Շնորհավորում եմ «Իմ Քայլը» դաշինքին ազատ և արդար ընտրություններում արժանի և համոզիչ հաղթանակի կապակցությամբ․ Արարատ Զուրաբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+20.09 oC

Շնորհավորում եմ «Իմ Քայլը» դաշինքին ազատ և արդար ընտրություններում արժանի և համոզիչ հաղթանակի կապակցությամբ․ Արարատ Զուրաբյան

22:26 24.09.2018

«Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ․

«Երևանցիներ» դաշինքի և իմ անունից  շնորհավորում եմ «Իմ Քայլը» դաշինքին ազատ և արդար ընտրություններում արժանի և համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Այս ընտրությունները ևս մեկ շատ կարևոր քայլ էր ժողովրդավարական, մրցունակ, իրավական, ամուր պետություն կառուցելու ճանապարհին: Մենք բոլորս պետք է ընդունենք ժողովրդի պատգամը և համատեղ ուժերով ամրագրենք նոր Հայաստանի արժեհամակարգը:

Մենք շնորհավորում ենք նաև ընտրությունների արդյունքներով  և օրենքի ուժով ընտրված անկախ Հայաստանի մայրաքաղաքի 12-րդ քաղաքապետ Հայկ Մարությանին, մաղթում ենք նրան ուժ, կամք, իմաստություն Երևանը ղեկավարելու դժվար գործում:

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը օգնել նոր քաղաքային իշխանություններին արդարացնել երևանցիների սպասումները: Երևանի զարգացմանը միտված յուրաքանչյուր քայլ կուղեկցվի մեր օժանդակությամբ, իսկ թերություններն ու բացթողումները կենթարկենք փաստարկված քննադատության:

Ուրեմն, ի գործ հանուն Երևանի և երևանցիների»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ է անապատացումը

21:37 17.06.2025

Ի՞նչ է անապատացումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

21:32 17.06.2025

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

Պենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...

Նաիրը լավ հարաբերություններով է բաժանվում «Լոկոմոտիվից»

21:24 17.06.2025

Նաիրը լավ հարաբերություններով է բաժանվում «Լոկոմոտիվից»

«Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը լքում է ակումբը՝ պահպանելով լավ հարաբերություններ ղեկավարության և գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովի հետ, «Матч ТВ»-ին հայտնել է կիսապաշտպանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը։ «Նաիրը լավ հարաբերություններով է բաժանվում «Լոկոմոտիվից»։ Ոչ ակումբի ղեկավարության, ոչ էլ գլխավոր մարզչի նկատմամբ վիրավորանք չկա, – ասել է Կլյուևը «Матч ТВ»-ին։ 2024/25 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 […] ...

Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը

21:18 17.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ի՞նչ իրավիճակում են հայերը Իրանում և Իսրայելում. զրույց Զարեհ Սինանյանի հետ

21:10 17.06.2025

Ի՞նչ իրավիճակում են հայերը Իրանում և Իսրայելում. զրույց Զարեհ Սինանյանի հետ

Իրան-Իսրայել հակամարտությունն աշխարհաքաղաքական խնդիրներից բացի մեզ համար, մեղմ ասած, խնդրահարույց է նաև այդ երկու երկրներում բավականին մեծ հայ համայնքի ներկայությամբ: Ի՞նչ իրավիճակ է հայերի շրջանում և արդյո՞ք արդեն կան մարդիկ, որոնք ցանկություն են հայտնել վերադառնալ Հայաստան. այս և սփյուռքին վերաբերող այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...

Թրամփ. Հստակ գիտենք, թե որտեղ է թաքնվում «Գերագույն առաջնորդը»

21:02 17.06.2025

Թրամփ. Հստակ գիտենք, թե որտեղ է թաքնվում «Գերագույն առաջնորդը»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին վերացնելու ծրագրեր չկան, սակայն նրանից պահանջել է «անվերապահ հանձնվել»։ «Մենք ճշգրիտ գիտենք, թե որտեղ է թաքնվում այսպես կոչված գերագույն առաջնորդը (Իրանի): Նա հեշտ թիրախ է, բայց այնտեղ անվտանգ է: Մենք չենք պատրաստվում նրան վերացնել (սպանել), գոնե ոչ առայժմ: Մենք չեն ցանկանում, […] ...

BACK_TO_TOP