Մոսկվան և Անկարան աշխարհում և տարածաշրջանում անվտանգությունը պահպանում են հարաբերությունների երկարատև պատմության շնորհիվ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ։
«Մեր պատմական արմատները, մեր կապերը թույլ են տալիս մեր երկրներին ապահովել խաղաղություն, կայունություն և բարգավաճում մեր տարածաշրջանում և աշխարհում», – նշել է նա։