23:37 24.05.2025
Մայիսի 22-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը ներկա գտնվեց փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի՝ Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող կենտրոնական ավագ դպրոցում անցկացված միջոցառմանը՝ նվիրված Հայաստանին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
Միջոցառման բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրենը և միջոցառման կազմակերպիչներ պատմության և փիլիսոփայության ուսուցիչները: Նրանք մասնավորապես ընդգծեցին, որ 2024թ․ սեպտեմբերին տեղի ունեցած դպրոցի անվանակոչումից ի վեր ֆրանսիացի մեծագույն գործիչների Պանթեոնում հանգրվանած Միսաք և Մելինե Մանուշյանների հերոսական կերպարներն աշակերտների համար դարձել են հայ և ֆրանսիացի ժողովուրդներին միավորող բարեկամության յուրօրինակ խորհրդանիշ՝ նպաստելով աշակերտների կողմից Հայաստանի նկատմամբ մեծ հետաքրքրությանը։
Հայաստանի օրվա շրջանակներում դպրոցի սաները նախ հարգանքի տուրք մատուցեցին Միսաք Մանուշյանին և նրա մարտական ընկերներին՝ հանդիսավոր բացելով դպրոցի սրահներում փակցված նրանց դիմանկարները և ընթերցելով հատվածներ նրանց վերջին նամակներից։
Այնուհետև, պարային կատարմամբ հանդես եկավ «Երազ» պարային համույթը: Գեղարվեստական ղեկավար Քրիստինա Գալստյանի գլխավորությամբ նույն օրը հայկական պարի դասընթացի մասնակցած բարձր դասարանի աշակերտները պարեցին հայկական պար:
Միջոցառման շրջանակներում դպրոցի նախասրահում բացվեց հայազգի լուսանկարիչ Լիդիա Կասպարյանի՝ Հայաստանին նվիրված ինքնատիպ լուսանկարներ ներառող ցուցադրությունը, որը մի քանի ամիս շարունակ կցուցադրվի դպրոցի նախասրահում՝ աշակերտներին հաղորդակից դարձնելով հայկական բնաշխարհին և մշակութային ինքնատիպ ժառանգությանը։
Միջոցառումը եզրափակվեց կլոր սեղան քննարկմամբ՝ «Աշխարհաքաղաքականությունը Հարավային Կովկասում» խորագրով։ Կլոր սեղանին որպես բանախոսներ մասնակցեցին դեսպան Խաչատրյանը, Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիասը, Ֆրանսիայի ԶՈՒ պաշտոնաթող գեներալ Ալաարը, Ֆրանսիական-հայկական խորհուրդ ասոցիացիայի նախագահ Դանիել Քյուքջյանը։
Միջոցառման ավարտին դեսպան Խաչատրյանը երախտագիտություն հայտնեց դպրոցի տնօրենին, ուսուցիչներին և աշակերտներին հուզիչ և հարուստ միջոցառման համար՝ ուրախությամբ արձանագրելով, որ ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդի զավակը շարունակում է մեծապես ոգեշնչել ֆրանսիացի երիտասարդ սերնդին։
19:20 04.08.2025
Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ19:08 04.08.2025
Ադամյանն ու «Քյոլնը» չեն կարողանում համաձայնության գալՍարգիս Ադամյանը չի կարողանում գերմանական «Քյոլնի» հետ համաձայնության գալ պայմանագրի խզման հարցում, հաղորդում է Express.de-ն։ 32-ամյա ֆուտբոլիստն իր տեղափոխության համար նախնական համաձայնություն ունի երրորդ լիգան ներկայացնող «Օսնաբրյուկ» ակումբի հետ, սակայն «Քյոլնը» չի պատրաստվում փոխհատուցում վճարել Ադամյանին, եթե նրա պայմանագիրը խզի: Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետի ավարտին դեռ մեկ տարի կա, Ադամյանը ցանկանում է խզելուց հետո […] ...
18:54 04.08.2025
Աշնակ գյուղի բնակիչի ջերմատանը կանեփի թփեր են հայտնաբերվել․ Թալինի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացել, որ Աշնակ գյուղի բնակիչ 50-ամյա տղամարդը կանեփ է աճեցնում։ Հուլիսի 30-ին Աշնակ գյուղի Վրեժ Իսրայելյան փողոցում տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ 50-ամյա տղամարդուն պատկանող ջերմատնից հայտնաբերվել է կանեփի 38 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: […] ...
18:43 04.08.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (հասկակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է աշնանացան ցորեն` 20-20,5 ց, գարնանացան գարի՝ 17-17,5 ց։ ...
18:36 04.08.2025
Հայտնի են Օհանյանի ու Ղազարյանի մրցակիցները Mix Fight 58 մրցաշարումԵրևանում կայանալիք խառը մենամարտերի Mix Fight 58 մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից Արմեն Օհանյանի ու Հովհաննես Ղազարյանի մրցակիցները հայտնի են։ Օհանյանը կմենամարտի կոլումբացի Կլեմենտե Սոտոյի, իսկ Ղազարյանը` բրազիլացի Ֆեռնանդո Կլեյտոնի դեմ։ Մրցաշարը կկայանա սեպտեմբերի 13-ին ու կհեռարձակվի ավելի քան 200 երկրում։ ...
18:26 04.08.2025
Գետաշեն գյուղում այրվել է անասնակերՕգոստոսի 4-ին՝ ժամը 13։24-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետաշեն գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:34-ին, մարվել՝ […] ...
18:16 04.08.2025
Գիշերային ժամերին բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 6-ից գիշերային ժամերին (ժ.00.00-ից մինչև 06.00) բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով։ Թունելի երթևեկելի մասում իրականացվելու են միջին նորոգման աշխատանքներ։ Գիշերային ժամերին մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային […] ...