09:46 23.05.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 22-ին առցանց ձևաչափով մասնակցել է «Հաշվետվողականությունը գործողության մեջ. հաստատությունների արձագանքները օմբուդսմանի և համընդհանուր պարբերական դիտարկման (UPR) առաջարկներին՝ մարդու իրավունքների պաշտպանության խթանման ուղղությամբ» խորագրով միջազգային համաժողովին։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։
«Համաժողովը կազմակերպվել էր Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության օմբուդսմանի գրասենյակի կողմից՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (OHCHR) և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) հետ համագործակցությամբ:
«Օմբուդսմանի ինստիտուտի ֆինանսական և ինստիտուցիոնալ անկախութունը. ընթացիկ վիճակը և լավագուն փորձի կիսումը» խորագրով պանելային քննարկման շրջանակներում Անահիտ Մանասյանը հրավիրված էր ներկայացնելու ոլորտում Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության փորձը, ինչպես նաև իր փորձառությունը 2024 թվականին ՄԱԿ շրջանակներում իրականացված Հայաստանի ՄԻՊ հաստատության հավատարմագրման ընթացքում, ինչի արդյունքում ՀՀ ՄԻՊ ինստիտուտը վերահավատարմագրվել է որպես անկախության և վստահելիության A կարգավիճակ ունեցող հաստատություն։
Պաշտպանը շեշտել է ինստիտուցիոնալ և ֆինանսական անկախության առանցքային նշանակությունը՝ մարդու իրավունքների ազգային հաստատությունների արդյունավետության և անկախ գործունեության ապահովման տեսանկյունից՝ ընդգծելով նաև հանրային վստահության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կայուն արդյունքների հասնելու անհրաժեշտությունը։
Պաշտպանի մասնակցությունը ևս մեկ անգամ ընդգծել է հաստատության հանձնառությունը միջազգային համագործակցության ամրապնդմանը մարդու իրավունքների ոլորտում: ՄԻՊ հաստատությունը շարունակաբար ընդլայնում է իր գործընկերությունը միջազգային հարթակներում՝ նպաստելով փորձի փոխանակման, համատեղ նախաձեռնությունների և միջազգային ստանդարտների տեղայնացման գործընթացներին»,-ասված է հաղորդագրության մեջ:
19:54 31.07.2025
Արեցինք առավելագույնը, և դրա համար ես երջանիկ եմ․ Պերկովիչ«Իմ ֆուտբոլիստներն ամեն ինչ տվեցին, ինչ ունեին։ Ես հույս ունեմ, որ մենք նման աջակցություն կունենանք ամբողջ մրցաշրջանի ընթացքում»,- ասել է «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը հունգարական «Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Պերկովիչը շնորհավորել է «Ֆերենցվարոշին» Չեմպիոնների լիգայի որակավորման փուլը հաղթահարելու կապակցությամբ, ցանկացել հունգարական թիմին հաջողություններ […] ...
19:50 31.07.2025
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հանդիպել է ռազմական բժիշկ շրջանավարտների հետԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմական բժիշկ շրջանավարտներին հանդիպել և առաջին սպայական կոչումը ստանալու կապակցությամբ շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել նաև նորընծա լեյտենանտների հետագա ծառայության վայրերի ընտրության ու սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը։ Ռազմական բժիշկները, սահմանված կանոնակարգի համաձայն, ընտրել են այն զորամասերը, որտեղ անցկացնելու […] ...
19:46 31.07.2025
Չվերթի ժամանումից հետո հետախուզվողը հայտնաբերվել էՀուլիսի 29-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 63-ամյա մի քաղաքացի, որը 2024 թվականի մարտի 16-ից Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության կողմից հետախուզվում էր զինվորական ծառայության անցնելու կարգի դեմ ուղղված հանցագործության մեղադրանքով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […] ...
19:37 31.07.2025
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է մարզային բժշկական կենտրոնների մանկաբուժական բաժանմունքների վարիչների ու տնօրենների հետԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է մարզային բժշկական կենտրոնների մանկաբուժական բաժանմունքների վարիչների ու տնօրենների հետ: Քննարկվել են մանկական հիվանդանոցային ծառայությունների վերանայված չափորոշիչները, վիրաբուժության գները, հոսպիտալացման ցուցանիշները: Նախարարը հանձնարարել է խիստ ուշադիր լինել մանկական ու մայրական բարդ դեպքերին, դրանց արագ արձագանքել ու ժամանակին ուղղորդել: Կարևորել է նաև մարզային բուժկենտրոններում էլեկտրոնային առողջապահության գործիքների անխափան կիրարկումը. նախարարն անձամբ […] ...
19:27 31.07.2025
Սարգիս Սարգսյանը, ոչ մի պարտություն չկրելով, դարձել է աշխարհի չեմպիոնՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը Հնդկաստանում դարձել է Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց շախմատի աշխարհի 2025թ. անհատական առաջնության հաղթող: Այս մասին հայտնում է ՀՇՖ-ն: Սարգիսը չի կրել ոչ մի պարտություն, 9 խաղից 6-ում հաղթել է, 3-ն ավարտել ոչ-ոքի և վաստակել 7.5 միավոր: ...