22:17 11.05.2025
Մայիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Միհրան Մ.-ն իր վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով Ազատության պողոտայից դեպի Սարալանջի հին ճանապարհ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել։
Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Վաչե Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
17:44 12.05.2025
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստըՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2025 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 93 հայտ, որոնք առնչվում են համայնքների խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգերի կառուցման, բնակավայրերի փողոցների […] ...
17:36 12.05.2025
Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկատվություն է ներկայացրել մայիսի 11-ին Երևանում դիտված փոշու վերաբերյալՇրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է՝ մայիսի 11-ին Երևանում դիտված ուժեղ քամին, որի առավելագույն արագությունը հասել է 20մ/վ, պայմանավորված է եղել ամպրոպային գործունեությամբ, այն առաջացել է ամպրոպային ամպում, այսինքն ձևավորվել է հենց Երևանի տարածքում։ Նմանատիպ քամիները կոչվում են փոթորկանք և ձևավորվում են ամպրոպային ամպի առաջնային և թիկունքային մասում առաջացած օդի ջերմաստիճանի […] ...
17:24 12.05.2025
Ալոնսոն և «Ռեալը» երեք տարվա պայմանագիր են համաձայնեցրելՄադրիդի «Ռեալն» ու իսպանացի մարզիչ Խաբի Ալոնսոն երեք տարվա պայմանագիր են համաձայնեցրել, հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: «Ռեալն» այս շաբաթ հրաժեշտի արարողություն կկազմակերպի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի համար: Իսպանացի մասնագետի գլխավորությամբ «Ռեալը» կմասնակցի աշխարհի ակումբային առաջնությանը, որը կկայանա հունիսի 15-ից հուլիսի 13-ը Միացյալ Նահանգներում: Մայիսի 9-ին «Բայերի» մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ թիմի գլխավոր […] ...
17:16 12.05.2025
Գառնի գյուղում ճակատ ճակատի բախվել են «Suzuki»-ն ու «Opel»-ը. կան տուժածներԱյսօր՝ մայիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Գառնի գյուղի սկզբնամասում ճակատ ճակատի բախվել են «Suzuki» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է […] ...
17:11 12.05.2025
«Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումները Կապանում և ՔաջարանումԿրթվելը նորաձև Է. Կապան և Քաջարան քաղաքներում կայացել են Շարժման հերթական հանդիպումները: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
17:06 12.05.2025
Հայկ Սարգսյանը ներկայացրել է պարտադիր զինվորական ծառայության համակարգի բարեփոխումներին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունըՇրջանառության մեջ է դրվել մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելուն միտված օրենքների նախագծերի փաթեթ, որի հիմնական նպատակներն են զորակոչվողների թվի ավելացումը, զինծառայության գրավչության բարձրացումը, արտագաղթի կանխարգելումը, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերի կրճատումը, զորակոչից խուսափելու դեմ կանխարգելիչ մեխանիզմների ներդրումը, ծառայությունից խուսափելու նպատակով բժշկական փորձաքննությունից հրաժարվելու դեպքերի քրեականացումը. այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության […] ...