11:29 28.05.2025
Լեգենդար իտալահայ քիքբռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը գրառում է կատարել` հայտարարելով, որ նոյեմբերին իր կարիերայի վերջին մենամարտը կանցկացնի:
«Շաբաթ երեկոյան ես պաշտպանեցի իմ Wako Pro աշխարհի չեմպիոնական տիտղոսը։ Ակնհայտ է, որ նրանք, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես գոհ չեմ իմ մենամարտից, բայց միշտ չէ, որ ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրածի, հակառակ դեպքում ամեն ինչ ավելի հեշտ կլիներ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ամբողջ անձնակազմին և բոլոր նրանց, ովքեր ինձ հետ էին նախապատրաստական շրջանում: Պետք է ասեմ, որ ուրախ եմ, որ կողքիս իսկական մասնագետների խումբ կա: Կարող էի հազար անուն կիրառել գրառմանս մեջ, բայց նախընտրում եմ դա չանել, քանի որ վախենում եմ, որ ինչ որ մեկին կմոռանամ։
Ես մենամարտում եմ 16 տարեկանից և չէի կարծում, որ այս պահն այդքան արագ կգա: Պետք է ասեմ, որ այս մենամարտն իմ կարիերայում նախավերջինն էր։ Ես միշտ պայքարել եմ առանց բողոքի՝ չնայած բոլոր վնասվածքներին և այս 23 տարիների ընթացքում ինձ անընդհատ ուղեկցող մյուս խնդիրներին։
Տարիներն անցնում են. դեկտեմբերին ես 40 տարեկան կդառնամ և որոշեցի կյանքիս վերջին մենամարտն անցկացնել նոյեմբերի 22-ին Միլանի PetrosyanMania on the Cloud of Alliance-ում։
Հուսով եմ՝ սա ոչ միայն մի դարաշրջանի ավարտն է (կամ լեգենդի, չեմպիոնի. ինչպես էլ որոշեք ինձ անվանել), այլև նոր սկիզբ, հատկապես իտալացի մարզիկների համար, որոնք կարող են բարձր պահել դրոշը, ինչպես ես եմ արել այս բոլոր տարիներին։ Ես ճանապարհորդել եմ աշխարհով մեկ այս մարզաձևում, մենամարտել ամենահեղինակավոր ռինգերում, հաղթել եմ մենամարտեր և նվաճել եմ բոլոր հնարավոր գոտիները և բախվել եմ մոլորակի բոլոր ուժեղագույն մարզիկների հետ՝ երբեք չհանձնվելով։
Հիմա մի փոքր կհանգստանամ: Շուտով կհանդիպենք։
Ջորջիո»,- գրել է 39-ամյա Ջորջիոն:
Պետրոսյանն իր կարիերայի ընթացքում քիքբռնցքամարտի 7 հեղինակավոր տիտղոս է նվաճել, որոնք պաշտպանել է մի քանի անգամ: Նա անցկացրել է 115 մենամարտ, տարել 108 հաղթանակ:
View this post on Instagram
20:24 31.05.2025
Պեսկով. Ֆրանսիան Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու ճանապարհին էՖրանսիան չի խոչընդոտում խաղաղ կարգավորմանը, ընդհակառակը, այն խանգարում է Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելուն։ Այս մասին VGTRK-ի լրագրող Պավել Զարուբինին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ֆրանսիան չի խանգարում խաղաղությանը, Ֆրանսիան խանգարում է Ռուսաստանի վրա ճնշման ուժեղացմանը։ Ֆրանսիան դեռևս հույս ունի, որ ճնշման միջոցով կարող է ինչ-որ բանի հասնել Ռուսաստանից», – բացատրել է Կրեմլի […] ...
20:12 31.05.2025
Bild. Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի զորավարժությունները Բալթիկայում տեղի կունենան միաժամանակ, ինչը լի է ռիսկերովՀաջորդ շաբաթ Բալթիկ ծովում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի զորավարժությունները որոշակի պահի տեղի կունենան միաժամանակ, ինչը կարող է սրել իրավիճակը։ Այս մասին գրում է Bild թերթը։ Հունիսի 3-ին կմեկնարկեն ՆԱՏՕ-ի «Բալթոփս-2025» ռազմածովային զորավարժությունները, որոնք Բալթիկ ծովում անցկացվում են 1972 թվականից ի վեր։ «Այս անգամ ՆԱՏՕ-ն միայնակ չի լինի», – նշել է հրատարակությունը՝ հիշեցնելով, որ երեքշաբթի օրվանից ի […] ...
19:50 31.05.2025
«Ռեալը» 10 միլիոն եվրո կվճարի «Լիվերպուլին», որպեսզի Ալեքսանդր-Առնոլդը մասնակցի աշխարհի ակումբային առաջնությանըՄադրիդի «Ռեալը» 10 միլիոն եվրո կվճարի անգլիական «Լիվերպուլին», որպեսզի Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարողանա մասնակցել աշխարհի ակումբային առաջնությանը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: 26-ամյա ֆուտբոլիստը 6 տարվա պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ: Աշխարհի ակումբային առաջնությունը կայանալու է ԱՄՆ-ում հունիսի 15-ից հուլիսի 13-ը։ ...
19:40 31.05.2025
Զբոսաշրջային հոսքի կտրուկ աճով պայմանավորված՝ կոչ ենք անում պահպանել էկոհամակարգի հավասարակշռությունը․ ՇՄՆՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ «Հարգելի արշավականներ, բնասերներ, Զբոսաշրջային հոսքի կտրուկ աճով պայմանավորված, կոչ ենք անում բոլորին պահպանել էկոհամակարգի նուրբ հավասարակշռությունը և խստորեն խուսափել բույսերի, հատկապես ծաղիկների մասսայական հավաքից։ Բնության յուրաքանչյուր տարր կարևոր է։ Էկոհամակարգի որևէ բաղադրիչի անհետացումը կարող է խաթարել ամբողջական հավասարակշռությունը՝ հանգեցնելով շրջակա միջավայրի լրջագույն փոփոխությունների։ Օրինակ՝ Ծաղիկները սննդի աղբյուր են […] ...
19:30 31.05.2025
ՀԱՄԱՍ-ը միջնորդներին է փոխանցել Ուիթքոֆի՝ Գազայի վերաբերյալ առաջարկի պատասխանըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը միջնորդներին է ներկայացրել իր պատասխանը ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի առաջարկին՝ Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ։ Այս մասին ասվում է արմատականների Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ «Այսօր ՀԱՄԱՍ-ը միջնորդներին տվեց Ուիթքոֆի վերջին առաջարկին իր պատասխանը։ Ապագա համաձայնագրի շրջանակներում մենք պատրաստ ենք ազատ արձակել 10 իսրայելցի պատանդների և հանձնել 18 մահացածների մարմինները՝ իսրայելական […] ...