12:28 14.05.2025
Իրանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել շարունակել բանակցությունները՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու համար և քննարկում են խորհրդակցությունների հաջորդ փուլի ժամանակն ու վայրը։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Այն փաստը, որ բանակցություններ են ընթանում, և երկու կողմերն էլ հաստատել են դրանք շարունակելու իրենց մտադրությունը, վկայում է, որ բանակցային գործընթացը կշարունակվի։ Օմանի արտաքին գործերի նախարարությունը, որը հանդես է գալիս որպես այս երկխոսության միջնորդ և համակարգող, մեզ և ամերիկյան կողմի հետ համագործակցությամբ կհայտարարի հաջորդ փուլի ամսաթիվը և վայրը։ Ներկայումս խորհրդակցություններ են ընթանում՝ որոշելու համար, թե որ պահն են երկու կողմերն էլ համարում առավել նպատակահարմար», – ասել է Բաղային IRNA-ին։
Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի չափազանց զգույշ և անվստահ լինել՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգների կողմից անցյալում ստանձնած պարտավորությունների բազմիցս խախտումները, ինչպես նաև նրանց խոսքերում և գործողություններում տեսած հակասությունները։
«Քանի որ մենք խորապես հավատում ենք մեր իրավացիությանը և գիտենք, որ մեր պահանջները հիմնված են միջազգային իրավունքի վրա, արտացոլում են Իրանի ժողովրդի կամքը և բխում են միջուկային գործի նկատմամբ ռացիոնալ մոտեցումից, մենք կշարունակենք այս ուղով՝ վճռականորեն համապատասխանեցնելով մեր քայլերը մյուս կողմի գործողություններին և հիմնվելով մեր սկզբունքների վրա», – հավելել է դիվանագետը։
17:24 14.05.2025
Խորհրդարանը քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024 թ. գործունեության մասին հաղորդումըԱզգային ժողովը մայիսի 14-ի հերթական նիստում քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը ներկայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը: Զեկուցողը ներկայացրել է հաշվետու տարում իրականացված հիմնական աշխատանքները՝ մասնավորապես նշելով, որ 2024 թվականին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկմանն են ներկայացվել «Էլեկտրաէներգետիկայի մասին» եւ «Վերականգնվող էներգետիկայի եւ էներգաարդյունավետության մասին» […] ...
17:18 14.05.2025
Լոռիում վերացվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄԱնհատ ձեռնարկատեր Աշոտ Ղումաշյան պատկանող պանրի արտադրամասում իրականացված կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Լոռու մարզ, գ. Անտառաշեն)։ Պանրի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։ ...
17:12 14.05.2025
Սպանության փորձի մեղադրանքով ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողին Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել ենԳեղարքունիքի մարզի պարեկների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 12-ին` ժամը 22.40-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 27-րդ կմ-ին հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Գավառի բաժին է տեղափոխվել 2023 թվականից ՌԴ իրավապահների կողմից սպանության փորձի ու ապօրինի զենք ձեռք բերելու և պահելու մեղադրանքով հետախուզվող 44-ամյա տղամարդը, խափանման միջոցը՝ կալանքն: Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նրան հայտնաբերելու մասին տեղյակ է […] ...
17:06 14.05.2025
ԿԳՄՍ նախարարը, ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը եթերում կպատասխանեն քաղաքացիների տեսահարցերինԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը,մայիսի 26-ին՝ ժամը 18։00-ից եթերում կպատասխանեն ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների տեսահարցերին: Այս մասին հայտնում են Կառավարությունից: «Խնդրում ենք հարցերը տեսագրված հաղորդագրությունների տեսքով նախապես ուղարկել WhatsApp հավելվածի +374 44 900-800 հեռախոսահամարին՝ մինչև մայիսի 17-ը։ Հարցուպատասխանը եթեր կհեռարձակվի Կառավարության և Ազգային ժողովի ֆեյսբուքյան և յութուբյան էջերով, ինչպես նաև Առաջինի լրատվական ալիքով»,-ասվում է […] ...
17:00 14.05.2025
Թրամփն առաջիկա օրերին լավ լուրեր է ակնկալում Ուկրաինայի վերաբերյալԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ դրական տեղեկություններ կարող են հայտնվել առաջիկա օրերին։ «Կարծում եմ ՝ այսօր, գուցե վաղը մենք բավականին լավ լուրեր կունենանք Ուկրաինայի վերաբերյալ։ Բայց դեռ կտեսնենք», – ասել է նա Դոհայում Կատարի էմիրի հետ հանդիպման ժամանակ։ Ամերիկացի առաջնորդը շնորհակալություն է հայտնել Կատարին ԱՄՆ դիվանագիտական ջանքերին աջակցելու, […] ...
16:57 14.05.2025
Մրցույթ՝ «Մասնագիտական վերապատրաստում 2025» գիտության ոլորտումՄեկնարկել է «Մասնագիտական վերապատրաստում 2025» մրցույթը: Այն ուղղված է ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող գիտական կազմակերպությունների և բուհերի աշխատակիցների, այդ թվում՝ երիտասարդ գիտական կադրերի մանսագիտական որակավորման բարձրացմանը։ Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառների մասնագիտություններով։ Մրցույթի նպատակն է նպաստել հայաստանյան կազմակերպությունների գիտական ներուժի զարգացմանը, հետազոտողների ինտեգրմանը միջազգային […] ...