16:42 06.05.2025
Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:
Առաջնությանն ընդառաջ՝ այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը, Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավոր Չեպեկը:
Կարատեի Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է մայիսի 7-11-ը` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Առաջնությանը մասնակցելու նպատակով Երևան կժամանեն մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և պատվավոր հյուրեր աշխարհի տարբեր երկրներից։
Ընդգծելով, որ միջազգային խոշոր մրցաշարերի հյուրընկալումը շարունակական քաղաքականություն է` ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը նշել է.
«Հայաստանի մարզաշխարհի, մասնավորապես՝ կարատեի պատմության մեջ պատմական պահ է. Եվրոպայի 60-րդ առաջնությանը 54 երկրից հյուրընկալելու ենք ավելի քան 1000 մարզիկ և պատվիրակ: Սա պարտավորեցնող իրադարձություն է մեր երկրի համար, և ՀՀ կառավարությունը ջանքեր չի խնայում լավագույնս ներկայանալու և առաջնությունը հավուր պատշաճի անցկացնելու նպատակով»:
Նա առանձնակի ընդգծել է, որ Հայաստանում միջազգային առաջնությունների անցկացումը պետական քաղաքականության առանցքային ուղղություններից և Սպորտի ռազմավարության թիրախներից է:
«Այս քաղաքականության նպատակն է հնարավորինս նպաստել սպորտի զարգացմանն ու մասսայականացմանը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Նա շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին արդյունավետ համագործակցության համար՝ առաջնությանը մասնակցող բոլոր մարզիկներին մաղթելով տեսարժան մրցելույթներ:
Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը ևս շնորհակալություն է հայտնել գործընկեր կառույցներին, մասնավորապես՝ ՀՀ կառավարությանը, որի անմիջական աջակցությամբ են կյանքի կոչվում առաջնության կազմակերպման աշխատանքները:
«Կարատեն համընդհանուր սպորտաձև է, և ամեն անգամ այն հնարավորություն է տալիս տեսնելու, թե ինչ նպաստ կարող է բերել տվյալ երկրի սպորտային կյանքի զարգացմանը: Վստահ եմ՝ մարզասերները կվայելեն Հայաստանում անցկացվող այս մրցաշարը»,- ասել է նա:
Կարևորելով մայիսի 7-11-ն անցկացվող առաջնության ընթացքը` բանախոսները շեշտել են նաև այն հանգամանքը, որ Հայաստանը հյուրընկալելու է նաև 2027 թ. Եվրոպայի պատանիների և երիտասարդների կարատեի առաջնությունը, ինչն առավել կնպաստի Հայաստանում այս մարզաձևի զարգացմանը:
Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը ևս ողջունել է ներկաներին և հաջողություն մաղթել մասնակիցներին: Նա տեղեկացրել է, որ այսօր անցկացվելու Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի ընտրական համաժողովը, որի ընթացքում ընտրվելու է նոր ղեկավար կազմը:
Բանախոսները ազնիվ պայքար և արդար հաղթանակ են մաղթել առաջնության բոլոր մասնակիցներին:
19:54 04.08.2025
Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենաՕգոստոսի 17-ին Չիկագոյում (ԱՄՆ) կայանալիք UFC 319 մրցաշարի գլխավոր մենամարտում Խամզաթ Չիմաևը Դրիկուս Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կստանա։ Այս մասին հաղորդում է Sportskeeda-ն: Եթե Խամզաթը հաղթի, կվաստակի 1.8 միլիոն դոլար։ Մինչև այժմ Չիմաևը հաղթանակի համար առավելագույնը ստացել է 1 միլիոն դոլար։ Այդքան գումար նա ստացել էր նախորդ հոկտեմբերին ավստրալացի Ռոբերտ Ուիթաքերին հաղթելու համար։ […] ...
19:45 04.08.2025
Հնդկաստանը և Ֆիլիպինները համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնումՖիլիպիննների և Հնդկաստանի ռազմածովային ուժերն առաջին անգամ համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում Հարավչինական ծովի վիճելի տարածքում, ինչն առաջացրել է Պեկինի դժգոհությունը, որը հավակնում է այդ վիճելի ջրերին։ Երկօրյա զորավարժությունները սկսվել են օգոստոսի 3-ին: Ֆիլիպինների զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ռոմեո Բրաուներ կրտսերը հայտնել է, որ զորավարժությունները հաջող են անցել և հույս է հայտնել, որ […] ...
19:36 04.08.2025
Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Mazda-ն և Nissan-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 16։00-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Nissan» և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Nissan»-ը կողաշրջվել է, մեկ հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի ինքնությունը։ ...
19:20 04.08.2025
Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափՕգոստոսի 4-ին` ժամը 15:53-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ մոտորանավակով երկու քաղաքացի չեն կարողանում դուրս գալ ափ։ Ջրափրկարարները մոտորանավակով ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացիներին և մոտորանավակը։ ...
19:08 04.08.2025
Ադամյանն ու «Քյոլնը» չեն կարողանում համաձայնության գալՍարգիս Ադամյանը չի կարողանում գերմանական «Քյոլնի» հետ համաձայնության գալ պայմանագրի խզման հարցում, հաղորդում է Express.de-ն։ 32-ամյա ֆուտբոլիստն իր տեղափոխության համար նախնական համաձայնություն ունի երրորդ լիգան ներկայացնող «Օսնաբրյուկ» ակումբի հետ, սակայն «Քյոլնը» չի պատրաստվում փոխհատուցում վճարել Ադամյանին, եթե նրա պայմանագիրը խզի: Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետի ավարտին դեռ մեկ տարի կա, Ադամյանը ցանկանում է խզելուց հետո […] ...