23:27 27.05.2025
Կառլո Անչելոտին ժամանել է Բրազիլիա, հայտնում է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Իտալացի մասնագետին դիմավորել է կոնֆեդերացիայի նախագահ Սամիր Շուադը։
Անչելոտին հունիսից կստանձնի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ Կողմերը պայմանագիր կկնքեն, որն ուժի մեջ կլինի մինչև աշխարհի 2026թ. առաջնությունը ներառյալ։
65-ամյա մարզիչը 2021թ. հուլիսից գլխավորում էր Մադրիդի «Ռեալը»։
23:17 30.05.2025
Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտիԿարատեի համաշխարհային ֆեդերացիան (WKF) սև գոտիներ է շնորհել դերասաններ Ջեքի Չանին և Ռալֆ Մաչիոյին։ Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։ Միջոցառումը տեղի է ունեցել Նյու Յորքում՝ «Կարատե տղան» ֆիլմաշարի յոթերորդ մասի գովազդային արշավի շրջանակներում։ Սև գոտիները դերասաններին հանձնել է WKF-ի գլխավոր քարտուղարը։ «Կարատեն կարևոր տեղ է զբաղեցնում համաշխարհային մշակույթում և բազմաթիվ համայնքներում։ Այն խորհրդանշում […] ...
23:14 30.05.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Լեհաստան-Հայաստան գործարար համաժողովինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 30-ին մասնակցել է Լեհաստան-Հայաստան գործարար համաժողովին։ Այս մասին հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախարար Գևորգ Պապոյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների կազմակերպումը՝ գործարար կապերի ամրապնդման և գործընկերային նոր հարաբերությունների հաստատման համար։ «Այս համաժողովը նոր էջ է բացում, ինչպես երկկողմ տնտեսական համագործակցության, այնպես էլ Հայաստանի և Լեհաստանի միջև […] ...
23:10 30.05.2025
Ապրիլին 35 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն և հետևողական լինեն օրենքի պահանջների կատարման նկատմամբ։ Իրավախախտումների կանխարգելումը և […] ...
23:02 30.05.2025
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդգծել է թվային տեխնոլոգիաների կարևորությունը փոքր պետությունների համարՄայիսի 26-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել «Թվային հանրային ենթակառուցվածքները դիմադրողականության և ներառականության համար. խթանելով մարդու իրավունքներն առցանց» բարձրաստիճան քննարկմանը։ Այս մասին հայտնել են ԱԳ նախարարությունից: Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ ԱԳ նախարարության կողմից՝ Էստոնիայի ԱԳ նախարարության և «Ազատություն առցանց կոալիցիայի» հետ համատեղ […] ...
22:56 30.05.2025
2025թ. նախագծերը՝ Արաբկիրում. կկառուցվի ու կբարեկարգվի 9 բակային տարածք՝ շուրջ 180 ավտոտնակի փոխարենԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ 2025-ին Արաբկիր վարչական շրջանում ապամոնտաժվելու է շուրջ 180 ավտոտնակ, որոնց փոխարեն կկառուցվի և կբարեկարգվի 9 նոր բակային տարածք։ «Ավելի քան 18,000 քմ տարածք էլ կմաքրվի հողազավթումներից՝ վերածվելովկանաչ, բարեկարգ և բոլորի համար հասանելի բակերի: Նոր բակերում կլինեն խաղահրապարակներ, նստարաններ, կանաչ գոտիներ՝ ապահովելով երևանցիների հանգիստն ու բակային […] ...
22:49 30.05.2025
Ներկայացվել են 2025 թվականի ծրագրով թողարկման ենթակա փոստային վճարման պետական նշանների 9 թեմաների էսքիզներըՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ մայիսի 30-ին կայացել է Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի հերթական նիստը։ Նիստին մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, խորհրդի մյուս անդամները, ինչպես նաև «ՀայՓոստ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Ներկայացվել են փոստային վճարման պետական նշանների 2025 թվականի թողարկման ծրագրով 3-րդ եռամսյակում […] ...