13:21 26.05.2025
Դաշնային դատավորի որոշումը, որն արգելում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին անօրինական միգրանտներին Հարավային Սուդան արտաքսել, «զգալի և անուղղելի վնաս կհասցնի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանը». այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Ըստ Breitbart News-ի, այս խոսքերը պարունակվում են Ռուբիոյի պաշտոնական գրավոր ցուցմունքում Մասաչուսեթսի դաշնային շրջանային դատարանում, որն այս շաբաթ հրամայել է վերադարձնել ԱՄՆ մայիսի 21-ին Հարավային Սուդան արտաքսված ութ անօրինական միգրանտներին: Խոսքը Մյանմայի երկու քաղաքացիների, երկու կուբացիների և Վիետնամի, Լաոսի, Մեքսիկայի և Հարավային Սուդանի քաղաքացիների մասին է: Ինչպես նշում է պորտալը, նրանք մեղադրվում են ծանր հանցագործությունների, մասնավորապես՝ սպանության և բռնաբարության մեջ։ Նրանց հայրենի երկրները հրաժարվում են այդ մարդկանց հետ ընդունել:
Հունվարի 20-ին իշխանության գալուց ի վեր Թրամփը բազմիցս հանդես է եկել միգրացիոն քաղաքականության խստացման օգտին: Նա ասել է, որ մտադիր է իրականացնել ամերիկյան պատմության մեջ անօրինական ներգաղթյալների դեմ արտաքսման ամենամեծ օպերացիան։ Սպիտակ տան ղեկավարը կարծում է, որ միգրանտների արտաքսման հարցում իր վարչակազմին աջակցելու՝ ամերիկյան դատարանների մերժումը կարող է հանգեցնել «ԱՄՆ-ի վախճանի»։
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...
13:48 02.08.2025
Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխըԻնդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...