երկրում կիրականացնի նույն աշխատանքը:

«Իմ այցելած բոլոր երկրներում հայկական եկեղեցիների եմ հանդիպում, այդ եկեղեցիներում հայերեն գրերն եմ վավերագրում, ճարտարապետությունը…  Զարմանալի է, որ հայերը բոլոր գաղթօջախներում գումարներ են տրամադրել եկեղեցիներ կառուցելու համար, իսկ այդ եկեղեցիները ինչ-որ տեղ այդ գաղթօջախներում հայի ինքնության դեմ են աշխատում: Բացատրեմ. բոլոր եկեղեցիները, ուր այցելել եմ, դատարկ են, բացի կիրակի օրվանից: Նրանք կարծես միայն կիրակի օրվա համար կառուցված եկեղեցիներ լինեն, և դա արդեն պատճառ է դառնում, որ մյուս օրերին չգործող եկեղեցիները աշխատեն հայի ինքնության պահպանման դեմ, քանի որ այդ օրերին այնտեղ ինքնության պահպանման ոչ մի գործունեություն չկա»,-ցավով  արձանագրում է մեր զրուցակիցը:

Նա նշել է, որ հոգևորականներին միշտ չէ, որ հաճելի են եկեղեցու դեմ ուղղված իր քննադատությունները և դրանցից պաշտպանվելու համար նրանք երբեմն նախահարձակ են լինում: Այնուամենայնիվ, դա իրեն չի խանգարում աշխարհի բոլոր երկրներում նկարահանելու հայկական եկեղեցիները:

«Եկեղեցին ոչ թե իբրև եկեղեցի եմ վավերագրում, այլ իբրև մի կառույց, որ գողացել է հայի ինքնությունը, որ կարողանա գոյատևել: Եթե նա հայի ինքնությունը իրենով արած չլիներ, չէր կարող  գոյատևել: Իմ վավերագրած քսաներկու երկրներում էլ նույն իրավիճակն է՝ հայի ինքնության հարցը շահագործվել է եկամուտ ստանալու համար, հակառակ դեպքում ո՞վ եկեղեցուն գումար կտա»:

Մեր եկեղեցին ասում է, թե պահպանել է հայի ինքնությունը, եթե այդպես է, ուրեմն թող ներկայացնի իր աջակցությունը մի հայ գրողի, որի վեպին օժանդակել է՝ գրելուց մինչև տպագրություն: Լավագույն դեպքում ասում է՝ քեզ համար մի գինեձոն կանենք, երբեմն այդ էլ չի անում: ԱՄՆ-ում հիսուն-վաթսուն տարի առաջ ստեղծված  գաղթօջախները բոլորն էլ անգլախոս են դարձել, ուրեմն եկեղեցին ձախողել է հայի ինքնության պահպանման հարցում՝մեկնաբանում է Ստեփան Փարթամյանը: Նա նշում է, որ եկեղեցիներից բացի, վավերագրում է նաև օտար երկրների հանրային վայրերում եռագույն դրոշը, այբ-բեն-ը և տվյալ երկրների տեղական լեզվով հայկական անվանակոչումները:

Գրեթե վստահ է, որ սփյուռքը ձուլման է գնում, բերում է Հնդկաստանի, Նիդեռլանդների օրինակը, և կասկած չունի, որ գալու է ժամանակ, ասելու ենք՝ Ամերիկայում հայախոս հայեր են եղել…

«Դրա մասին տասնամյակներ հետո հպարտությամբ ենք խոսելու, ինչպես այսօր հպարտությամբ ենք ասում այս կամ այն երկրի ծաղկուն հայկական գաղութի մասին: Եթե չեք կարող գաղութները պահպանել, ապա գոնե օժանդակեք, որ վավերագրվեն եղածը, որ այդ հետքերը մնան պատմության համար:

«Մինչև ամեն ինչ չվավերագրեմ, ես չեմ մեռնի: Այն մարդիկ, որոնք ուզում են, որ ես շուտ մեռնեմ, ապա թող արագ դրամ ուղարկեն, այդ երկրները վավերագրեմ և նոր մեռնեմ, թե չէ այսպես դանդաղ, իմ ուժերով, գիրք վաճառելով կամաց-կամաց կվավերագրեմ»,-իրեն հատուկ հումորով ասում է Ստեփան Փարթամյանը:

Նա առաջիկայում Հայաստան է այցելելու, մոտիկից ուսումնասիրելու է իշխանափոխության  արդյունքները, բայց ցավում է, որ հայրենիքում դեռևս մշակութային, մտածողության հեղափոխություն չի եղել: Անհամբեր սպասում է այդ հեղափոխությանը, որից հետո նոր միայն կարող է խոսել իսկական հեղափոխության մասին:

«Ես խանդավառ եմ փոփոխությամբ, բայց ուզում եմ, որ ավելի մասնագետ մարդիկ գործի անցնեն, հիմա մեղրամիսի մեջ է Հայաստանը, և եթե որևէ մեկը քննադատի մի բան, կասեն դու հակահեղափոխական ես: Մտածելակերպի փոփոխության, մեծ հաշվով մշակութային հեղափոխության կարիք կա»,-ասում է ամերիկաբնակ գործիչը:

Նա հայտնել է, որ մտադիր է մեկ տարի հետո տեղափոխվել Հայաստան և իր ուժերի ներածին չափով իրականացնել այդ հեղափոխությունը:

«Արևելք ենք նայում՝ մեր ինքնությունն ենք փնտրում, արևմուտք ենք նայում, մեր ինքնությունն ենք փնտրում, բայց այնքան անուշադիր ենք, որ չենք հասկանում, որ  կենտրոնը հենց մենք ենք, մեր ինքնության և աշխարհի կենտրոնն այստեղ է: Հայի ինքնության բացահայտման, բարձր մշակույթի պահպանման իմ պայքարը շարունակելու ենք Հայաստանում: Շատերն այդ դեպքում կհամոզվեն, որ ես հայաստանցիների դեմ չեմ, ինչպես կարծում են: Ընդհակառակը՝  ես ինձ միշտ հայաստանցի եմ համարել, և կարծում եմ, որ աշխարհի բոլոր հայերն էլ իրենց հայաստանցի պիտի կոչեն»,-ասում է Ստեփան Փարթամյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

20:22 02.08.2025

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

BACK_TO_TOP