Տեղի է ունեցել «Խաղաղության խաչմերուկ. ժողովրդավարության միջոցով դեպի բարգավաճում եւ անվտանգություն» խորագրով քննարկում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+28.09 oC

Տեղի է ունեցել «Խաղաղության խաչմերուկ. ժողովրդավարության միջոցով դեպի բարգավաճում եւ անվտանգություն» խորագրով քննարկում

23:32 26.05.2025

Երեւանում մայիսի 26-ին մեկնարկել են «Երեւանյան երկխոսություն 2025» միջազգային երկրորդ համաժողովի աշխատանքները: Համաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՀՀ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Խաղաղության խաչմերուկ. ժողովրդավարության միջոցով դեպի բարգավաճում եւ անվտանգություն» խորագրով քննարկում շուրջ 15 երկրների խորհրդարանականների, ինչպես նաեւ դիվանագիտական ներկայացուցիչների ու ՀՀ ԱԺ պատգամավորների մասնակցությամբ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից:

Քննարկման համակարգող, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանը, ողջունելով մասնակիցներին, նշել է, որ քննարկման նպատակն է խթանել երկխոսությունը, ստեղծել համագործակցային միջավայր, որտեղ մասնակիցները կարող են ներկայացնել իրենց երկրների լավագույն փորձը, փոխանակել մտքեր, որոնք կօգնեն հաղթահարել գործող մարտահրավերներն ու խոչընդոտները:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը քննարկման բացման ելույթում ընդգծել է երկխոսության կարեւորությունն ու անհրաժեշտությունը: «Այս միջոցառումն արտացոլում է արագ փոփոխվող աշխարհում երկխոսությունը, վստահությունը եւ գործնական լուծումները՝ խթանելու մեր համատեղ հանձնառությունը: Մենք այստեղ ենք հուսադրող վերնագրի ներքո՝ «Խաղաղության խաչմերուկ. ժողովրդավարության միջոցով դեպի բարգավաճում եւ անվտանգություն»: Խոսելով «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանի կառավարության նախաձեռնությունն է վերաիմաստավորել Հարավային Կովկասը ոչ թե որպես հակամարտության մշտական թատերաբեմ, այլ՝ որպես համագործակցության խաչմերուկ: «Հայաստանի համար սա ավելին է, քան պարզապես թեմա. այն տեսլական է, ռազմավարություն եւ պարտավորություն: ՀՀ կառավարությունը սկսել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ որպես գործնական, խաղաղ եւ ապագային միտված նախաձեռնություն»,- ասել է Սարգիս Խանդանյանը: Նրա խոսքով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կոնկրետ, իրատեսական ծրագիր է՝ տարածաշրջանում վերաբացելու եւ կառուցելու նոր ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, էներգետիկ եւ կապի ենթակառուցվածքներ: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ նախագիծը հիմնված է չորս առաջնորդող սկզբունքների վրա՝ ինքնիշխանություն, իրավասություն, փոխադարձություն եւ հավասարություն: Նրա դիտարկմամբ սրանք այն կարեւոր սկզբունքներն են, որոնք կարող են տարածաշրջանային կապը ոչ միայն հնարավոր, այլեւ կայուն դարձնել:

Քննարկման ընթացքում ելույթ են ունեցել Չեխիայի, Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Հունաստանի, Մոնտենեգրոյի, Ուկրաինայի խորհրդարանների ներկայացուցիչները: Նրանք ողջունել են նման ձեւաչափով քննարկումները՝ կարեւորվելով Հայաստանում ժողովրդավարական արժեքների եւ ինստիտուտների ամրապնդմանն ուղղված ջանքերը, ինչպես նաեւ ներկայացրել են իրենց տարածաշրջաններում խաղաղությանը եւ համագործակցությանն ուղղված ջանքերը: Պատգամավորները պատրաստակամություն են հայտնել աջակցելու Հայաստանում ժողովրդավարության հետագա ամրապնդմանը, տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ծրագրերում:

Ամփոփելով՝ հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին արդյունավետ քննարկում ծավալելու, իրենց օգտակար դիտարկումներն ու հաջողված փորձը ներկայացնելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավում նոր հարվածի մասին

09:35 05.08.2025

Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավում նոր հարվածի մասին

Իսրայելի բանակը նոր հարձակում է սկսել հարավային Լիբանանի վրա, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա հայտարարության համաձայն՝ հարձակման նպատակն էր վերացնել շիական «Հեզբոլլահ» կազմակերպության զինված կազմավորումների անդամին։ Հարվածը հասցվել է հարավային Լիբանանի Էլ-Խիյամ քաղաքի ծայրամասում։ Լուծարված ռադիկալի անունը, մասնագիտությունը կամ պաշտոնը չեն նշվում։ ...

Կդադարեցվի Լենինգրադյանի որոշ շենքերի եւ տների ջրամատակարարումը

09:33 05.08.2025

Կդադարեցվի Լենինգրադյանի որոշ շենքերի եւ տների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 5-ին ժամը 09:30-18:00-ն կդադարեցվի Լենինգրադյան 21/13-23/7, 31-31/9 շենքերի, 21/10-31/5 տների ջրամատակարարումը: ...

Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելայի տնտեսությունը զարգանում է

09:24 05.08.2025

Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելայի տնտեսությունը զարգանում է

Վենեսուելայի տնտեսությունը Հարավային Ամերիկայում ցուցաբերում է ամենաբարձր աճի տեմպը՝ 2025 թվականի առաջին վեց ամիսներին աճելով 7.71%-ով, հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ «Վենեսուելան շարունակում է առաջատար լինել Հարավային Ամերիկայում աճի տեմպերով։ Առաջին եռամսյակի արդյունքներով աճը կազմել է 9%, երկրորդ եռամսյակում՝ 6.65%։ Սա թույլ է տալիս գնահատել իրական ՀՆԱ-ի նախնական աճը տարվա առաջին կեսին 7.71%», – […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:15 05.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

NBC. Օվալաձև գրասենյակի ինտերիերում ավելի շատ ոսկի կհայտնվի

09:10 05.08.2025

NBC. Օվալաձև գրասենյակի ինտերիերում ավելի շատ ոսկի կհայտնվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մի քանի փոփոխություններ կատարել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի ինտերիերում, այդ թվում՝ ավելացնել ավելի շատ ոսկեգույն զարդարանք, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Մասնավորապես, Օվալաձև աշխատասենյակի առաստաղին կավելացվի լրացուցիչ ոսկեզօծ զարդարանք։ Ինչպես նշվում է, ամերիկացի առաջնորդի գրասենյակում ներկայումս ընթանում են տարեկան պլանային վերանորոգման աշխատանքներ, և սպասվում է, որ […] ...

Ynet. Իսրայելը մտադիր է ամբողջությամբ օկուպացնել Գազան

09:00 05.08.2025

Ynet. Իսրայելը մտադիր է ամբողջությամբ օկուպացնել Գազան

Իսրայելի կառավարությունը՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ, պատրաստվում է հաստատել Գազայի հատվածի լիակատար օկուպացիայի ծրագրերը, Ynet պորտալին հայտնել են Նեթանյահուի շրջապատի բարձրաստիճան պաշտոնյաները։ «Զառը նետված է, մենք շարժվում ենք դեպի Գազայի հատվածի լիակատար օկուպացիա», – ասել են պաշտոնյաները։ Միաժամանակ, Ynet-ը նշում է, որ Իսրայելի ռազմական ղեկավարությունը, այդ թվում՝ բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը, դեմ է […] ...

BACK_TO_TOP