Ի հեճուկս բոլոր սադրանքների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև չի՛ լինելու պատերազմ, լինելո՛ւ է խաղաղություն. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+20.09 oC

Ի հեճուկս բոլոր սադրանքների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև չի՛ լինելու պատերազմ, լինելո՛ւ է խաղաղություն. Նիկոլ Փաշինյան

14:40 26.05.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել է նաև պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Միջազգային ֆորումը կազմակերպվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից: Ֆորումին մասնակցել են 40-ից ավելի երկրներից շուրջ 600 մասնակիցներ, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների, գիտական շրջանակների ներկայացուցիչներ, վերլուծաբաններ, փորձագետներ և այլն:

Նիկոլ Փաշինյանը՝ ողջունելով ներկաներին, անդրադարձել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծին և նշել, որ փաստաթուղթը վերջնական տեսքի է բերվել և ավարտին հասցվել դրա շուրջ բանակցությունները: «Հայաստանը հայտարարել է, և անձամբ ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ ստորագրել այն: Գիտեք, որ Ադրբեջանը պաշտոնապես կապակցում է համաձայնագրի ստորագրումը երկու խնդրի հետ. դրանցից առաջինը ԵԱՀԿ ՄԽ կառույցների լուծարումն է»,- ասել է վարչապետն՝ ավելացնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման օրակարգն ընդունելի է ՀՀ Կառավարության համար և հայկական կողմը պատրաստ է առաջ շարժվել:

«Բայց մյուս կողմից ուզում ենք համոզվել, հավաստիանալ, որ մենք և Ադրբեջանը նույն կերպ ենք ընկալում իրավիճակը: Ուզում ենք հավաստիանալ, որ Ադրբեջանի մտադրությունը չէ իր տարածքում հակամարտային իրավիճակը փակել և արտահանել այն Հայաստանի Հանրապետության տարածք: Ինչո՞ւ ենք այսպես ասում, որովհետև գիտեք, որ, դժբախտաբար, վերջին տարիներին Ադրբեջանը սկսել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտավորապես 60%-ն անվանել այսպես կոչված «արևմտյան Ադրբեջան», և գիտեք մեր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ: Մենք բազմիցս ասել ենք, որ չի կարող լինել «արևմտյան Ադրբեջան» Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, ուստի ընդհանուր առմամբ ո՞րն է մեր առաջարկն ապագայի համար: Մենք առաջարկում ենք ստորագրել խաղաղության համաձայնագիրը, և զուգահեռ դիմել ԵԱՀԿ-ին՝ ՄԽ-ի կառույցները լուծարելու հարցով: Ես կարծում եմ՝ դա կառուցողական մոտեցում է և առաջարկ՝ ունենալ սեղանին դրված երկու փաստաթուղթ և ստորագրել դրանք միաժամանակ, նույն պահին, նույն վայրում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ հաջորդ խնդիրը, որն Ադրբեջանը բարձրացնում է, այն պնդումն է, թե ՀՀ Սահմանադրությունն իբրև պարունակում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խաղաղության համար շատ կարևոր նախապայման է այն, որ կողմերը պետք է որևէ տարածքային պահանջ միմյանց նկատմամբ չունենան: Այդ համատեքստում երկրի ղեկավարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման երկու հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգին, որն անցյալ տարի ՀՀ Սահմանադրական դատարանն ուսումնասիրել է.

«Իմիջիայլոց, Ալմա-Աթայի հռչակագիրը հիշատակված էր որպես հիմնարար սկզբունք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում, ուստի երկու կանոնակարգերը, իսկ դա նշանակում է նաև՝ Ալմա-Աթայի հռչակագիրը, ամբողջովին համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը»:

Երկրի ղեկավարն ընդգծել է՝ ՀՀ Սահմանադրական դատարանը արձանագրել է, որ Ալմա-Աթայի հռչակագիրն ամբողջովին համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, ինչը նշանակում է, որ ՀՀ Սահմանադրության մեջ չկա տարածքային պահանջ որևէ հարևանի նկատմամբ: 

«Համաձայնեցված տեքստում մենք դրույթ ունենք, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այնպես, ինչպես եղել է Խորհրդային Միության ժամանակներում՝ որպես խորհրդային սոցիալիստական հանրապետություններ։ Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախագծում մեկ դրույթ էլ կա։ Կողմերը հայտարարում են, որ միմյանց նկատմամբ չունեն որևէ տարածքային պահանջներ և ապագայում չեն ներկայացնելու որևէ նման պահանջներ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ևս մեկ կարևոր դրույթի, որը նախատեսում է՝ կողմերը չեն կարող իրենց պետական օրենսդրությունը վկայակոչել որպես հիմնավորում խաղաղության համաձայնագիրը չկատարելու համար։

Վարչապետը նշել է, որ Հայաստանի օրենսդրության համաձայն՝ խաղաղության համաձայնագիրը ստորագրելուց հետո այն պարտադիր պետք է ներկայացնել Սահմանադրական դատարան:

«Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, ես այդ դեպքում կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ, քանի որ այս խաղաղության գործընթացը և խաղաղության համաձայնագիրը չպետք է բաց թողնվեն: Եվ կփորձենք, կհամոզենք մեր հասարակությանը, որ այդ փոփոխությունը արվի՝ տևական և երկարաժամկետ խաղաղության հասնելու համար: Բայց եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ համաձայնագիրն ամբողջովին համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, ապա այդ պարագայում որևէ խոչընդոտ չի լինի փաստաթուղթը մեր Ազգային ժողով վավերացման ուղարկելու ճանապարհին»:

Վարչապետը նշել է` դա նշանակում է, որ վավերացումից և ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրն ամենաբարձր իրավաբանական ուժը կունենա Հայաստանի Հանրապետությունում.

«Սա շատ կարևոր լուր է, որովհետև դա նշանակում է, որ խաղաղության համաձայնագիրը կլուծի բոլոր մտահոգությունները, որոնք Ադրբեջանը կարող է ունենալ և ունի ներկայումս: Ուստի, ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից բարձրացված խնդիրները լուծելու ճանապարհը պայմանագրի ստորագրումն է, ոչ թե չստորագրումը»:

Երկրի ղեկավարն ընդգծել է՝ Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան որոշ տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի, բայց ՀՀ Կառավարությունն այդ հարցն առանձին չի բարձրացրել, քանի որ համարել է, որ պայմանագրի տեքստում այդ հարցը կհասցեագրվի.

«Խաղաղության պայմանագրի ստորագրումը հասցեագրում է, փարատում է, լուծում է բոլոր հնարավոր խնդիրները՝ և՛ Հայաստանինը, և՛ Ադրբեջանինը։ Ուստի, իմ դիրքորոշումը, իմ կոչն այս իրավիճակում հետևյալն է՝ մենք պետք է կենտրոնանանք խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ: Եվ ես վերահաստատում եմ, որ անձամբ ես և մեր Կառավարությունը, մեր քաղաքական թիմը պատրաստ ենք առաջ շարժվելու և ստանձնելու պատասխանատվության մեր բաժինը տևական և կայուն խաղաղություն մեր տարածաշրջանում ունենալու համար»:

Երկրի ղեկավարը խոսել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին և ընդգծել, որ նախագծի շրջանակում Հայաստանն առաջարկել է կոնկրետ լուծում տարածաշրջանային հաղորդակցության ուղիները երկկողմ, միջազգային և տարանցիկ շարժի համար բացելու նպատակով: Վարչապետն անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևոր սկզբունքներին՝ պետությունների տարածքային ամբողջականություն, ինքնիշխանությունը, իրավազորությունը և փոխադարձություն:

«Սա շատ կարևոր նախագիծ է հաղթահարելու մատակարարման համաշխարհային շղթաների ճգնաժամերը։ Երբ Ադրբեջանի և Թուրքիայի հետ մեր ճանապարհները բացվեն, դա նոր հնարավորություններ կբացի կապակցելու արևելքը և արևմուտքը, հյուսիսը և հարավը»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ, դժբախտաբար, որոշակի վարանողականություն է նկատվում Ադրբեջանի կողմից:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ հարցում հնարավոր առաջընթաց ունենալու համար առաջարկվել են կոնկրետ լուծումներ՝ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի արևմտյան մասերից Նախիջևան Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ կազմակերպել «Մեզ համար շատ կարևոր է համանման կապակցվածություն ունենալ: Մենք ասում ենք հետևյալը՝ Ադրբեջանից Ադրբեջան Հայաստանի տարածքով և Հայաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով՝ հարգելով երկրների տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և իրավազորությունը: Այս առաջարկը պաշտոնական է, այն սեղանին է, և ցանկացած պահի, երբ Ադրբեջանը համաձայնվի, մենք պատրաստ կլինենք մուտք գործել այս գործընթացի իրագործման փուլ»։

Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունն ունի կոնկրետ առաջարկներ առաջընթաց ունենալու և տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության հասնելու համար.

«Տևական և կայուն խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ միայն հնարավոր է, այլ նաև՝ հասանելի։ Եվ մենք վճռական ենք, մենք հանձնառու ենք խաղաղության օրակարգին: Մենք պատրաստ ենք շարունակել խորհրդակցություններն Ադրբեջանի հետ այն հարցում, թե ինչպես հասնել խաղաղության համաձայնագրի ստորագրման կետին և այլ փաստաթղթերի ստորագրմանը, որոնք ամբողջովին և կտրականապես կփոխեն իրավիճակը և տարածաշրջանի ժողովուրդների ճակատագիրը: Մենք, իհարկե, հավատարիմ կլինենք այդ օրակարգին և ամեն ինչ կանենք, ինչ մեզնից կախված է՝ իհարկե, հարգելով իմ արդեն նշած սկզբունքները:

Տիկնայք և պարոնայք, իմ համոզմունքն այն է, որ ի հեճուկս բոլոր փաստարկների, բոլոր սադրանքների և այլն, Հայաստանի և Ադրբեջանի միջև չի՛ լինելու պատերազմ, լինելո՛ւ է խաղաղություն: Եվ դա շատ միանշանակ է ինձ համար»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շիրակի մարզում 28-ամյա վարորդը «Lexus GX 470»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ 4 վիրավորներն էլ երիտասարդ աղջիկներ են

23:26 28.05.2025

Շիրակի մարզում 28-ամյա վարորդը «Lexus GX 470»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ 4 վիրավորներն էլ երիտասարդ աղջիկներ են

Մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ամասիայից դեպի Արփի գյուղ տանող ճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Հռիփսիմե Մ․-ն իր վարած «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, 1 պտույտ շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 22-ամյա […] ...

Ուիտկոֆ. ԱՄՆ-ն շուտով Իսրայելին և​​ ՀԱՄԱՍ-ին հրադադարի պայմաններ կներկայացնի

23:15 28.05.2025

Ուիտկոֆ. ԱՄՆ-ն շուտով Իսրայելին և​​ ՀԱՄԱՍ-ին հրադադարի պայմաններ կներկայացնի

ԱՄՆ-ն շուտով նախատեսում է Իսրայելին և պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժմանն ուղարկել Գազայի հատվածում հրադադարի պայմանների ցանկ, Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը։ «Ես կարծում եմ, որ մենք գտնվում ենք պայմանների նոր ցանկ ուղարկելու շեմին, որը, հուսով եմ, այսօր ավելի ուշ կտրամադրվի։ Նախագահ (խմբ.Դոնալդ Թրամփը) կքննարկի այն: Եվ ես շատ լավ […] ...

Ծարավ Աղբյուր փողոցում բախվել են «Mercedes»-ն ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

23:06 28.05.2025

Ծարավ Աղբյուր փողոցում բախվել են «Mercedes»-ն ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 28-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Ծարավ Աղբյուր փողոցում բախվել են «Mercedes E300» մակնիշի ավտոմեքենան և «TVS» մակնիշի մոտոցիկլը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է «Mercedes»-ի վարորդի […] ...

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն «Dubai Open 2025» շախմատի միջազգային մրցաշարին

22:56 28.05.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն «Dubai Open 2025» շախմատի միջազգային մրցաշարին

Մայիսի 27-ից հունիսի 4-ը Դուբայում անցկացվում է «Dubai Open 2025» շախմատի միջազգային մրցաշարը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Հայաստանից «A» խմբում (2300+ վարկանիշ) մասնակցում են գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Հովիկ Հայրապետյանը, միջազգային վարպետներ Արթուր Դավթյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Արսեն Դավթյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը: «B» խմբում (1600-2299 վարկանիշ) մասնակցում են ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը, […] ...

Դեսպան Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Հանրապետության տոնի կապակցությամբ

22:45 28.05.2025

Դեսպան Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Հանրապետության տոնի կապակցությամբ

Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Հանրապետության տոնի կապակցությամբ։ Դեսպանն Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել Սարդարապատի հուշահամալիրից։ «Բարև ձեզ բոլորին, ողջույններ Սարդարապատից, շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ»,- ասել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։   Посмотреть эту публикацию в Instagram   Публикация от Petr Piruncik (@piruncik) ...

Թրամփ. ԱՄՆ-ն «լավ բանակցություններ» է վարում Իրանի հետ

22:36 28.05.2025

Թրամփ. ԱՄՆ-ն «լավ բանակցություններ» է վարում Իրանի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «լավ բանակցություններ» է վարում Իրանի հետ։ «Մենք շատ լավ բանակցություններ ենք վարում Իրանի հետ։ Կտեսնենք,  արդյոք դա ինչ-որ բան կնշանակի, բայց մենք լավ բանակցություններ ենք վարում», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է նա։ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրել են բանակցությունների հինգերորդ փուլ՝ Իրանի միջուկային […] ...

BACK_TO_TOP