«Արթիկ» ՔԿՀ-ի մոտ կասկածելի փաթեթ են նետել, որի մեջ հայտնաբերվել է բուսական զանգված – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+27.09 oC

«Արթիկ» ՔԿՀ-ի մոտ կասկածելի փաթեթ են նետել, որի մեջ հայտնաբերվել է բուսական զանգված

13:10 24.09.2018

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ քաղաքացի Ն. Մ.-ի կողմից կալանավորված անձ Վ. Գ.-ի անվամբ բերված հանձնուքում առկա մեկ զույգ կոշիկի միջից հայտնաբերել են 5 փաթեթ՝ 4․7 գրամ շագանակագույն կոշտ զանգված, 0,3 գրամ սև պլաստիլին, յուրահատուկ հոտով երկու փաթեթ՝ յուրաքանչյուրը 3․7 գրամ, և 2․2 գրամ կանաչավուն զանգված:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակի ծառայողը նկատել է կասկածելի մեքենա: Պահպանության ապահովման բաժնի ծառայողների կողմից ստուգման ընթացքում անհայտ անձը, ավտոմեքենայից դուրս գալով, կասկածելի փաթեթ նետելով հսկիչ-հետքային գոտի, դիմել է փախուստի:

Ծառայողները նշված վայրում հայտնաբերել են թափանցիկ, կպչուն ժապավենով փաթեթավորված մեկ փաթեթ, որում առկա էին 48․4 գրամ կանաչավուն, բուսական զանգված, 0․9 գրամ դարչնագույն, փոշենման զանգված, մեկ ներարկիչ՝ 1 մլ դեղնավուն երանգի հեղուկ զանգվածով, 0․4 գրամ սպիտակ, բյուրեղանման կոշտ զանգված, «B 8» գրառմամբ օվալաձև, 4 դեղահաբ՝ 1․8 գրամ ընդհանուր քաշով, և 1․5 գրամ մուգ շագանակագույն կոշտ զանգված:

Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կրթվելը նորաձև է. ովքե՞ր և ի՞նչ բանախոսություններ ունեցան Արտաշատում

19:16 16.06.2025

Կրթվելը նորաձև է. ովքե՞ր և ի՞նչ բանախոսություններ ունեցան Արտաշատում

Տարբեր տարիքի, մասնագիտության, հայացքների և փորձառության մարդիկ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում այս անգամ Արտաշատում են հավաքվել: Սա շարժման արդեն 41-րդ հանդիպումն է, և, ինչպես վստահ են «Իմ քայլը» հիմնադրամում, մարդիկ հավաքվել են կրթության, ինքնազարգացման և գիտակից հասարակություն ձևավորելու գաղափարի շուրջ։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Շենգավիթի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել

19:08 16.06.2025

Շենգավիթի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել

Հունիսի 12-ի գիշերը Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Շենգավիթի պահպանության բաժնի գործընկերների հետ համատեղ ուժեղացված ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալել և, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բաժին են ներկայացրել Արարատի մարզի Այգավան գյուղի 29-ամյա մի բնակչի։ Ավտոմեքենայի սրահում եղել է «շոկո» տեսակի թմրամիջոցով փաթեթներ և «կրիստալ» տեսակի թմրամիջոց։ Տրանսպորտային միջոցը […] ...

Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին

18:50 16.06.2025

Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին

Sportitalia-ի լրագրող Տանկրեդի Պալմերին սոցցանցերում տեսանյութ է հրապարակել և ներկայացրել, թե ինչպես է «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին։ Պալմերին այժմ Լոս Անջելեսում է և «Ինտերի» մարզաբազա ուղևորվելիս հանդիպել է հայ տաքսիստի։ Վերջինը հայերենով ասել է. «Շատ շնորհակալ եմ, որ մեր ամենալավ ֆուտբոլիստն ես»։ Պալմերին հանդիպել է Հայաստանի հավաքականի պատմության […] ...

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

18:45 16.06.2025

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 17-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:20-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Հասրաթյան, Արզումանյան, Լուկաշինի փողոցների և Հաղթանակ 1-ին, Սիլիկյան, Նազարբեկյան Գ3, Նորաշեն թաղամասերի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ

18:36 16.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵԱՀԿ փոխգործակցության հարցեր: Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում վերջին շրջանի քննարկումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերը: […] ...

Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները հանդիպում են ունեցել

18:28 16.06.2025

Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները հանդիպում են ունեցել

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ, դեսպան Բերրիս Էքինջիի հետ: Հանդիպման ընթացքում նրանք մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ: ...

BACK_TO_TOP