Ոչ մի խաղաղության պայմանագիր չի կարող կարգավորել կյանքը կամ հարաբերությունների բոլոր ոլորտները, մենք քննարկում ենք նաև ապագա հնարավոր համագործակցությունը․ Միրզոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+20.09 oC

Ոչ մի խաղաղության պայմանագիր չի կարող կարգավորել կյանքը կամ հարաբերությունների բոլոր ոլորտները, մենք քննարկում ենք նաև ապագա հնարավոր համագործակցությունը․ Միրզոյան

21:54 26.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Անվտանգային մարտահրավերների կառավարումը Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ներառական համագործակցության միջոցով» խորագրով պանելային քննարկումը։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից:

Պանելային քննարկմանը մասնակցել են նաև Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն, Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթի հարցերով պետնախարար Վարսեն Աղաբեկյանը, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Տատյանա Մոլչանին և Թուրքիայի «Միջազգային ճգնաժամային խումբ» կազմակերպության ծրագրի ղեկավար Նիգար Գյոքսելը։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան.

«Մենք արդեն կատարել ենք շոշափելի քայլեր խաղաղության հաստատման ուղղությամբ։ Եվ այդ քայլը` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի շուրջ երկկողմ համաձայնությունն է։

Անկեղծորեն հուսով եմ, որ բոլորը կընդունեն՝ սա նշանակալի ձեռքբերում է, և մենք պատրաստ ենք ստորագրել այս համաձայնագիրը, այնուհետև, իհարկե, նաև վավերացնել այն, ինչը կբացի խաղաղության և համագործակցության նոր դարաշրջան Հարավային Կովկասում։ Եվ անդրադառնալով նաև այս պանելի խորագրին՝ հնարավոր է, և հուսով եմ, որ այս մոդելը նաև իրապես կիրառելի կլինի այլ տարածաշրջանների համար ևս։ Իհարկե, յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունները, նրբությունները, սակայն խաղաղություն հաստատելու և համագործակցության ու խաղաղության բաց դարաշրջան ձևավորելու այս ընդհանուր մոտեցումը հնարավոր է փոխանցել Ուկրաինային, Մերձավոր Արևելքին և այլ տարածաշրջաններին, որոնք կարիք ունեն արտաքին միջամտության կամ աջակցության։

(…) Համագործակցությունն ու խաղաղությունը պետք է հիմնված լինեն տարածքային ամբողջականության փոխադարձ և հստակ ճանաչման վրա։ Եթե խախտվում են սահմաններն, ապա ամբողջ հայեցակարգը փլուզվում է։ Ահա թե ինչու մենք կարող ենք քննարկել ոչ միայն Խաղաղության պայմանագիրը, որը, կրկին, բավականին պարզ փաստաթուղթ է, ոչ մի խաղաղության պայմանագիր չի կարող կարգավորել կյանքը կամ հարաբերությունների բոլոր ոլորտները երկու երկրների միջև, այդ պատճառով մենք քննարկում ենք նաև ապագա հնարավոր համագործակցությունը և տարանցիկ ճանապարհները, որոնք անցնում են ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի տարածքով։ Հետևաբար, համագործակցությունն ու ներգրավվածությունն իսկապես առանցքային նշանակություն ունեն»,- ասել է նախարարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի, Ղազախստանի ու Ուզբեկստանի ներկայացուցիչները կարևորել են միմյանց երկրների զբոսաշրջային ներուժի մասին իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը

23:50 28.05.2025

Հայաստանի, Ղազախստանի ու Ուզբեկստանի ներկայացուցիչները կարևորել են միմյանց երկրների զբոսաշրջային ներուժի մասին իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը

2025 թվականի մայիսի 27-ին ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության հարցերով խորհրդի նիստի շրջանակներում կայացան Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի երկկողմ հանդիպումները Ղազախստանի Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարի տեղակալ Երժան Երկինբաևի և Ուզբեկստանի Հանրապետության էկոլոգիայի, շրջակա միջավայրի պաշտպանության և կլիմայի փոփոխության նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Ումիդ Շադիևի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից: Հանդիպումների ընթացքում […] ...

Ումերով. Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել հրադադարի պայմանների վերաբերյալ իր փաստաթուղթը

23:43 28.05.2025

Ումերով. Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել հրադադարի պայմանների վերաբերյալ իր փաստաթուղթը

Ուկրաինայի պաշտպանության նախարար և բանակցություններին մասնակցող ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Ուկրաինան Ռուսաստանին է ուղարկել իր փաստաթուղթը՝ հրադադարի վերաբերյալ իր դիրքորոշմամբ։ «Ես ռուսական պատվիրակության ղեկավարին եմ տվել մեր փաստաթուղթը, որը արտացոլում է ուկրաինական դիրքորոշումը։ Նրանք ստացել են այդ փաստաթուղթը», – գրել է նա։ Ումերովը նշել է, որ փաստաթուղթը վերաբերում […] ...

Reuters. Իրանը պատրաստ է դադարեցնել ուրանի հարստացումը՝ իր ակտիվների ապասառեցման դիմաց

23:35 28.05.2025

Reuters. Իրանը պատրաստ է դադարեցնել ուրանի հարստացումը՝ իր ակտիվների ապասառեցման դիմաց

Թեհրանը կարող է մեկ տարով դադարեցնել ուրանի հարստացումը, եթե Միացյալ Նահանգները համաձայնի ապաշրջափակել հանրապետության սառեցված ակտիվները և ճանաչի նրա խաղաղ նպատակներով հարստացման իրավունքը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրանական աղբյուրներին: Գործակալության աղբյուրները հայտնել են, որ երկու կողմերը կկարողանան «քաղաքական համաձայնության» հասնել, եթե Միացյալ Նահանգները ընդունի Իրանի պայմանները: Նշվում է, որ հարցը դեռևս չի […] ...

Շիրակի մարզում 28-ամյա վարորդը «Lexus GX 470»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ 4 վիրավորներն էլ երիտասարդ աղջիկներ են

23:26 28.05.2025

Շիրակի մարզում 28-ամյա վարորդը «Lexus GX 470»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ 4 վիրավորներն էլ երիտասարդ աղջիկներ են

Մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ամասիայից դեպի Արփի գյուղ տանող ճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Հռիփսիմե Մ․-ն իր վարած «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, 1 պտույտ շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 22-ամյա […] ...

Ուիտկոֆ. ԱՄՆ-ն շուտով Իսրայելին և​​ ՀԱՄԱՍ-ին հրադադարի պայմաններ կներկայացնի

23:15 28.05.2025

Ուիտկոֆ. ԱՄՆ-ն շուտով Իսրայելին և​​ ՀԱՄԱՍ-ին հրադադարի պայմաններ կներկայացնի

ԱՄՆ-ն շուտով նախատեսում է Իսրայելին և պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժմանն ուղարկել Գազայի հատվածում հրադադարի պայմանների ցանկ, Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը։ «Ես կարծում եմ, որ մենք գտնվում ենք պայմանների նոր ցանկ ուղարկելու շեմին, որը, հուսով եմ, այսօր ավելի ուշ կտրամադրվի։ Նախագահ (խմբ.Դոնալդ Թրամփը) կքննարկի այն: Եվ ես շատ լավ […] ...

Ծարավ Աղբյուր փողոցում բախվել են «Mercedes»-ն ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

23:06 28.05.2025

Ծարավ Աղբյուր փողոցում բախվել են «Mercedes»-ն ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 28-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Ծարավ Աղբյուր փողոցում բախվել են «Mercedes E300» մակնիշի ավտոմեքենան և «TVS» մակնիշի մոտոցիկլը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է «Mercedes»-ի վարորդի […] ...

BACK_TO_TOP