Եվրո-2028-ի ընտրական մրցաշարի ձևաչափը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.02 oC

Եվրո-2028-ի ընտրական մրցաշարի ձևաչափը

10:17 23.05.2025

Հաստատվել է ֆուտբոլի Եվրոպայի 2028թ. առաջնության ընտրական մրցաշարի ձևաչափը, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Մրցաշարը կանցկացվի Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում, կմասնակցեն 24 հավաքականներ։

Որակավորման փուլում հավաքականները կբաժանվեն 12 խմբի։ Յուրաքանչյուր խմբում կլինի 4 կամ 5 հավաքական։ Հյուրընկալող երկրները` Անգլիան, Շոտլանդիան, Ուելսը և Իռլանդիան նույնպես կմասնակցեն ընտրական մրցաշարին ու կընդգրկվեն տարբեր խմբերում։

Դրանցում առաջին տեղերը գրաված հավաքականները և երկրորդ տեղերըը զբաղեցրած լավագույն 8 թիմերը կնվաճեն Եվրո-2028-ի ուղեգիր։

Երկու ուղեգիր կստանան որակավորման փուլի արդյունքում մրցաշարի տանտեր երկրներից լավագույն արդյունքը գրանցած հավաքականները։

Մյուս երկու ուղեգրերը կխաղարկվեն անցումային փլեյ-օֆֆի միջոցով, որին կմասնակցեն ընտրական խմբերում երկրորդ տեղը գրաված մյուս հավաքականներն ու Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի ենթախմբերի այն հաղթողները, որոնք չեն կարողանա Եվրոյի ուղեգիր նվաճել ընտրական մրցաշարով։

Պայմանավորված այն հանգամանքով, թե մրցաշարի տանտերերը Եվրո-2028-ի քանի ուղեգիր կնվաճեն, անցումային փլեյ-օֆֆի միջոցով խաղարկվող ուղեգրերի քանակը կարող է տատանվել երկուսից չորսի սահմաններում։ Հնարավոր են հետևյալ սցենարներկը.

1.Սահմանված հնարավոր երկու ուղեգրերն էլ նվաճում են տանտերերը։ Տվյալ դեպքում 8 հավաքականներ կխաղարկեն երկու ուղեգիր։ Դիմակայությունները բաղկացած կլինեն մեկխաղյա կիսաեզրափակչից ու եզրափակիչից։ Փլեյ-օֆֆը կունենա երկու ցանց։

2.Սահմանված երկու տեղից տանտերերը նվաճել են մեկ ուղեգիր։ Տվյալ դեպքում փլեյ-օֆֆին կմասնակցի 12 հավաքական ու կխաղարկի երեք ուղեգիր։ Դիմակայությունները բաղկացած կլինեն մեկխաղյա կիսաեզրափակիչից ու եզրափակիչից։ Փլեյ-օֆֆը կունենա երեք ցանց։

3.Սահմանված երկու տեղերից տանտերերը ոչ մի ուղեգիր չեն նվաճել։ Տվյալ դեպքում փլեյ-օֆֆին կմասնակցի 8 հավաքական, որոնք կխաղարկեն չորս ուղեգիր։ Դիմակայությունները բաղկացած կլինեն երկու խաղից` տնային և արտագնա։
Եվրո-2028-ի որակավորման փուլի ժամանակացույցը կհաստատվի 2025թ. աշնանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թայսոնը անվանել է պատմության մեջ չորս մեծագույն բռնցքամարտիկներին

10:43 04.08.2025

Թայսոնը անվանել է պատմության մեջ չորս մեծագույն բռնցքամարտիկներին

Ջեք Դեմփսին, Սոնի Լիստոնը, Մուհամեդ Ալին և Ջորջ Ֆորմանը պատմության մեծագույն բռնցքամարտիկներն են: Այս կարծիքը հայտնել է նախկին անվիճելի աշխարհի չեմպիոն Մայք Թայսոնը Ազգային բասկետբոլի ասոցիացիայի քառակի չեմպիոն Շաքիլ Օ’Նիլի YouTube ալիքին տված հարցազրույցում: Երբ Թայսոնին հարցրել են, թե ով է պատմության մեջ լավագույն բռնցքամարտիկը, նա նշել է իր անունը։ Թայսոնը 58 տարեկան է, պրոֆեսիոնալ […] ...

Հիմնանորոգվում է Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

10:40 04.08.2025

Հիմնանորոգվում է Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Մ-1, Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ130+100-կմ134+500 հատվածը։ 4.4կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածը սկսվում է Գյումրու վերջնամասից և հասնում մինչև Մայիսյան բնակավայր։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 4-ի 08։00 դրությամբ

10:20 04.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 4-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 4-ի 08։00 դրությամբ կազմել է 20.8 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Մի քանի ժամով կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը

10:09 04.08.2025

Մի քանի ժամով կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին  ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի  Արարատ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Xinhua․ Չինաստանը կթողարկի ֆիլմ ճապոնական բիոլաբորատորիաների մասին

10:00 04.08.2025

Xinhua․ Չինաստանը կթողարկի ֆիլմ ճապոնական բիոլաբորատորիաների մասին

Չինաստանը Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ կթողարկի ռեժիսոր Չժաո Լինշանի «731» պատմական ֆիլմը, որը պատմում է իմպերիալիստական Ճապոնիայի կենսաբանական լաբորատորիաների մասին, հաղորդում է «Սինհուա»-ն։ Նրա խոսքով՝ ֆիլմը կթողարկվի սեպտեմբերի 18-ին՝ 1931 թվականին Ճապոնիայի կողմից Հյուսիսարևելյան Չինաստանի օկուպացիայի սկզբի օրը (Մուկդենի միջադեպ): Ֆիլմը հիմնված է մարդկանց վրա անցյալ դարի առաջին կեսին ճապոնական № 731 […] ...

Թրամփը հայտնել է, որ Ուիթքոֆը Ռուսաստան կայցելի օգոստոսի 6-7-ը

09:53 04.08.2025

Թրամփը հայտնել է, որ Ուիթքոֆը Ռուսաստան կայցելի օգոստոսի 6-7-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը Ռուսաստան կժամանի օգոստոսի 6-7-ը։ Սպիտակ տան ղեկավարը, օգոստոսի 3-ին, Նյու Ջերսի նահանգի Բեդմինստեր քաղաքից Վաշինգտոն թռչելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ուիթկոֆը «կենտրոնացած է սահմանի վրա»։ «Ես նկատի ունեմ Գազայում ժողովրդին սնունդ հասցնելը։ Կարծում եմ՝ նա կարող է Ռուսաստան մեկնել հաջորդ […] ...

BACK_TO_TOP