Շղթայական ավտովթար՝ Երևանում․ «Ford Mustang»-ը բախվել է կայանված մի քանի ավտոմեքենայի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+14.09 oC

Շղթայական ավտովթար՝ Երևանում․ «Ford Mustang»-ը բախվել է կայանված մի քանի ավտոմեքենայի

13:11 03.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր՝ մայիսի 3-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Թբիլիսյան 7/8 շենքի մոտ Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Կարեն Գրիգորյանը իր վարած «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan», «Լադա», «Mercedes» և «Lexus» մակնիշի ավտոմեքենաներին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է կայանված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։ «Ford Mustang»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պակիստանի վարչապետն ասել է, որ իրավունք ունի պատասխանել հնդկական հարձակմանը

09:50 07.05.2025

Պակիստանի վարչապետն ասել է, որ իրավունք ունի պատասխանել հնդկական հարձակմանը

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը դատապարտել է Հնդկաստանի հարձակումը Իսլամական Հանրապետության հինգ քաղաքների վրա և հայտարարել պատասխան գործողություններ ձեռնարկելու իր իրավունքի մասին: Այս մասին ասված է կառավարության ղեկավարի քարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։ «Դավաճան թշնամին վախկոտ հարձակում է իրականացրել Պակիստանի հինգ քաղաքների վրա։ Այս զազրելի ագրեսիան անպատիժ չի մնա։ Պակիստանը բացարձակ իրավունք է վերապահում վճռականորեն պատասխանելու Հնդկաստանի […] ...

Մյանմայի զինվորականները երկարաձգել են հրադադարը մինչև մայիսի 31-ը

09:45 07.05.2025

Մյանմայի զինվորականները երկարաձգել են հրադադարը մինչև մայիսի 31-ը

Մյանմայի զինվորականները երկարաձգել են զինված էթնիկ խմբերի հետ հակամարտության ժամանակավոր հրադադարը մինչև մայիսի 31-ը։ Այս մասին հայտնում է հանրապետության տեղեկատվության նախարարությունը։ «Որպեսզի իշխանություններին հնարավորություն ընձեռվի շարունակել վերականգնողական աշխատանքները երկրաշարժից տուժած շրջաններում՝ ելնելով պետության և բոլոր քաղաքացիների շահերից՝ հասնելու կայուն խաղաղության և կայունության, Tatmadaw-ը (զինվորական ուժերը) երկարաձգել է ժամանակավոր հրադադարի ժամկետը մայիսի 6-ից մինչև 2025 թվականի […] ...

Մխիթարյանի «Ինտերը» ֆանտաստիկ խաղում հաղթեց «Բարսելոնային» և դուրս եկավ ՉԼ եզրափակիչ

09:40 07.05.2025

Մխիթարյանի «Ինտերը» ֆանտաստիկ խաղում հաղթեց «Բարսելոնային» և դուրս եկավ ՉԼ եզրափակիչ

Մխիթարյանի «Ինտերը» Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցն է։ Միլանյան ակումբը «Բարսելոնայի» հետ դիմակայության պատասխան խաղում բարդագույն պայքարում հաղթել է 4-3 հաշվով։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է, ինչպես առաջին խաղում` 3-3։ «ՆԻնտերը» առաջին խաղակեսից հետո Մարտինեսի ու Չալհանօղլուի գոլերի շնորհիվ հաղթում էր 2-0 հաշվով։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Բարսելոնանն» հետ բերեց կորցրածը Գարսիայի և Օլմոյի գոլերի շնորհիվ։ […] ...

WSJ. ԱՄՆ-ը ակտիվացնում է հետախուզումը Գրենլանդիայում

09:35 07.05.2025

WSJ. ԱՄՆ-ը ակտիվացնում է հետախուզումը Գրենլանդիայում

ԱՄՆ-ը ակտիվացրել է Գրենլանդիայի վերաբերյալ հետախուզական տվյալների հավաքագրումը: Դա կարող է կապված լինել կղզին ձեռք բերելու Վաշինգտոնի ծրագրերի հետ, հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց տվյալներով՝ անցյալ շաբաթ Ազգային հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաները գաղտնի հրաման են ուղարկել ամերիկյան հետախուզական գործակալություններին։ Փաստաթուղթը, որն ուղղված է Կենտրոնական հետախուզական գործակալությանը, Ազգային անվտանգության գործակալությանը և […] ...

Al Jazeera․ Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում 66 մարդ է զոհվել

09:25 07.05.2025

Al Jazeera․ Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում 66 մարդ է զոհվել

Երեքշաբթի օրը Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 66 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական ուժերը շարունակում են նոր հարձակումներ իրականացնել պաղեստինյան անկլավի վրա։ Նշվում է, որ չորեքշաբթի՝ մայիսի 7-ի կեսգիշերից սկսած, առնվազն 16 մարդ է զոհվել Գազայի հատվածին, այդ թվում հարավային Խան Յունիս քաղաքին իսրայելական հարվածների հետևանքով, որտեղ […] ...

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հնդկաստանին և Պակիստանին կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել

09:20 07.05.2025

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հնդկաստանին և Պակիստանին կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Հնդկաստանին և Պակիստանին կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել, քանի որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ ռազմական առճակատում երկու երկրների միջև: Այս մասին ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ։ «Գլխավոր քարտուղարը շատ անհանգստացած է վերահսկողության գծի և միջազգային սահմանի երկայնքով Հնդկաստանի ռազմական գործողություններով: Նա […] ...

BACK_TO_TOP